«Հրապարակ»․ Լավա ինյան

«Հրապարակ»․ Լավա ինյան

Tue, 28 Apr 2026 08:15:32 +0400


«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամ, արցախյան պատերազմների մասնակից, հայտնի հետախույզ, հրամանատար Արթուր Ավանեսյանին՝ Կանդազին ձերբակալելուց ժամեր անց ձերբակալող մարմինը` Հակակոռուպցիոն կոմիտեն, մեղադրանքի մասին մի անհասկանալի պարզաբանում տարածեց․ «ՀՀ ԱԺ ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու եւ այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից»։

Մինչդեռ հրամանատարին մոտ շրջանակից տեղեկացանք, որ իրավապահները գաղտնալսել են Կանդազին` նա նախկին զինվորական ընկերների հետ զրույցում ասել է, որ եթե Սամվել Կարապետյանը գա իշխանության, իրենց բոլորի համար լավ է լինելու, բացի այն, որ աշխատանք կունենան, այլեւ Արցախը հետ կբերեն։ Սա են դիտել օրենքի խախտում:

Ի դեպ, ասում են, որ նա արցախցիների համար հեղինակություն է, եւ շատերը հանուն նրա քվեարկելու են «Ուժեղ Հայաստանի» օգտին։

Մեզ պատմեցին, որ Կանդազի մասին հերոսական եւ անհավանական պատմություններն ամենեւին էլ լեգենդներ չեն, օրինակ՝ դեմքի սպին նա հետախուզության ժամանակ է ստացել, երբ թաքստոցում խոզը հարձակվել է նրա վրա, կրծել դեմքը եւ խոր վնասվածքներ պատճառել նրան։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Մահապատժի է ենթարկվել 28-ամյա երիտասարդ

Մահապատժի է ենթարկվել 28-ամյա երիտասարդ Thu, 08 Oct 2026 01:00:24 +0400 Իրանում մահապատժի են ենթարկել…

28 րոպե ago

ԱԲ բաղադրիչով ակնոցի կրումն արգելվել է

ԱԲ բաղադրիչով ակնոցի կրումն արգելվել է Thu, 08 Oct 2026 00:30:22 +0400 Նորվեգական կառավարությունը ժամանակավորապես…

58 րոպե ago

Ես չեմ դադարում զարմանալ մարդկային լկտիության, ցինիզմի, անամոթության անսահմանության վրա

Ես չեմ դադարում զարմանալ մարդկային լկտիության, ցինիզմի, անամոթության անսահմանության վրա Thu, 08 Oct 2026 00:26:53…

1 ժամ ago

Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին

Տաթև Ասատրյանը բնակարան է նվիրել փոքրիկ Նժդեհին Wed, 07 Oct 2026 23:56:22 +0400 Ես վստահ…

2 ժամ ago

ՆԱՏՕ-ն դե՞մ է գնում ԱՄՆ-ին․ ռազմական կոմիտեն 8 տարի անց Կիևում է

ՆԱՏՕ-ն դե՞մ է գնում ԱՄՆ-ին․ ռազմական կոմիտեն 8 տարի անց Կիևում է Wed, 07 Oct…

2 ժամ ago

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը դրամահավաք է անում

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցությունը դրամահավաք է անում Wed, 07 Oct 2026 23:45:29 +0400 Հոկտեմբերի 25-ին կայանալիք…

2 ժամ ago