Մինչ ՀՀ իշխանությունը մոռացության է փորձում տալ, սփյուռքում պայքարում են

Մինչ ՀՀ իշխանությունը մոռացության է փորձում տալ, սփյուռքում պայքարում են

Mon, 27 Apr 2026 11:45:23 +0400


Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի ոգեկոչման արարողություն է տեղի ունեցել Իսպանիայի Վալենսիա քաղաքում։

«Արարատ» հայկական միության նախաձեռնությամբ տեղի համայնքի ներկայացուցիչները հավաքվել են Միսլատայում տեղակայված ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Կենաց Խաչ» հուշակոթողի մոտ, որտեղ անցկացվել է խնկարկման արարողություն։ Միջոցառումը մեկնարկել է ծաղիկների զետեղմամբ, որին հաջորդել է մեկ րոպե լռություն՝ ի հիշատակ անմեղ զոհերի։

Արարողությանը ներկա են եղել քաղաքապետարանի ավագանու ներկայացուցիչները։ Ելույթներով հանդես են եկել ինչպես տեղի պաշտոնյաները, այնպես էլ հայկական համայնքի ներկայացուցիչները։

«Հրապարակ»-ի հետ զրույցում «Արարատ» միության նախագահ Արարատ Ղուկասյանւ նշեց, որ այսօր առավել քան երբևէ կարևոր է շարունակել պայքարը արդարության և ցեղասպանության միջազգային լիարժեք ճանաչման համար։

«Մենք այժմ գտնվում ենք Իսպանիայի հայկականության էպիկենտրոնում, որտեղ հիմնադրվել է առաջին հայկական կազմակերպությունն ու դպրոցը, կառուցվել է ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող առաջին հուշարձանը։ Սա նաև այն քաղաքն է, որը դեռ 2013 թվականին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը»,– ասաց նա։

Նկատենք, որ թեև Հայաստանի իշխանությունները փորձում են թեման մղել երկրորդ պլան, սփյուռքը շարունակում է հետևողական պայքարը։

«Մեր պայքարը շարունակվում է։ Մենք հասնելու ենք մեր նպատակին»,– ասաց Ղուկասյանը։

Ուշագրավ է նաև, որ նրա խոսքով`իրենց ելույթներում իսպանացի ավագանու խոսնակները ևս ընդգծել են, որ շարունակելու են հետևողական լինել ցեղասպանության ճանաչման գործընթացում։

Հիշեցնենք, որ մինչ օրս Իսպանիայում Հայոց ցեղասպանությունը ճանաչել են 6 ինքնավար մարզ և 45 քաղաք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ատրակցիոն է փլուզվել․ կան տուժածներ

Ատրակցիոն է փլուզվել․ կան տուժածներ Mon, 27 Apr 2026 18:30:06 +0400 Ուզբեկստանում, Անդիժանի պուրակներից մեկում…

18 րոպե ago

Ինքը մոռացել է, իրեն չեն մոռացել

Ինքը մոռացել է, իրեն չեն մոռացել Mon, 27 Apr 2026 18:15:25 +0400 Գլխավոր դատախազությունը, մեր…

32 րոպե ago

Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող

Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ…

33 րոպե ago

Հորմուզի նեղուցի բլոկադան շարունակվում է․ CENTCOM

Հորմուզի նեղուցի բլոկադան շարունակվում է․ CENTCOM Mon, 27 Apr 2026 18:00:28 +0400 Ամերիկյան զինուժի Կենտրոնական…

47 րոպե ago

Ներկայացված առաջարկները հազիվ հասցնեն ընթերցել այսօրվա իշխանությունները

Ներկայացված առաջարկները հազիվ հասցնեն ընթերցել այսօրվա իշխանությունները Mon, 27 Apr 2026 17:45:25 +0400 «Հայկական սահմանադրական…

1 ժամ ago

Այս արտահայտություն համար են ուզում կալանավորեն Կանդազին

Այս արտահայտություն համար են ուզում կալանավորեն Կանդազին Mon, 27 Apr 2026 17:39:05 +0400 Համ գործն…

1 ժամ ago