Տեղի ունեցած միջադեպը եղել է երկու ուղևորների միջև

Տեղի ունեցած միջադեպը եղել է երկու ուղևորների միջև

Mon, 27 Apr 2026 11:49:44 +0400


Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Աղեկյանի՝ 26․04․2026 թ․ «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա՝ պահանջելով վճարել ուղեվարձը» վերտառությամբ գրառման և կից տեսանյութի՝ հայտնում ենք՝ տեղի ունեցած միջադեպը եղել է երկու ուղևորների միջև, երբ ամենայն հավանականությամբ առողջական խնդիրներ ունեցող երեխան կատարել է անկանոն շարժումներ, այդ թվում՝ ձեռքը մեկնել է մեկ այլ՝ մանկահասակ երեխայի ուղղությամբ, ինչից հետո վերջինս վախեցել է և սկսել գոռալ, իսկ մյուս ուղևորը, որը եղել է ծնողի կամ խնամակալի հետ, իջել է ավտոբուսից։ Տեսանյութը արվել է հենց այդ պահին, և անգամ տեսանյութում երևում է լուռ նստած վարորդը։

Նշյալ միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ, ուստի կոչ ենք անում զերծ մնալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի և ընկերության վարորդների վերաբերյալ անհարկի շահարկումներից, իսկ օգտատիրոջը հորդորում ենք հեռացնել իրականության հետ բացարձակապես կապ չունեցող գրառումը։

Միաժամանակ պատրաստ ենք ցանկության դեպքում օգտատիրոջը ցուցադրել ավտոբուսի տեսախցիկներով արձանագրված դեպքի եղելությունը։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ապացուցված ա՝ ԲՀԿ-ն խախտում չունի, ստացել ա 58․ 500 ձայն, իրավիճակում մեղավորը ԿԸՀ-ն ա. Օրբելյան

Ապացուցված ա՝ ԲՀԿ-ն խախտում չունի, ստացել ա 58․ 500 ձայն, իրավիճակում մեղավորը ԿԸՀ-ն ա. Օրբելյան…

18 րոպե ago

Պետությունը մեկ մարդ չէ, պաշտոնն էլ՝ ապրանքանիշ չէ

Պետությունը մեկ մարդ չէ, պաշտոնն էլ՝ ապրանքանիշ չէ Wed, 01 Jul 2026 14:30:13 +0400 Կառավարության…

18 րոպե ago

ԿԸՀ–ն որոշել է, որ ինքը «Հայփոստի» գրասենյակ է․ Օրբելյան

ԿԸՀ–ն որոշել է, որ ինքը «Հայփոստի» գրասենյակ է․ Օրբելյան Wed, 01 Jul 2026 14:28:37 +0400…

20 րոպե ago

Արուսյակ Մանավազյանն ու Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել են ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում

Արուսյակ Մանավազյանն ու Արթուր Հովհաննիսյանն առաջադրվել են ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնում Wed, 01 Jul 2026…

26 րոպե ago

Հովակիմյանը այդ շատ կարևոր հարցին չի պատասխանել

Հովակիմյանը այդ շատ կարևոր հարցին չի պատասխանել Wed, 01 Jul 2026 14:15:56 +0400 Սահմանադրական դատարանում…

32 րոպե ago

ԵԱՏՄ կարգավորումներով է ԹՐԻՓՓ-ը լինելու

ԵԱՏՄ կարգավորումներով է ԹՐԻՓՓ-ը լինելու Wed, 01 Jul 2026 14:12:48 +0400 ՀՀ փոխարտգործնախարար Մնացական Սաֆարյանը…

36 րոպե ago