Երեքշաբթի , 17 Նոյեմբերի 2026

«Հրապարակ»․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են

«Հրապարակ»․ Զապն ու Օշականցի Գևորիկը դատվում են

Tue, 17 Nov 2026 08:15:22 +0400


Մեր տեղեկություններով, օրենքով գող Զապի (Անդրանիկ Սողոյան) նախկին փեսայի՝ Էդգար Մուրադյանի կալանքը դատարանը փոխել է վարչական հսկողություն եւ բացակայելու արգելք խափանման միջոցներով։ Տեղեկությունը հաստատեց նրա պաշտպան Վահան Ամիրխանյանը։ Այս գործով կալանավորված են Զապը եւ օրենքով գող Օշականցի Գեւորիկը։ Մեր տեղեկություններով, Զապը հիվանդանոցում է, Օշականցի Գեւորիկը՝ ԱԱԾ մեկուսարանում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Էդգար Մուրադյանը գնացել է բժշկական կենտրոն՝ նախկին կնոջից (Զապի դուստրն է) ունեցած երեխային տեսակցելու։ Բժշկական անձնակազմը թույլ չի տվել, վիճաբանություն է սկսվել։ Նույն օրը, ըստ Քննչական կոմիտեի, միջադեպի մասին տեղեկացել է Մուրադյանի նախկին կնոջ հայրը՝ Անդրանիկ Սողոյանը՝ Զապը, որը դիմել է Գեւորգ Մելիքյանին՝ Օշականցի Գեւորիկին, խնդրելով «հարցը կարգավորել»։ Օշականցի Գեւորիկը մի խումբ անձանց հետ գնացել է բժշկական կենտրոն, որտեղ վիճաբանություն է տեղի ունեցել Էդգար Մուրադյանի եւ նրան ուղեկցողների հետ։ 3 անձ կալանավորվել էր, Զապին մեղադրանք էր առաջադրվել քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակի հետ կապված հոդվածով, Օշականցի Գեւորիկին՝ նույն հոդվածով եւ խմբով խուլիգանության համար, Էդգար Մուրադյանին՝ նույնպես խմբով խուլիգանության համար։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ձերբակալվել է Ազարովի նախկին խորհրդականի դեմ մահափորձի մեջ կասկածվողը

Ձերբակալվել է Ազարովի նախկին խորհրդականի դեմ մահափորձի մեջ կասկածվողը Mon, 16 Nov 2026 21:07:12 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով