Ձգձգում են. վաղեմության ժամկետը կլրանա

Ձգձգում են. վաղեմության ժամկետը կլրանա

Mon, 27 Apr 2026 13:45:09 +0400


Իրավապաշտպանները մտահոգիչ են համարում այն իրավիճակը, երբ հանրային նշանակություն ունեցող տեղեկատվությունը չի հասանելի դառնում հասարակությանը։ Այս մասին խոսվեց «Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի» զեկույցի ներկայացման ընթացքում, որը վերաբերում էր Սոնա Մնացականյանի մահվան գործին և անցած չորս տարիներին տեղի ունեցած զարգացումներին։

Իրավապաշտպան Մարիամ Կանայանը ընդգծեց, որ դեպքի քննության ընթացքում որպես վկաներ ներգրավված ոստիկանները ներկայացրել են միմյանց հակասող ցուցմունքներ, ինչը լրացուցիչ հարցեր է առաջացնում գործի ընթացքի վերաբերյալ։

Կազմակերպության նախագահ Ռաֆայել Իշխանյանն իր հերթին նշեց, որ դատական գործընթացը շարունակ ձգձգվում է, մինչդեռ գործի վաղեմության ժամկետը մոտենում է ավարտին։ Նրա խոսքով՝ 2027 թվականի ապրիլին կլրանա քրեական պատասխանատվության ժամկետը, այսինքն՝ գործի շրջանակում որոշում կայացնելու համար մնացել է ընդամենը մեկ տարի։

Իշխանյանը նաև ընդգծեց, որ խոսքը լայն ընդգրկում ունեցող գործընթացի մասին է, որտեղ առկա են շահեր, կապված բարձր պաշտոն զբաղեցնող անձանց հեղինակության և նրանց ենթակաների պատասխանատվության հետ։ Նրա գնահատմամբ՝ նման պայմաններում բախվում են երկու տարբեր շահեր՝ մեկ կողմից պետական համակարգի ներսում առկա ազդեցությունները, մյուս կողմից՝ Սոնա Մնացականյանի իրավահաջորդների արդարության հասնելու ակնկալիքը։

Իրավապաշտպանների կարծիքով՝ երբ պարբերաբար արձանագրվում է մարդու իրավունքների և արդար դատաքննության վիճակի վատթարացում, արդարադատության համակարգը սկսում է աստիճանաբար կորցնել իր արդյունավետությունն ու վստահելիությունը հասարակության աչքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ով էր այսօր ներխուժել Փարաքարի եկեղեցի եւ ավերել այն

Ով էր այսօր ներխուժել Փարաքարի եկեղեցի եւ ավերել այն Mon, 09 Nov 2026 18:38:39 +0400…

12 րոպե ago

Մենք պատրաստ ենք առաջնորդել պայքարը. Էլեոնորա Մանանդյան

Մենք պատրաստ ենք առաջնորդել պայքարը. Էլեոնորա Մանանդյան Mon, 09 Nov 2026 18:35:27 +0400 Latest news…

15 րոպե ago

Քաղաքացին ջարդուփշուր է արել Փարաքարի եկեղեցում

Քաղաքացին ջարդուփշուր է արել Փարաքարի եկեղեցում Mon, 09 Nov 2026 18:33:00 +0400 Latest news from…

17 րոպե ago

Նախկին նախագահին կալանավորել են

Նախկին նախագահին կալանավորել են Mon, 09 Nov 2026 18:30:36 +0400 Պարագվայում դատավոր Ումբերտո Օթասուն ժամանակավոր…

20 րոպե ago

Մենք չենք հորինում, չենք մանիպուլացնում. Սա մեկ ակցիայով գործողություն չէ

Մենք չենք հորինում, չենք մանիպուլացնում. Սա մեկ ակցիայով գործողություն չէ Mon, 09 Nov 2026 18:25:33…

25 րոպե ago

Սա վերջին զիջումը չէ. Իրողությունների հիմնական շրջադարձը եղել է 2021թ-ի վերջին և 2022թ-ին

Սա վերջին զիջումը չէ. Իրողությունների հիմնական շրջադարձը եղել է 2021թ-ի վերջին և 2022թ-ին Mon, 09…

30 րոպե ago