Խաչատուր Սուքիասյանի իրավաբանները հայցադիմումը դեռ չեն ստացել․ դատախազությունը Ռոսիա-մոլն է ուզում բռնագրավել

Խաչատուր Սուքիասյանի իրավաբանները հայցադիմումը դեռ չեն ստացել․ դատախազությունը Ռոսիա-մոլն է ուզում բռնագրավել

Thu, 08 Oct 2026 15:48:19 +0400


Այսօր դատախազությունը հաղորդագրություն տարածեց այն մասին, որ պահանջում է բռնագանձում տարածել Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի վրա։ Եւ պետշահերի հայցն արդեն ներկայացվել է եւ ընդունվել է դատարանի վարույթ։ Խոսքը Ռոսիա-մոլի մասին է, որը պատկանում է գործարար Խաչատուր Սուքիասյանին։

Հաղորդագրությունում ասվում է․

«Գլխավոր դատախազությունը 2026 թվականի սեպտեմբերի 29-ին, պետական շահերի պաշտպանության լիազորության շրջանակում, հայցադիմում է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Պետական գույքի կառավարման կոմիտեի, ՍՊ ընկերության, ՓԲ ընկերության՝ պահանջելով, ի թիվս այլնի, բռնագանձում տարածել Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող (նախկին հասցե՝ Մ. Խորենացի 43, «Այրարատ» կինոթատրոն) անշարժ գույքի վրա: Գլխավոր դատախազության պահանջի հիմքում դրված է այն հանգամանքը, որ մինչև 2017 թվականի հունվարի 14-ը Երևան քաղաքի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի սեփականաշնորհմանն ուղղված մասնավորեցման գործարքով սահմանված՝ 1.550.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի ներդրումներ չեն կատարվել: Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 5-ի որոշմամբ, հայցադիմումն ընդունվել է վարույթ, նույն օրվա մեկ այլ որոշմամբ կիրառվել է հայցի ապահովման միջոց. ՍՊ ընկերությանն արգելվել է կատարել ցանկացած գործողություն, որը կհանգեցնի Տիգրան Մեծի պողոտա 16 հասցեում գտնվող անշարժ գույքի փաստացի կամ իրավական վիճակի փոփոխության»:

Մենք մեկնաբանություն խնդրեցինք Սիլ-կոնցեռնի մամուլի պատասխանատու Աննա Մկրտչյանից։ Պարզվեց՝ նրանք տեղեկացված չեն այս վարույթի մասին եւ տեղեկացել են հաղորդագրություները տարածվելուց հետո։

Աննա Մկրտչյանը մեզ հետ զրույցում ասաց․ «Մենք քիչ առաջ տեղեկացանք այդ հաղորդագրության մասին։ Մեզ համար անհասկանալի է այս գործընթացը, քանի որ մասնավորեցման ողջ գործընթացը կատարվել է օրենքի շրջանակներում եւ պայմանագրի բոլոր պայմանները պահպանված են։ Ավելի ուշ՝ երբ մեր իրավաբանները կստանան եւ կծանոթանան նշված հայցադիմումին, ավելի մանրակրկիտ մեկնաբանություն կներկայացնենք»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ալիեւը նոր խա՞ղ է խաղում

Ալիեւը նոր խա՞ղ է խաղում Fri, 30 Oct 2026 16:15:39 +0400 Ադրբեջանը չի ստորագրում խաղաղության…

11 րոպե ago

Կպատասխանի՞ Պուտինը Զելենսկու հեռախոսազանգին

Կպատասխանի՞ Պուտինը Զելենսկու հեռախոսազանգին Fri, 30 Oct 2026 16:00:42 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բաց…

26 րոպե ago

Գագիկ Խաչատրյանը նիստի ընթացքում վատացավ, օգնության հասան բժիշկները

Գագիկ Խաչատրյանը նիստի ընթացքում վատացավ, օգնության հասան բժիշկները Fri, 30 Oct 2026 15:50:59 +0400 Latest…

36 րոպե ago

Ազգային ժողովի  կռիվը մեր արժեքների, մեր նարեկների դեմ է․․․

Ազգային ժողովի  կռիվը մեր արժեքների, մեր նարեկների դեմ է․․․ Fri, 30 Oct 2026 15:45:24 +0400…

41 րոպե ago

ՀՀ իշխանությունը հայտնվել է ծուղակում

ՀՀ իշխանությունը հայտնվել է ծուղակում Fri, 30 Oct 2026 15:34:05 +0400 Latest news from Հրապարակ…

52 րոպե ago

Պուտինը բաց է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար շփումների համար. Պեսկով

Պուտինը բաց է Ուկրաինայում ստեղծված իրավիճակը կարգավորելու համար շփումների համար. Պեսկով Fri, 30 Oct 2026…

56 րոպե ago