CCAF-ն ափսոսանք է հայտնում, որ սփյուռքահայերին չեն հրավիրել Հայաստանի դեսպանության բացման արարողությանը. 28 ապրիլի 2026

CCAF-ն ափսոսանք է հայտնում, որ սփյուռքահայերին չեն հրավիրել Հայաստանի դեսպանության բացման արարողությանը. 28 ապրիլի 2026

Tue, 28 Apr 2026 18:49:46 +0400


Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգման խորհրդի (CCAF) Ազգային բյուրոն իր խիստ անհամաձայնությունն է հայտնում Հայաստանի կառավարության այն որոշման վերաբերյալ, որով Փարիզում Հայաստանի նոր դեսպանության բացման արարողությունից բացառվել են Ֆրանսիայի հայկական համայնքի մի շարք ներկայացուցչական անձինք՝ համանախագահներ Արա Թորանյանը և Մուրադ Փափազյանը, Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը, ինչպես նաև Տեր Կրիկոր Խաչատրյանը՝ Ֆրանսիայի Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդը։

Այս որոշումը մեզ համար ցավալի սխալ է թվում։ Այն պետք է անվանվի իր անունով։

Դեսպանությունը ներկայացնում է Հայաստանի պետությունը և, դրանից անդին, ողջ հայ ժողովրդին իր բազմազանությամբ։ Այն ամբողջ ազգի ընդհանուր տունն է՝ այն վայրը, որտեղ Հայաստանը ներկայանում է իր ամբողջականությամբ, բազմազանությամբ և արժանապատվությամբ՝ անկախ տվյալ պահին առկա գաղափարական տարաձայնություններից և կուսակցական հաշվարկներից։ Սահմանափակելով դրա մուտքը Ֆրանսիայի հայկական սփյուռքի ճանաչված ներկայացուցիչների համար՝ Հայաստանի կառավարությունը տպավորություն է ստեղծում, թե հեռանում է այս համախմբող առաքելությունից։

Այս ընտրությունը առաջացնում է լիովին հասկանալի տարակուսանք։

Արա Թորանյանին և Մուրադ Փափազյանին բացառելը, որոնց անունները անբաժանելի են հայ ժողովրդի հիշողության, ճանաչման և արժանապատվության համար տասնամյակների պայքարից, վկայում է մի մոտեցման մասին, որը, մեր գնահատմամբ, նվազեցնում է սփյուռքի իրական նշանակությունը։ CCAF-ը խմբավորում չէ․ այն Ֆրանսիայի հայերի գլխավոր ներկայացուցչական կառույցներից մեկն է։ Ժողովրդավարական կարգով ընտրված ղեկավարներին հեռացնելը նշանակում է վտանգել կազմակերպված սփյուռքի կարևոր հատվածի ներկայացվածությունը։

Տեր Կրիկոր Խաչատրյանին բացառելը կարող է խորապես վիրավորել Հայ առաքելական եկեղեցին՝ այդ բազմադարյա հաստատությունը, որը հաղթահարել է կոտորածները, ցեղասպանությունը, ցրումը և այսօր էլ մնում է մեր ժողովրդի կարևորագույն հոգևոր հենասյուներից մեկը։ Հիշեցնենք, որ 1995 թվականից եկեղեցին անշահախնդիր կերպով տրամադրել է ներկայիս շենքը դեսպանությանը։

Հովհաննես Գևորգյանին՝ Ֆրանսիայում Արցախի Հանրապետության ներկայացուցչին բացառելը բացասական ուղերձ է հղում Ֆրանսիայի քաղաքական դաշտում իրենց իրավունքների պաշտպանության առումով այն 120 000 հայերի համար, որոնք վտարվել են իրենց հայրենի հողերից, ստիպված դարձել փախստական և զրկվել ամեն ինչից։ Այն պահին, երբ Արցախի հարցը շարունակում է մնալ բաց վերք համաշխարհային հայկական գիտակցության մեջ, այս քայլը ստանում է առանձնապես լուրջ հնչեղություն։ Այն պահանջում է պարզաբանումներ։

Պատմությունը կհիշի, որ Փարիզում իր նոր դեսպանության բացման օրը Հայաստանի կառավարությունը կարծես նախապատվություն է տվել բացառման տրամաբանությանը՝ համախմբման ոգու փոխարեն, ինչը չի կարող չառաջացնել խոր հիասթափություն։ Այսպես չի ամրապնդվում պետությունը։ Մենք հույս ենք հայտնում, որ այս իրավիճակը կարող է պարզաբանվել երկխոսության ոգով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նեթանյահուին խորհուրդ է տվել հարվածել միայն այդ երկրին․ խոսքն Իրանի մասին չէ

Նեթանյահուին խորհուրդ է տվել հարվածել միայն այդ երկրին․ խոսքն Իրանի մասին չէ Thu, 30 Apr…

13 րոպե ago

«Կգանք Մակրոնի մոտ խայտառակ կանենք»

«Կգանք Մակրոնի մոտ խայտառակ կանենք» Thu, 30 Apr 2026 13:56:43 +0400 Կառավարության շենքի դիմաց անցկացված…

16 րոպե ago

Հստակ է՝ այցելել է ծննդավայր, թե ոչ

Հստակ է՝ այցելել է ծննդավայր, թե ոչ Thu, 30 Apr 2026 13:50:02 +0400 Ադրբեջանի փոխվարչապետ…

23 րոպե ago

Փաշինյանը Երևանում սպասում է Զելենսկիին

Փաշինյանը Երևանում սպասում է Զելենսկիին Thu, 30 Apr 2026 13:46:23 +0400 Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին…

27 րոպե ago

«Որքանով եք վստահ ձեր ընտրության մեջ». հարցման արդյունքներ

«Որքանով եք վստահ ձեր ընտրության մեջ». հարցման արդյունքներ Thu, 30 Apr 2026 13:45:55 +0400 Տեղի…

27 րոպե ago

Ինչ մասնակցություն է սպասվում առաջիկա ընտրություններում

Ինչ մասնակցություն է սպասվում առաջիկա ընտրություններում Thu, 30 Apr 2026 13:40:53 +0400 Տեղի է ունեցել…

32 րոպե ago