Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել

Դատարանը պարտավորեցրել է քրեական վարույթ նախաձեռնել

Mon, 27 Apr 2026 13:26:44 +0400


ՄԱՅՐ ԱԹՈՌՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ԽՈՒԼԻԳԱՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՎ ԴԱՏԱՐԱՆԸ ՊԱՐՏԱՎՈՐԵՑՐԵԼ Է ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ

Ինչպես հիշում եք, 2025 թվականի դեկտեմբերի 17-ին Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման գնացած 10 եպիսկոպոսները հայտարարություն էին տարածել, որով կոչ էին արել քաղաքացիներին 2025 թվականի դեկտեմբերի 18-ին, ժամը 17:00-ին միանալ իրենց՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում և պահանջել Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականը:
Դեկտեմբերի 18-ին Նիկոլ Փաշինյանի հրահրած հրաժարականի գործողության համար ներկայացած անձինք Մայր Տաճարի մոտ դրսևորել էին խուլիգանական վարքագիծ:

Այդ ամոթալի դեպքի կապակցությամբ հաղորդում էր ներկայացվել, որի քննարկմամբ քննչական մարմինը որոշել էր քրեական վարույթ չնախաձեռնել: Դատախազությունը մերժել էր քննչական մարմնի այդ ապօրինի դիրքորոշման դեմ ներկայացված բողոքը:
Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Սերժ Ռուշանյան) որոշել է բավարարել բողոքը՝ վարույթի հանրային մասնակիցներին ՊԱՐՏԱՎՈՐԵՑՆԵԼՈՎ ՆԱԽԱՁԵՌՆԵԼ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ և իրականացնել նախաքննություն:
Դատարանն արձանագրել է, որ որ վարույթ չնախաձեռնելու հետևանքով ենթադրյալ հանցանքի կապակցությամբ չեն ձեռնարկվել ողջամիտ քայլեր, որոնք օբյեկտիվ դիտորդին համոզիչ կերպով հնարավորություն կընձեռեին լիարժեք պատկերացում կազմել դեպքի իրական հանգամանքների վերաբերյալ, հետևաբար՝ վարույթի հանրային մասնակիցների կողմից կայացված վարութային ակտերը հիմնավոր չեն:

Դատարանն արձանագրել է նաև, որ հաղորդմամբ ներկայացված տվյալներն առ այն, որ անձը «2025 թվականի դեպտեմբերի 18-ին բարձրանալով Մայր Տաճարի սյուների վրա, ագրեսիվ վարքով փորձել էր ցատկել Մայր Աթոռից դուրս եկող եկեղեցականների թափորի վրա, որի մեջ էր նաև Ամենայն Հայոց Հայրապետը, սակայն հանդիպելով եկեղեցու մուտքի մոտ գտնվող հոգևորականների և հավատացյալների դիմադրությանը, որոնք նրան կոչ էին անում իջնել Մայր Տաճարի պատերի վրայից և հեռանալ այդտեղից, վեճի է բռնվել այդ անձանց հետ: Չկարողանալով իր նպատակին հասնել, Մայր Տաճարի սյան վրայից իջնելու ընթացքում հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով, ընդգծելով սեփական անձի առավելությունը, Տարոն Սափեյանը գոռում է հոգևորականների վրա, ասելով՝ «դու պտի ինձ չասես», այնուհետև թեքվելով դեպի մյուս անձանց, հայհոյում է, ասելով՝ «լսի, այ բ…ի տղա», պարունակում են առերևույթ հանցանքի հատկանիշներ, որին ողջամտորեն կարող է տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածին համապատասխանելու նախնական իրավական գնահատական»:

Դատարանն ընդգծել է, որ «սույն դեպքում էական նշանակություն ունի այն հանգամանքը, թե հաղորդմամբ նշված գործողությունները որտեղ են կատարվել, քանի որ կատարման վայրը խուլիգանության հանցակազմի համար նախնական իրավական գնահատական տալու տեսանկյունից ունի վճռորոշ դեր: Մասնավորապես, հաղորդման մեջներկայացված փաստական հանգամանքների վերլուծությունից ակնհայտ է դառնում, որ անձը, բարձրանալով Մայր Տաճարի սյան վրա, սեռական բնույթի հայհոյանք է հնչեցրել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` մարդկանց բազմության ներկայությամբ»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ադրբեջանի հաջորդ պահանջն է լինելու՝ Հայաստանը պետքց է բանшկ չունենա. Սաղաթելյան

Ադրբեջանի հաջորդ պահանջն է լինելու՝ Հայաստանը պետքց է բանшկ չունենա. Սաղաթելյան Sun, 13 Sep 2026…

17 րոպե ago

1122 արցախցի Տավուշից հեռացել է

1122 արցախցի Տավուշից հեռացել է Sun, 13 Sep 2026 16:15:44 +0400 «2025թ․ օգոստոսի 18-ին իր…

31 րոպե ago

Դիվանագետներ, ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին և մյուս բռնապետություններին

Դիվանագետներ, ի՞նչ ուղերձ եք հղում աշխարհին և մյուս բռնապետություններին Sun, 13 Sep 2026 16:00:25 +0400…

47 րոպե ago

Այսօր մինչև ուշ գիշեր արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի մի շարք փողոցներում

Այսօր մինչև ուշ գիշեր արգելված է տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը Երևանի մի շարք փողոցներում…

1 ժամ ago

2022թ․-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհված հայ կին զինծառայողները

2022թ․-ի սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի սանձազերծած պատերազմում զոհված հայ կին զինծառայողները Sun, 13 Sep 2026 15:15:04…

2 ժամ ago

Ճգնաժամ գերմանիայում. Գերմանացիները պահանջումէ Մերցի հրաժարականը

Ճգնաժամ գերմանիայում. Գերմանացիները պահանջումէ Մերցի հրաժարականը Sun, 13 Sep 2026 15:00:05 +0400 Bild-ի գնահատմամբ, միայն…

2 ժամ ago