Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող

Տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը և ով կարող է խոշտանգել, իսկ ով չի կարող

Mon, 27 Apr 2026 18:14:32 +0400


Ամբողջությամբ նորմալ եմ վերաբերվում Աննա Հակոբյանի կողմից մեզ դատի տալու ու իմ դեմ հաղորդում ներկայացնելու հայտարարությանը: Լրիվ նորմալ է, որ մարդ, ում դեմ իրավական գործընթաց ենք սկսել, փորձում է մեր դեմ գործընթաց սկսի:

Այդուհանդերձ, ամենայն հարգանքով Աննա Հակոբյանի նկատմամբ (առանց հեգնանքի եմ ասում, ես իր հետ ՀԺ-ում աշխատել եմ), պետք է նշեմ, որ իր վկայակոչած իրավակարգավորումները (խոշտանգում, խտրականություն և այլն), մեղմ ասած, զարմանք են առաջացնում:

Կարծում եմ՝ տիկին Հակոբյանը լավ չի պատկերացնում, թե ինչ է խոշտանգումը, և ով կարող է խոշտանգել, իսկ ով, անգամ տեսականորեն, չի կարող:
Ամեն դեպքում մենք շարունակում ենք պնդել, որ «Իմ քայլը» հիմնադրամը ՔՊ-ի հետ ասոցացվում է, և թող ինձ վրա քար նետի նա, ով կասի հակառակը:

Իսկ ինչ վերաբերում է 2022 թվականին՝ ՔՊ անդամի կողմից այն ժամանակ ղեկավարվող այդ հիմնադրամի կողմից որոշ մարզերում ընտրություններին զուգահեռ բարեգործությանը, ապա ասեմ, որ եթե տիկին Հակոբյանի ասածը իրապես տեղի է ունեցել, ապա դա հանցակազմ է պարունակում, ու դա վրիպել է մեր աչքից (ՏԻՄ ընտրությունների երկարաժամկետ դիտորդությունն այդքան մանրակրկիտ չենք անում):

Գրել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության հիմնադիր Դանիել Իոաննիսյանը

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

17 թեկնածուի գրանցում մերժվել է

17 թեկնածուի գրանցում մերժվել է Tue, 05 May 2026 19:45:11 +0400 ԿԸՀ-ն մայիսի 3-ի արտահերթ…

14 րոպե ago

Նավթի շեշտակի էժանացում է կանխատեսել

Նավթի շեշտակի էժանացում է կանխատեսել Tue, 05 May 2026 19:30:51 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

28 րոպե ago

Երկակի ստանդարտներ՝ Փաշինյան եւ Զելենսկի

Երկակի ստանդարտներ՝ Փաշինյան եւ Զելենսկի Tue, 05 May 2026 19:15:35 +0400 Նիկոլ Փաշինյանի մտերիմ ընկերը՝…

44 րոպե ago

Դատարանը հեռացել է՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու

Դատարանը հեռացել է՝ Առուշ Առուշանյանի պատիժն ազատազրկմամբ փոխարինելու հարցով որոշում կայացնելու Tue, 05 May 2026…

47 րոպե ago

Ուղիղ միացում Գյումրու Վարդանանց հրապարակից

Ուղիղ միացում Գյումրու Վարդանանց հրապարակից Tue, 05 May 2026 19:03:58 +0400 Latest news from Secure…

55 րոպե ago

Իրանական հակամարտությունը ռազմական լուծում չունի․ Աբաս Արաղչի

Իրանական հակամարտությունը ռազմական լուծում չունի․ Աբաս Արաղչի Tue, 05 May 2026 19:00:12 +0400 Հորմուզի նեղուցում…

59 րոպե ago