Ձմռանը ձյուն ուզես Փաշինյանից՝ ձրի չի տա․․․

Ձմռանը ձյուն ուզես Փաշինյանից՝ ձրի չի տա․․․

Mon, 27 Apr 2026 13:15:24 +0400


Այնքա՜ն պրիմիտիվ է դարձել քաղաքական պայքարը։ Ուզում եմ շատ պարզ ասել, առանց ավելորդ փաթեթավորման։ Իշխանությունը խորոված փարթի է կազմակերպում, որ մարդ հավաքի։ Հավաքված մարդկանց ասում է՝ իմ ընտրողներն են։ Համերգ է տալիս՝ համերգի գնացողներին էլ ասում է՝ իմ ընտրողներն են։ Խղճահարություն չի՞ առաջանում։

Աջ ու ձախից քննադատում եք Նիկոլ Փաշինյանին, բայց ինչի՞ համար։ Դուք մարդ չե՞ք, մարդկային խիղճ չունե՞ք։ Ընդամենը 8 տարի առաջ Նիկոլ Փաշինյանը մատի մի շարժումով կարող էր հրապարակ լցնել, այսօր մարդկանց ասում է՝ խորոված եմ անում՝ եկեք, համերգ է՝ եկեք, հրապարակը լցրեք։ Մարդը կարոտել է լիքը հրապարակը, տենչում է լիքը հրապարակ։ Այլ միջոց, քան խորոված անելն ու համերգ տալն է, չի կարող լցնել հրապարակը։

Գիտե՞ք ինչքան մարդիկ են խաբվել։ Անուններ տալը ամոթալի է, բայց ասեմ՝ կան մարդիկ, որոնք խորովածի են գնացել՝ մտածելով, թե ձրի է լինելու։ Կոնկրետ մի քանիսին, որոնք չեն ուզում անգամ տեսնել Փաշինյանին, հարցրել եմ՝ գնալու՞ եք խորովածի։ Պատասխաններն էլ այսպիսին էին․ «Շնից մազ պոկելն էլ է օգուտ, գնալու եմ», «Մեր փողերն է քամուն տալիս, ինչու՞ չգնամ», «Կգնամ մի թիքա միս կուտեմ, մի բաժակ օղի խմեմ, բայց եթե սպանեն՝ Փաշինյանին չեմ ընտրի»։

Ինչքա՜ն մարդիկ են գնացել ու սոված փորով հետ եկել։ Ձեզ հետ միասին կասեմ՝ «և լա՛վ է եղել»։ Քաղցածները մնացել են քաղցած, իսկ կուշտ մարդիկ՝ իր թիմն ու իր շրջապատը, գնացել ու վեց հազարով «չալաղաջ են կերել»։ Ինչքա՜ն ողբալի է և՛ այդ մարդկանց վիճակը, և՛ Փաշինյանի վիճակը։ Հիասթափված մարդիկ, որոնք երևի տարիներով խորոված միս չէին կերել, ու առիթ էր՝ մի կտոր միս ուտելու, ասում էին․ «Ձմռանը ձյուն ուզես Փաշինյանից՝ ձրի չի տա․․․»։ Բա գիտեիք՝ ձրի՞ է բաժանում միլիոնավոր հավելավճարները, ձրի՞ է ցփնում ձեր փողերը։ Ամեն ինչ գին ունի։ Եվ մի զարմանք, որ նրանից փող ստացողներն այդպե՜ս կապված են նրա հետ։ Քթներով կհանի, եթե գնին համապատասխան չաշխատեն։

Նա ձեզ կանչել է՝ դրսին ցույց տալու, որ ինքը կա։ Համերգից հետո նրա թիմակիցների գրառումներն եմ նայում ու ավելի եմ համոզվում՝ հրապարակը լցվել էր հենց դրա համար։ Որ ասեն՝ մենք կանք։ Բայց դուք վաղուց չկաք։ Դուք պարզապես փորձում եք պառակտել՝ համերգի գնացողներին ու չգնացողներին, խորովածի գնացողներին ու չգնացողներին։ Չեմ ուզում մտնել այն քննարկման մեջ՝ տեղի՞ն էր դա, թե ոչ, որովհետև դա արդեն ընկալման հարց է։

Բայց մի բան ուզում եմ ամրագրեք։ Քաղաքականությունը խորոված չէ, որ հոտով մարդ հավաքեք,ոչ էլ համերգ, որ ձայնով հրապարակ լցնեք։ Քաղաքականությունը վստահություն է․ իսկ վստահությունը ո՛չ խորովածով է գալիս, ո՛չ համերգով։
Այն կամ կա, կամ չկա։ Կոնկրետ այս իշխանության պարագայում՝ վաղուց չկա։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Հորմուզի նեղուցի բլոկադան շարունակվում է․ CENTCOM

Հորմուզի նեղուցի բլոկադան շարունակվում է․ CENTCOM Mon, 27 Apr 2026 18:00:28 +0400 Ամերիկյան զինուժի Կենտրոնական…

14 րոպե ago

Ներկայացված առաջարկները հազիվ հասցնեն ընթերցել այսօրվա իշխանությունները

Ներկայացված առաջարկները հազիվ հասցնեն ընթերցել այսօրվա իշխանությունները Mon, 27 Apr 2026 17:45:25 +0400 «Հայկական սահմանադրական…

29 րոպե ago

Այս արտահայտություն համար են ուզում կալանավորեն Կանդազին

Այս արտահայտություն համար են ուզում կալանավորեն Կանդազին Mon, 27 Apr 2026 17:39:05 +0400 Համ գործն…

35 րոպե ago

Պետք է շահագրգռել պոտենցիալ ներդրողներին՝ գործարանները կամ իրենց արդյունաբերական կենտրոնները տեղափոխել սահմանամերձ համայնքներ․ Նաիրի Սարգսյան

Պետք է շահագրգռել պոտենցիալ ներդրողներին՝ գործարանները կամ իրենց արդյունաբերական կենտրոնները տեղափոխել սահմանամերձ համայնքներ․ Նաիրի Սարգսյան…

43 րոպե ago

Նավթը համաշխարհային շուկայում թանկանում է

Նավթը համաշխարհային շուկայում թանկանում է Mon, 27 Apr 2026 17:30:46 +0400 Նավթը համաշխարհային շուկայում սկսել…

43 րոպե ago

Որպես բարի խորհուրդ

Որպես բարի խորհուրդ Mon, 27 Apr 2026 17:16:40 +0400 «Նժար» կուսակցության ներկայացուցիչ, իրավապաշտպան Նինա Կարապետյանցը…

58 րոպե ago