Երեքշաբթի , 28 Ապրիլի 2026

Մաֆիան մտադիր է սպանել ընդդիմադիր թեկնածուին

Մաֆիան մտադիր է սպանել ընդդիմադիր թեկնածուին

Tue, 28 Apr 2026 17:00:06 +0400


Կոլումբիայի կառավարությունը զգուշացրել է, որ մաֆիան մտադիր է սպանել նախագահական առաջիկա ընտրություններում ընդդիմության կողմից առաջադրված Պալոմա Վալենսիային։ Այս մասին հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Համաձայն հաղորդման, Կոլումբիայի Պաշտպանության, ՆԳ նախարարները եւ Ազգային ոստիկանության ղեկավարը տեղեկացրել են, որ թմրավաճառությամբ եւ ահաբեկչությամբ զբաղվող մաֆիոզական խումբը գլխագին է նշանակել նրա համար։

Իշխանությունները թույլ են տվել, որ վերջինս այդ մասին տեղեկությունը հանրայնացնի։ Գլխագինը կազմել է 5 հարյուր հազար ամերիկյան դոլար կամ 2 միլիարդ կոլումբիական պեսո։ Ընթանում է քննություն եւ դրա համար նա այլ մանրամասներ չի բարձրաձայնել։ Պալոմա Վալենսիան առաջադրված է որպես նախագահի թեկնածու Դեմոկրատական կենտրոն աջամետ կուսակցությունների դաշինքի կողմից։ Նախագահական ընտրությունները Լատինա-Ամերիկյան այդ երկրում տեղի են ունենալու մայիսի 31-ին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանցին կացնով սպանել է մորն ու ինքնասպան եղել

Ադրբեջանցին կացնով սպանել է մորն ու ինքնասպան եղել Mon, 30 Mar 2026 22:30:27 +0400 Մարտի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով