Մաֆիան մտադիր է սպանել ընդդիմադիր թեկնածուին

Մաֆիան մտադիր է սպանել ընդդիմադիր թեկնածուին

Tue, 28 Apr 2026 17:00:06 +0400


Կոլումբիայի կառավարությունը զգուշացրել է, որ մաֆիան մտադիր է սպանել նախագահական առաջիկա ընտրություններում ընդդիմության կողմից առաջադրված Պալոմա Վալենսիային։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Համաձայն հաղորդման, Կոլումբիայի Պաշտպանության, ՆԳ նախարարները եւ Ազգային ոստիկանության ղեկավարը տեղեկացրել են, որ թմրավաճառությամբ եւ ահաբեկչությամբ զբաղվող մաֆիոզական խումբը գլխագին է նշանակել նրա համար։

Իշխանությունները թույլ են տվել, որ վերջինս այդ մասին տեղեկությունը հանրայնացնի։ Գլխագինը կազմել է 5 հարյուր հազար ամերիկյան դոլար կամ 2 միլիարդ կոլումբիական պեսո։ Ընթանում է քննություն եւ դրա համար նա այլ մանրամասներ չի բարձրաձայնել։ Պալոմա Վալենսիան առաջադրված է որպես նախագահի թեկնածու Դեմոկրատական կենտրոն աջամետ կուսակցությունների դաշինքի կողմից։ Նախագահական ընտրությունները Լատինա-Ամերիկյան այդ երկրում տեղի են ունենալու մայիսի 31-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

«Անտառային հրդեհների» գործով ձերբակալվածներ կան

«Անտառային հրդեհների» գործով ձերբակալվածներ կան Wed, 19 Aug 2026 02:30:40 +0400 Թուրքիայի իշխանությունները այս տարվա…

1 ժամ ago

Ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է կործանվել

Ավիաշոուի ժամանակ ինքնաթիռ է կործանվել Wed, 19 Aug 2026 01:30:16 +0400 Ավիաշոուի ժամանակ թեթեւ շարժիչավոր…

2 ժամ ago

Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան

Կարապետյանը բարենորոգել է հազարավոր մարդկանց կյանքեր ու եղել է հազարավորների վերջին հույսը․ Մելոյան Tue, 18…

4 ժամ ago

Ալպինիստներ են անհետ կորել

Ալպինիստներ են անհետ կորել Tue, 18 Aug 2026 23:45:14 +0400 Ռուսաստանում, Կաբարդինո-Բալկարիայում՝ Էլբրուս լեռնագագաթի տարածքում…

4 ժամ ago

Անոմալ շոգ եղանակի պատճառով մահերը գերազանցել են 4 հազարը

Անոմալ շոգ եղանակի պատճառով մահերը գերազանցել են 4 հազարը Tue, 18 Aug 2026 23:30:01 +0400…

4 ժամ ago

622000 դոլարը մեղադրանքի հետ կապ չունի. Թևանյանը չի ընդունում մեղադրանքը․ Մարաբյան

622000 դոլարը մեղադրանքի հետ կապ չունի. Թևանյանը չի ընդունում մեղադրանքը․ Մարաբյան Tue, 18 Aug 2026…

4 ժամ ago