Իմ ամենակարևոր մաղթանքը

Իմ ամենակարևոր մաղթանքը

Mon, 27 Apr 2026 11:31:55 +0400


Իմ ամենակարևոր մաղթանքը

44-օրյա պատերազմի մասնակից Էրիկի ելույթը «Բարգավաճ Հայաստան»-ի ծրագրի շնորհանդեսին ոչ մեկի անտարբեր չէր թողել։ «Իմ սերունդը կռվել է, իմ սերունդը հազարավոր զոհեր է տվել, իմ սերունդը խեղճ չէ, մենք մեր երկրին դեռ շատ տալու բան ունենք», -ասում էր Էրիկը։

Էրիկը կարողացել է կարճ ժամանակում շատ լուրջ գործ անել՝ համախմբել պատերազմի մասնակից բազմաթիվ տղաների, կազմակերպել նրանց մարզումները, սպորտով զբաղվելու և սպորտի միջոցով վերականգնվելու համար։ Ես ուրախ եմ, որ իմ որդին՝ Հովհաննեսը, Էրիկի հետ ընկերացավ, ու նրանք միասին իսկապես մեծ գործ կազմակերպեցին։

Երեկ Էրիկի հարսանիքն էր, ընտրյալը՝ գեղեցկուհի Վիկտորիան։ Աստված պահի´ նոր ստեղծված այս ընտանիքը։ Իմ մաղթանքն ու իմ երևի ամենակարևոր առաջարկը. երջանիկ լինե՛ք ու շատ երեխաներ ունենաք։ Շատ երեխաներ ունենալը մեր ամենակարևոր պատասխանն է աշխարհին, մեր հետ կատարված անարդարություններին։ Նորաստեղծ ընտանիքներին, երիտասարդ ընտանիքներին իմ հորդորն է՝ ունեցեք շատ երեխաներ։

Իսկ պետությունը պարտավոր է ստեղծել ձեզ համար բոլոր հնարավորությունները՝ աշխատանք, տուն, արդար բարքեր, զարգանալու և կայանալու հնարավորություններ։ Սա «Առաջարկ Հայաստանին» ծրագրի ամենակարևոր կետերից մեկն է։

Գագիկ Ծառուկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ո՞ւմ ԴՆԹ-ներն են հանձնվել Ադրբեջանին. Ծնողները զայրացած են

Ո՞ւմ ԴՆԹ-ներն են հանձնվել Ադրբեջանին. Ծնողները զայրացած են Thu, 08 Oct 2026 16:20:50 +0400 Latest…

7 րոպե ago

Վեց դեպք ունենք, որ արտաշիրիմում են արել

Վեց դեպք ունենք, որ արտաշիրիմում են արել Thu, 08 Oct 2026 16:18:24 +0400 Latest news…

9 րոպե ago

Անհնարինը՝ ակնհայտ

Անհնարինը՝ ակնհայտ Thu, 08 Oct 2026 16:15:11 +0400 Ժամանակին, երբ «Սասնա ծռերը» խոսում էին Հայաստանում…

12 րոպե ago

Խոշոր ռազմական գործարք՝ ԱՄՆ-ի և Հունաստանի միջև

Խոշոր ռազմական գործարք՝ ԱՄՆ-ի և Հունաստանի միջև Thu, 08 Oct 2026 16:00:06 +0400 Հունաստանը և…

27 րոպե ago

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ

Պատմություն մարդկանց, նպատակների ու վստահության մասին. 30 տարվա ճանապարհ Thu, 08 Oct 2026 15:50:45 +0400…

37 րոպե ago

Խաչատուր Սուքիասյանի իրավաբանները հայցադիմումը դեռ չեն ստացել․ դատախազությունը Ռոսիա-մոլն է ուզում բռնագրավել

Խաչատուր Սուքիասյանի իրավաբանները հայցադիմումը դեռ չեն ստացել․ դատախազությունը Ռոսիա-մոլն է ուզում բռնագրավել Thu, 08 Oct…

39 րոպե ago