Միգուցե այդ մարդկա՞նց էլ խայտառակեք, ինչպես գեներալ Մանվելին արեցիք

Միգուցե այդ մարդկա՞նց էլ խայտառակեք, ինչպես գեներալ Մանվելին արեցիք

Mon, 27 Apr 2026 16:15:39 +0400


Հայկական ԶԼՄ-ներում և սոցիալական ցանցերում տեղեկություն է տարածվել, որ Երևանին մոտ մի հողատարածքում հայտնաբերվել են թափված հազարավոր զինվորական համազգեստներ` նոր, հատուկ նշանակության ռազմական հագուստ, քնապարկեր, հատուկ ռազմական սնունդ և այլն։ Ընդ որում, ակնհայտ է, որ սա հենց այն է, ինչ Սփյուռքի մեր եղբայրներն ու քույրերն ուղարկում էին հայ զինվորին 44-օրյա պատերազմի ընթացքում։

Եւ այստեղ ես հիշեցի, թե ինչպես «թավշյա հեղափոխության պայծառ դեմքերը» տեղեկատվական կատաղի հարձակում կազմակերպեցին գեներալ Մանվել Գրիգորյանի դեմ՝ իբր զինվորական պահածոների համար («տուշոնկա, որով իբր կերակրում էին արջերին»)։

Եւ այսպես, ինձ շատ հետաքրքիր է՝ ո՞վ, ո՞ւմ հրամանով և ինչպե՞ս է աղբանոց նետել զինվորական նշանակության այդ հագուստը, պահածոներ և այն ամենը, ինչ այդքան անհրաժեշտ էր բանակին պատերազմի ժամանակ։ Ո՞վ։

Միգուցե այդ մարդկա՞նց էլ ցույց տաք հեռուստատեսությամբ։ Միգուցե իրենց նույնպես խայտառակ անեք։ Միգուցե վերջապես հանե՞ք ձեր գլուխները թուրքական «դոշակի» տակից և ասե՞ք ճշմարտությունը՝ ինչպես, ինչու և ում պատճառով երկիրը վերածեցիք ինչ-որ պրոթուրքական ժանտախտային բարաքի։

Թե՞ նորից սկսելու եք պատմել հիմար հեքիաթներ` գոյություն չունեցող «խաղաղության» մասին նրանց հետ, ովքեր պատրաստվում են մեզ սպանել։

Պարզապես հրեշավոր է, թե ինչպես՝ «թավշյա» խորովածը լմլմլացնելուն զուգահեռ, փորձում են մեզ վերածել բթացած կենդանիների, որոնք պատրաստ են Հայրենիքը փոխանակել մի «վեդրո» ադրբեջանական բենզինի հետ։

Արման Աբովյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Արամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջ

Արամ Ա Վեհափառը Լիբանանում զրույց է ունեցել հոգևոր և ազգային արժեքների վերակենդանացման շուրջ Thu, 29…

10 րոպե ago

Դպրոցականները ոտքի են ելել․ այս անգամ Գերմանիայում է

Դպրոցականները ոտքի են ելել․ այս անգամ Գերմանիայում է Thu, 29 Oct 2026 21:30:28 +0400 Գերմանացի…

16 րոպե ago

Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում

Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում Thu, 29 Oct 2026 21:27:46 +0400 Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 18։49-ին,…

18 րոպե ago

Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ

Վենսը փորձում է վերսկսել բանակցությունները Իրանի հետ Thu, 29 Oct 2026 21:23:33 +0400 ԱՄՆ փոխնախագահ…

23 րոպե ago

Այսօրվա կռվի հերոս Նարեկ Բաբայանը բանակում չի ծառայել

Այսօրվա կռվի հերոս Նարեկ Բաբայանը բանակում չի ծառայել Thu, 29 Oct 2026 21:15:06 +0400 ԱԺ…

31 րոպե ago

Նոր պատմական դրամա, որն արժե դիտել

Նոր պատմական դրամա, որն արժե դիտել Thu, 29 Oct 2026 21:00:17 +0400 Այսօր ռուսական կինովարձույթ…

46 րոպե ago