Արսենի կորուստը հերթական հարվածն էր․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․Սամվել Կարապետյան

Արսենի կորուստը հերթական հարվածն էր․ պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից․Սամվել Կարապետյան

Tue, 10 Nov 2026 19:44:09 +0400


Արսեն Գևորգյանն այն արժանավոր հայորդիներից էր, ով չընկրկեց անարդարության և իշխանական ճնշումների առջև, չհրաժարվեց իր համոզմունքներից և նույնիսկ դժվարագույն պայմաններում հավատարիմ մնաց իր սկզբունքներին։ Նա ուներ կամք, խիզախություն և վճռականություն՝ պայքարելու հանուն ուժեղ, ինքնիշխան և արժանապատիվ Հայաստանի։

Արսենը չլռեց անգամ այն ժամանակ, երբ այս աղետաբեր ու մահաբեր իշխանությունների օրոք քաղաքական հետապնդումներն ու վարկաբեկման կազմակերպված արշավները մեր երկրում դարձել էին ամենօրյա իրականություն։ Ցավոք, իշխանական մեքենայի ապօրինի և անպատասխանատու գործելաոճը չշրջանցեց նաև Արսենին:

Նրա մահը, որը վրա հասավ ապօրինի կալանքի պայմաններում, դարձավ անչափ ցավալի և ողբերգական կորուստ, ինչի համար պատասխանատուները չեն կարողանալու խուսափել օրենքով սահմանված պատժից։

Քաղաքական հակառակորդների նկատմամբ անհիմն վարկաբեկումները, ատելության խոսքի տարածումը, արժանապատվության և բարի համբավի ոտնահարումը, ինչպես նաև ազատությունից զրկելու գործիքակազմի կիրառումը դարձել են իշխանության քաղաքական վարքագծի հիմնական բնորոշիչ դրսևորումներ։ Այս պայմաններում տեղի ունեցած ողբերգությունը պահանջում է ոչ միայն խորը ցավակցություն, այլև հանգամանքների լիարժեք, անկախ և անաչառ քննություն ու պատասխանատվության հստակ գնահատում։

Արսենի կորուստը միայն նրա ընտանիքի, հարազատների և ընկերների վիշտը չէ։ Սա հերթական հարվածն է բոլոր նրանց համար, ովքեր հավատում են արդարության, մարդկային արժանապատվության և սեփական համոզմունքների համար պայքարելու իրավունքին։

Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Արսեն Գևորգյանի ընտանիքին, հարազատներին և մտերիմներին ու կիսում եմ նրանց անսահման վիշտը։

Մեր պարտքն ենք համարում հետևողական լինել, որպեսզի այս ողբերգության բոլոր հանգամանքները բացահայտվեն, իսկ մեղավորները կրեն օրենքով նախատեսված պատասխանատվություն։

Արժանապատիվ Հայաստան կառուցելու Արսենի պայքարը շարունակվելու է։

Գրել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար, բարերար Սամվել Կարապետյանը։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ինչպես էին 1915-ին հայկական պոեզիային նվիրված անթոլոգիա կազմում

Ինչպես էին 1915-ին հայկական պոեզիային նվիրված անթոլոգիա կազմում Wed, 11 Nov 2026 21:00:03 +0400 1916…

12 րոպե ago

Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը

Մահացել է ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանը Wed, 11 Nov 2026 20:54:20 +0400 Հանկարծամահ է եղել Ամերիկայի…

18 րոպե ago

«Սեւ ուրբաթը» կարող է մարդու մոտ տագնապ առաջացնել․ հոգեբան

«Սեւ ուրբաթը» կարող է մարդու մոտ տագնապ առաջացնել․ հոգեբան Wed, 11 Nov 2026 20:45:58 +0400…

27 րոպե ago

«Հանրապետության» թեկնածուն էր, բայց բացարձակ այդ կուսակցության արժեքներն ու մոտեցումները չի կիսում

«Հանրապետության» թեկնածուն էր, բայց բացարձակ այդ կուսակցության արժեքներն ու մոտեցումները չի կիսում Wed, 11 Nov…

27 րոպե ago

Թրամփի դեսպանորդները վաղը հանդիպելու են Պուտինին և Զելենսկուն

Թրամփի դեսպանորդները վաղը հանդիպելու են Պուտինին և Զելենսկուն Wed, 11 Nov 2026 20:39:04 +0400 ԱՄՆ…

33 րոպե ago

Մեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն Մխիթարյան

Մեծ կորուստ` ողջ ազգի համար. Արսեն Գևորգյանի պես հայրենասերները քիչ են. Ռուբեն Մխիթարյան Wed, 11…

38 րոպե ago