Դերասանը դատապարտվել է 10 տարվա ազատազրկման․ ինչում է մեղադրվել
Tue, 10 Nov 2026 20:00:31 +0400
Բրիտանացի երգիծաբան, դերասան եւ հաղորդավար Ռասել Բրենդին մեղավոր են ճանաչել բռնաբարության գործով եւ դատապարտել տաս ու կես տարվա ազատազրկման։ Այս մասին հայտարարել է Լոնդոնի Թագավորական շրջանային դատարանի դատավոր Սեզերք Ջոել Բեննաթանը։
Հիշեցնենք, որ նոյեմբերի հինգին դերասանին նշված գործով մեղավոր էին ճանաչել երդվյալ ատենակալները։ Բրենդին մեղսագրվել է սեքսուալ բնույթի հանցագործությունների հինգ հանցադրվագ։ Նա մեղավոր է ճանաչվել երեքում։ Հանցագործությունները կատարվել են 2004-09 թթ։ Դերասանի գործողությունների հետեւանքով տուժող է ճանաչվել չորս կին։