18-ամյա Դավիթը օրեր առաջ ուշագնաց է եղել

18-ամյա Դավիթը օրեր առաջ ուշագնաց է եղել

Tue, 28 Apr 2026 14:47:10 +0400


18-ամյա դպրոցական Դավիթ Մինասյանի գործով առաջին դատական նիստը, որը նշանակվել էր այսօր՝ դատավոր Ռազմիկ Մարիկյանի նախագահությամբ, չի կայանալու, պատճառն այն է, որ Դավիթի առողջական վիճակը լավ չէ։

Դավիթի փաստաբան Վարդուհի Էլբակյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր պաշտպանյալը բուժման մեջ է․ «Մի քանի օր առաջ գիտակցություն կորուստ է ունեցել, տանից դուրս չի գալիս, եթե դուրս էլ գալիս է՝ ձեռքը բռնած, հիվանդանոցում չի, բայց տանը բժիշկների հսկողության տակ է»։

Ըստ Էլբակյանի՝ Փաշինյանի այն թիկնապահը, որը Սուրբ Աննա եկեղեցում հարվածել էր Դավիթի ծնոտին, չի հարցաքննվել, գործով որեւէ կարգավիճակ չունի, ավելին՝ դատաբժշկական փորձաքննության եզրակացությամբ՝ այդ հարվածից երիտասարդը վնասվածք էլ չի ստացել։ Գործով հարցաքննվել են Փաշինյանի թիկնապահներից երկուսը։

Հիշեցնենք, որ դատավոր Մնացական Մարտիրոսյանը Դավիթին կալանավորելու որոշում էր կայացրել: Փաստաբաններն ու ծնողներն ահազանգում էին, որ առողջական վիճակի հետ կալանքը համատեղելի չէ, միայն շաբաթներ անց, երբ Դավիթի առողջական վիճակը սրվել էր, դատախազը վերացրեց կալանքը։

Նշենք, որ Դավիթը տևական ժամանակ անցկացրեց վերակենդանացման բաժանմունքում:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Բախումներ՝ գլխավոր ընդդիմադիր ուժի ներկայացուցիչների միջև

Բախումներ՝ գլխավոր ընդդիմադիր ուժի ներկայացուցիչների միջև Sun, 24 May 2026 17:00:05 +0400 Անկարայի դատարանի կողմից…

20 րոպե ago

Ու էսքանից հետո որոշ երեսփոխաններ փորձում են հերթական նենգ սուտը տարածել

Ու էսքանից հետո որոշ երեսփոխաններ փորձում են հերթական նենգ սուտը տարածել Sun, 24 May 2026…

34 րոպե ago

Մարտուն Գրիգորյանին կձերբակալե՞ն

Մարտուն Գրիգորյանին կձերբակալե՞ն Sun, 24 May 2026 16:31:46 +0400 ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած ձայնագրության մեջ…

48 րոպե ago

Վե՛րջ տվեք այս սպանդին․ Կաննում հաղթած ռուս ռեժիսորը՝ Պուտինին

Վե՛րջ տվեք այս սպանդին․ Կաննում հաղթած ռուս ռեժիսորը՝ Պուտինին Sun, 24 May 2026 16:30:08 +0400…

50 րոպե ago

Զոհեր և բազում վիրավորներ, խոշոր ավերածություններ․ Կիևում սարսափելի վիճակ է

Զոհեր և բազում վիրավորներ, խոշոր ավերածություններ․ Կիևում սարսափելի վիճակ է Sun, 24 May 2026 16:00:45…

1 ժամ ago

ՌԴ-ն վրեժխնդրության հարված է հասցվել Ուկրաինայի ռազմական կառավարման օբյեկտներին

ՌԴ-ն վրեժխնդրության հարված է հասցվել Ուկրաինայի ռազմական կառավարման օբյեկտներին Sun, 24 May 2026 15:30:23 +0400…

2 ժամ ago