Չորեքշաբթի , 19 Օգոստոսի 2026

Լավ տեղ չի տանի, եթե մենք սկսենք խոսել ձեր համբավից. Հովսեփյանը՝ ՔՊ-ականներին

Լավ տեղ չի տանի, եթե մենք սկսենք խոսել ձեր համբավից. Հովսեփյանը՝ ՔՊ-ականներին

Wed, 19 Aug 2026 11:24:14 +0400


ԱԺ-ում Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության քննարկման ժամանակ բանավեճ ծավալվեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության կողմից առաջադրված Արեգա Հովսեփյանի և ՔՊ-ական պատգամավոր Ծովինար Վարդանյանի միջև։

Վարդանյանը, դիմելով Հովսեփյանին, նշեց, որ «Ուժեղ Հայաստանը» քաղաքական դաշտում ընկալվում է որպես պրոռուսական դիրքավորում ունեցող ուժ։ Նրա խոսքով՝ հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվելու և այդ հանձնաժողովը ղեկավարելու որոշումը հարցեր է առաջացնում՝ կապված Հայաստանի շահերի հետ։

ՔՊ-ական պատգամավորը հետաքրքրվեց, թե այդ պաշտոնը ստանձնելու դեպքում ինչ շահեր է պատրաստվում սպասարկել Հովսեփյանը։

Ի պատասխան՝ Արեգա Հովսեփյանը կոչ արեց խուսափել քաղաքական պիտակավորումներից և «պրոռուսական համբավ» բնորոշումներից։ Նա ընդգծեց, որ նման ձևակերպումներով բանավեճը կարող է հանգեցնել ոչ կառուցողական քննարկման։

Հովսեփյանի խոսքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը չպետք է կառուցվի հակադրությունների տրամաբանության վրա։

«Կառաջարկեի խուսափել պիտակավորումներից՝ պրոռուսական համբավ և այլն ու եթե մենք սկսենք խոսել ձեր համբավից, լավ տեղ չի հասնելու: Պետք չի արտաքին քաղաքականությունը ձևավորել հակադրությունների վրա»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը ստանձնել է Ալիևի հագով Սահմանադրություն կարելու պահանջը

Փաշինյանը ստանձնել է Ալիևի հագով Սահմանադրություն կարելու պահանջը Wed, 12 Aug 2026 11:10:58 +0400 ԱԺ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով