Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան

Գրեթե նույն ճակատագրին է արժանացել նաև հիվանդանոցը. Գառնիկ Դանիելյան

Tue, 28 Apr 2026 17:49:12 +0400


«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է. «Դեռևս 2020 թվականին փակվեց Տավուշի մարզի Աչաջուր գյուղի ծննդատունը, որը համարվում էր առաջատար ծննդատուն և որտեղ սպասարկվում էին ոչ միայն Իջևանի տարածաշրջանի, այլև Նոյեմբերյանի և Բերդի բնակիչները։

Տեղեկացա, որ գրեթե նույն ճակատագրին է արժանացել Աչաջրի հիվանդանոցը։ Ճիշտ է, լիարժեք չի լուծարվել, բայց վերածվել է պոլիկլինիկայի, հանվել է գիշերային հերթապահությունը։

Սա լրացուցիչ անհարմարություն է ստեղծել տավուշեցիների համար։ Եթե նախկինում Աչաջրի և հարակից գյուղերի բնակիչները առողջության հետ կապված խնդիր էին ունենում, ստիպված չէին լինում հասնել Իջևան։ Այժմ, մեր հայրենակիցները պետք է անցնեն 15-25 կմ, որպեսզի ստանան բժշկական օգնություն։

Բազմիցս եմ անդրադարձել համայնքներում կրթական հաստատությունների, բժշկական կենտրոնների փակման խնդրին, դրա անթույլատրելիությանը, աղետալի հետևանքներին։

Այսպիսի քաղաքականության հետևանքով հազարավոր մարդիկ զրկվում են աշխատատեղերից՝ տեղափոխվելով կամ Երևան, կամ լքելով Հանրապետությունը։

Կրթությունը պետք է հասանելի լինի բոլորին, մինչդեռ, դպրոցների փակման քաղաքականությունը հակոտնյա է այս գաղափարախոսությանը։

Օպտիմալացման անվան ներքո բազմաթիվ համայքներում բժշկական հաստատությունների լուծարումը վկայում է առողջապահական համակարգի տապալման մասին։

Մեր՝ իշխանության գալու պարագայում վերանայվել են այս բոլոր հարցերը․ համայնքներում բնակվող մեր հայրենակիցներն իրենց թիկունքում պետք է զգան պետության աջակցությունը։

Առանց հզոր համայքների չկա պետություն, չկա անվտանգություն և ապագա»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ճանապարհը վատ վիճակում է, խոստացել են նորոգել

Ճանապարհը վատ վիճակում է, խոստացել են նորոգել Tue, 25 Aug 2026 21:45:48 +0400 Տավուշի մարզի…

8 րոպե ago

Ի՞նչ է ուղարկել Ռուսաստանն այս անգամ Հայաստան Ադրբեջանի տարածքով

Ի՞նչ է ուղարկել Ռուսաստանն այս անգամ Հայաստան Ադրբեջանի տարածքով Tue, 25 Aug 2026 21:30:00 +0400…

24 րոպե ago

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները դատարանի բակում են

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները դատարանի բակում են Tue, 25 Aug 2026 21:20:46 +0400 Latest news…

33 րոպե ago

Թե ինչպես ՌԴ փոխվարչապետը պայթեցրեց ՍԱՏՄ փուչիկը

Թե ինչպես ՌԴ փոխվարչապետը պայթեցրեց ՍԱՏՄ փուչիկը Tue, 25 Aug 2026 21:15:48 +0400 Մինչ խորհրդարանի…

38 րոպե ago

Ռուբինյանը ստորագրեց

Ռուբինյանը ստորագրեց Tue, 25 Aug 2026 21:14:35 +0400 ԱԺ նախագահ Ռուբեն Ռուբինյանը կարգադրություն է ստորագրել․…

39 րոպե ago

«Հիմար և այլանդակ»․ ո՞ր երկրի ղեկավարին է վիրավորել այս անգամ

«Հիմար և այլանդակ»․ ո՞ր երկրի ղեկավարին է վիրավորել այս անգամ Tue, 25 Aug 2026 21:00:30…

53 րոպե ago