Երկուշաբթի , 27 Ապրիլի 2026

Տեղի ունեցած միջադեպը եղել է երկու ուղևորների միջև

Տեղի ունեցած միջադեպը եղել է երկու ուղևորների միջև

Mon, 27 Apr 2026 11:49:44 +0400


Ի պատասխան ֆեյսբուքյան օգտատեր Սոնա Աղեկյանի՝ 26․04․2026 թ․ «Ավտոբուսի վարորդը հարձակվել է անչափահաս երեխայի վրա՝ պահանջելով վճարել ուղեվարձը» վերտառությամբ գրառման և կից տեսանյութի՝ հայտնում ենք՝ տեղի ունեցած միջադեպը եղել է երկու ուղևորների միջև, երբ ամենայն հավանականությամբ առողջական խնդիրներ ունեցող երեխան կատարել է անկանոն շարժումներ, այդ թվում՝ ձեռքը մեկնել է մեկ այլ՝ մանկահասակ երեխայի ուղղությամբ, ինչից հետո վերջինս վախեցել է և սկսել գոռալ, իսկ մյուս ուղևորը, որը եղել է ծնողի կամ խնամակալի հետ, իջել է ավտոբուսից։ Տեսանյութը արվել է հենց այդ պահին, և անգամ տեսանյութում երևում է լուռ նստած վարորդը։

Նշյալ միջադեպը բացարձակապես կապ չունի հանրային տրանսպորտի վարորդի կամ վճարման համակարգի հետ, ուստի կոչ ենք անում զերծ մնալ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի և ընկերության վարորդների վերաբերյալ անհարկի շահարկումներից, իսկ օգտատիրոջը հորդորում ենք հեռացնել իրականության հետ բացարձակապես կապ չունեցող գրառումը։

Միաժամանակ պատրաստ ենք ցանկության դեպքում օգտատիրոջը ցուցադրել ավտոբուսի տեսախցիկներով արձանագրված դեպքի եղելությունը։

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեթամֆետամին և կաթուցիչներ. ձերբակալվել են երեք քաղաքացիներ

Մեթամֆետամին և կաթուցիչներ. ձերբակալվել են երեք քաղաքացիներ Mon, 20 Apr 2026 22:15:34 +0400 Համայնքային ոստիկանության …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով