Երբ է լուծվելու հեղուկ գազի խնդիրը

Երբ է լուծվելու հեղուկ գազի խնդիրը

Mon, 27 Apr 2026 16:57:54 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը անդրադարձել է վերջին շաբաթվա ընթացքում Հայաստանում հեղուկ գազի շուկայում առաջացած լուրջ խնդիրներին։

Նրա խոսքով՝ Երևանում և մարզերում հեղուկ գազի գինը կտրուկ աճել է՝ որոշ վայրերում հասնելով 260-300 դրամի։ Միաժամանակ, որոշ գազալցակայաններում առաջացել է դեֆիցիտ, ինչը քաղաքացիների համար լրացուցիչ դժվարություններ է ստեղծել։

Դանիելյանը նշել է, որ մարդիկ արդեն սոցիալական ցանցերում միմյանց տեղեկացնում են, թե որտեղ կարելի է գտնել հեղուկ գազ, իսկ որոշ քաղաքացիներ հրաժարվում են գազի բալոններից՝ ավելացնելով իրենց ծախսերը։ Նրա խոսքով՝ տաքսու վարորդները նույնպես բախվում են լուրջ խնդիրների, քանի որ վառելիքի պակասը խաթարում է նրանց աշխատանքը։

Պատգամավորը հիշեցրել է, որ ամիսներ առաջ հեղուկ գազի գինը եղել է մոտ 170 դրամ, և ներկայում արձանագրված է շուրջ 60-70 տոկոս թանկացում։

Գառնիկ Դանիելյանը ընդգծել է, որ բազմիցս բարձրաձայնել է ոլորտում առկա գնային տատանումների և խնդիրների մասին՝ կոչ անելով պետական մարմիններին և Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին ուսումնասիրել իրավիճակը և քայլեր ձեռնարկել շուկայի կարգավորման ուղղությամբ։

Նա առաջարկել է պարզել՝ թանկացումները պայմանավորված են օբյեկտիվ պատճառներով, թե շուկայում կան անարդար մրցակցային գործողություններ։ Դանիելյանի խոսքով՝ անհրաժեշտ է նաև վերահսկել մատակարարման շղթան և սահմանային գործընթացները, եթե խնդիրները կապված են ներմուծման հետ։

Պատգամավորը նշել է, որ շուկայի անկայունությունը և վերահսկողության բացակայությունը հանգեցնում են շարունակական թանկացումների, որոնց հիմնական բեռը կրում են սովորական քաղաքացիները։

Վերջում նա հայտնել է, որ համապատասխան հարցով գրություններ է ուղարկել ՀՀ Էկոնոմիկայի նախարարությանը և ՏՄՊՊՀ-ին՝ պահանջելով պարզաբանումներ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

59-ամյա տղամարդը մահացավ․ հայրը տեղյակ չէր որդու ծայրահեղ ծանր վիճակի մասին

59-ամյա տղամարդը մահացավ․ հայրը տեղյակ չէր որդու ծայրահեղ ծանր վիճակի մասին Sat, 12 Sep 2026…

16 րոպե ago

Որ դեպքում կվերաբացվի Հորմուզի նեղուցը․ հայտնի է պայմանը

Որ դեպքում կվերաբացվի Հորմուզի նեղուցը․ հայտնի է պայմանը Sat, 12 Sep 2026 18:00:02 +0400 Հորմուզի…

19 րոպե ago

Կապանում իշխանության վիճակը լավ չի

Կապանում իշխանության վիճակը լավ չի Sat, 12 Sep 2026 17:45:19 +0400 Կապան համայնքում հոկտեմբերի 25-ին…

34 րոպե ago

Բախում՝ ուժայինների եւ զինյալ գրոհայինների միջեւ

Բախում՝ ուժայինների եւ զինյալ գրոհայինների միջեւ Sat, 12 Sep 2026 17:30:56 +0400 Իրանում, Բելուջիստան եւ…

49 րոպե ago

Տիգրան Ավինյանը բյուջեից խոշոր գումար է հատկացրել Հ1-ին

Տիգրան Ավինյանը բյուջեից խոշոր գումար է հատկացրել Հ1-ին Sat, 12 Sep 2026 17:15:42 +0400 Երևանի…

1 ժամ ago

Օզոնային շերտի ճեղքվածքը մեծացել է

Օզոնային շերտի ճեղքվածքը մեծացել է Sat, 12 Sep 2026 17:00:25 +0400 Անտարկտիկական օզոնային շերտի ճեղքվածքը…

1 ժամ ago