Ես ուրախ եմ, որ Նիկոլից պրծել եմ

Ես ուրախ եմ, որ Նիկոլից պրծել եմ

Mon, 27 Apr 2026 15:45:11 +0400


Այս մասին չէի գրի, եթե չհասկանայի, թե ինչքա՜ն մարդիկ են տառապում՝ Նիկոլ Փաշինյանի թատրոնում իրենց դերը խաղալիս։ Նրանք ձեզ երբեք չեն խոստովանի, բայց ծանր են նրանց ապրումները։ Այնպիսի իրավիճակ է, որ առաջը ջուր է, հետևը՝ սուր։ Ոչ կարող են ամեն ինչ թողնել ու հեռանալ՝ որովհետև նրանց ծառայությունը գին ունի, ոչ էլ կարող են ազատ մարդամեջ դուրս գալ ու ազատ շարժվել։

Իմ ասածները հիմնավորման կարիք չունեն, որովհետև ամեն օր ինքներդ եք տեսնում՝ նրանց թիկնազորով «տանում-բերում են»։ Եվ չնայած դրան՝ անընդհատ ընդհարումների մեջ են ժողովրդի հետ։ Եթե ընդհարում էլ չկա՝ անգամ անչափահաս պատանու դառը հայացքից սարսռում են ու ձերբակալում նրան։ Դիմացինի սառը, սաստող, պատասխանատվություն պահանջող հայացքը նրանց հիշեցնում է, թե ովքեր են իրենք, և որ ժողովուրդը չի սիրում իրենց։

Հեշտ չէ ազատվել Փաշինյանի կապանքներից, բայց ազատվողը ընկնում է մի այնպիսի երանության մեջ, որը ոչ մի ունեցվածքի հետ չես փոխի։

Կոնկրետ օրինակ բերեմ։ Թող ինձ ների Հովիկ Աղազարյանը, որ օրինակն իր վրա եմ բերում։ Երբ Նիկոլ Փաշինյանի կողքին էր, ականատես եմ եղել նրա և մարդկանց հանդիպումներին։ Երբեմն ինքս ինձ մտածում էի՝ այս մարդկանց թողնես՝ Հովիկին սաղ-սաղ կուտեն։ Ընդհարումների մասին էլ չխոսեմ։

Փաշինյանից «պոկվելը» Աղազարյանի վրա թանկ նստեց։ Փաշինյանը փորձեց նրան որպես մարդ զրոյացնել։ Չխորանալով մանրամասների մեջ՝ ավելացնեմ․ չնայած իշխանամետ էր, բայց մարդկայնորեն հաճախ մտածում էի՝ այս մարդը ո՞նց է դիմանում այդ հալածանքներին։

Երկար ժամանակ նրան չէի տեսել։ Եվ ահա վերջերս Սամվել Կարապետյանի դատի օրը նրան տեսնում եմ ամբոխի մեջ։ Ինչ-որ «պաֆկա» էր ձեռքին։ Նրա հանգիստ, հավասարակշռված ու ժպտացող դեմքը ինձ զարմացրեց։ Պատգամավորը ժողովրդի մեջ ազատ է, վայելում է իր հանգստությունը, իր խաղաղությունը և ակնհայտորեն գոհ է դրանից։

Հիշում եմ անցյալը և մտածում՝ ՔՊ-ական պատգամավորը առաջ կարո՞ղ էր մտնել մարդկանց մեջ ու ժպտալով քայլել։ Նայում էի կողքիններին՝ ոմանք զարմացած էին, բայց ժպտում էին։ Իսկ Հովիկ Աղազարյանի դեմքին կարդում էի՝ ես ուրախ եմ, որ Նիկոլից պրծել եմ։ Ես ուրախ եմ, որ ձեզնից մեկն եմ։

Ներողություն եմ խնդրում ՔՊ-ական նախկին պատգամավորից, որ իր փոխարեն ես եմ դա ասում, բայց պետք է ասեմ՝ առանձնապես մեծ հոգեբան պետք չէր լինել՝ դա հասկանալու համար։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը

«Հրապարակ»․ Քրքրում են իր, եղբոր եւ հոր անցյալը Tue, 15 Sep 2026 08:20:15 +0400 Շաբաթ…

10 րոպե ago

«Հրապարակ»․ Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները

«Հրապարակ»․ Ռուսները սահմանափակում են իշխող կուսակցության եկամուտները Tue, 15 Sep 2026 08:15:01 +0400 Մեկ շաբաթից…

15 րոպե ago

«Հրապարակ»․ Պետական ապարատում բունտ է հասունանում

«Հրապարակ»․ Պետական ապարատում բունտ է հասունանում Tue, 15 Sep 2026 08:10:16 +0400 Պետական ապարատում բունտ…

20 րոպե ago

«Հրապարակ»․ Իջևանում հույսը Դաշնակցությունն է

«Հրապարակ»․ Իջևանում հույսը Դաշնակցությունն է Tue, 15 Sep 2026 08:05:46 +0400 Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ…

25 րոպե ago

«Հրապարակ»․ Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա

«Հրապարակ»․ Ռոմանոս Պետրոսյանի սանիկը պաշտոն կստանա Tue, 15 Sep 2026 08:00:46 +0400 Մեր տեղեկություններով՝ Ռոմանոս…

30 րոպե ago

Ամիակի արտահոսք է եղել․ կան զոհեր եւ տուժածներ

Ամիակի արտահոսք է եղել․ կան զոհեր եւ տուժածներ Mon, 14 Sep 2026 23:45:32 +0400 Երկու…

9 ժամ ago