Երկուշաբթի , 6 Հուլիսի 2026

Իշխանությունն ընդդիմադիրների ինտերնետ խոսակցություններն էլ է գաղտնալսում

Իշխանությունն ընդդիմադիրների ինտերնետ խոսակցություններն էլ է գաղտնալսում

Thu, 16 Apr 2026 14:58:19 +0400


Հակակոռուպցիոն կոմիտեն վաղ առավոտից բերման է ենթարկում «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամներին, թվով 15 անձի։
Քիչ առաջ Կոմիտեն հաղորդագրություն տարածեց․ «Բացահայտվել են ընտրակաշառք տալու և ստանալու նոր դեպքեր. ձերբակալվել են մեկ տասնյակից ավել անձինք» վերնագրով, որտեղ ասված է․

«Հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամների և նրանց հետ համագործակցող հասարակական կազմակերպությունում որպես աշխատակից գրանցված մի խումբ անձանց կողմից Արարատի մարզի Արտաշատ համայնքի մի շարք ընտրողների ընտրակաշառք է բաժանվել: Հանցավոր գործունեությունը քողարկելու և չբացահայտվելու նպատակով հանցավոր խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ-հավելվածների միջոցով: Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են բազմաթիվ խուզարկություններ, ձերբակալվել են մեկ տասնյակից ավել անձինք»։

Մեր ուշադրությունը գրավեց հետեւյալ տողը․ «հանցավոր խմբի անդամները միմյանց հետ կապ են հաստատել ինտերնետ-հավելվածների միջոցով»։ Այսինքն, այս իշխանությունը ոչ մի բանի առաջ չի կանգնում եւ ամենաանթույլատրելի մեթոդներով ներխուժում է մարդկանց անձնական կյանք՝ գաղտնալսում ոչ միայն ուղիղ եւ բջջային հեռախոսակապի միջոցները, այլեւ ինտերնետ հավելվածները, հավանաբար՝ կապ հաստատելով վոթսապ, տելեգրամ, վայբեր կապի օպերատորների հետ։ Երբ իշխանությունն անթաքույց եւ հրապարակային ընտրակաշառք է բաժանում եւ Ընտրական օրենսգիրք խախտում, ընդդիմության հանդեպ նման մեթոդներով պայքարելը ոչ միայն անբարոյական է, այլեւ քաղաքական առումով մերժել եւ դրա գնահատականը պետք է ժողովուրդը տա՝ ոչ մի բանի առաջ կանգ չառնող իշխանություններին վռնդելով կառավարությունից։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը

ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը Sun, 05 Jul 2026 09:45:37 +0400 …