ԱՄՆ-ն փորձում է Իրանի դեմ կրկնել իրաքյան սցենարը․ Թեհրանի կոշտ արձագանքը
Fri, 20 Nov 2026 18:38:40 +0400
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային մերժել է Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, թե Թեհրանը կարող է քիմիական կամ կենսաբանական զենք մշակել։ Բաղային մեղադրել է Վաշինգտոնին 2003 թվականի Իրաքի պատերազմի նախաշեմին օգտագործված փաստարկները կրկնելու մեջ։
Նա հիշեցրել է, որ այն ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Քոլին Փաուելը Միավորված ազգերի կազմակերպության Անվտանգության խորհրդում ներկայացրել էր Իրաքի զանգվածային ոչնչացման զենքերի վերաբերյալ պնդումներ, որոնք հետագայում չհաստատվեցին։
Իրանի ներկայացուցիչը պնդել է, որ նոր մեղադրանքները կարող են ծառայել ռազմական գործողությունների համար հասարակական աջակցություն ձևավորելուն։