Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ

Հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ Ուգյուր Գուզելի դեմ. փաստաբաններ

Tue, 28 Apr 2026 23:30:55 +0400


Աբգար Պողոսյանը գրում է. «Ես և գործընկերս՝ փաստաբան Վարդուհի Սարգսյանը, հաղորդում ենք ներկայացրել թուրք քաղաքական գործիչ, Թուրքիայում գրանցված և գործող «Հայրենիք» կուսակցության փոխնախագահ Ուգյուր Գուզելի դեմ։

Նշված քաղաքական գործիչը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա՝ 111-րդ տարելիցին, իր պաշտոնական թվիթերյան էջում հրապարակել է ՀՀ մայրաքաղաքում՝ Հանրապետության հրապարակում, արված լուսանկար, որում բացահայտ կերպով ցուցադրել է «Գորշ գայլեր» ահաբեկչական խմբավորման նշանը։

«Գորշ գայլեր» կազմակերպությունը աշխարհի տարբեր երկրներում ճանաչված է որպես ահաբեկչական խմբավորում, որը հայերին դիտարկում է որպես թուրքերի թշնամի և իրականացնում է հակահայկական գործողություններ՝ ներառյալ հայկական մշակութային արժեքների ոչնչացումն ու պղծումը։

Կարծում ենք, որ տվյալ քաղաքական գործչի արարքը, հաշվի առնելով նրա լայն լսարանը ինչպես Թուրքիայում, այնպես էլ դրա սահմաններից դուրս, ոչ միայն անարգանք է հայ ժողովրդի կրած տառապանքների նկատմամբ, այլև պարունակում է քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ։ Մասնավորապես, այն կարող է համապատասխանել ՀՀ քրեական օրենսգրքի 136-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով և 329-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված հանցակազմերին։

Թեև քիչ հավանական ենք համարում, որ տվյալ անձը կենթարկվի քրեական պատասխանատվության, այնուամենայնիվ վարույթի նախաձեռնման դեպքում այն կարող է ունենալ կանխարգելիչ և զսպող նշանակություն։ Մասնավորապես, այն կարող է որոշակիորեն զսպել նմանատիպ վարքագծի դրսևորումները՝ հատկապես այն օտարերկրյա քաղաքացիների, որոնք ապագայում միտք ունեն այցելել Հայաստանի Հանրապետություն»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանն Ալիևի կամակատարն է, ՔՊ-ն էլ՝ Փաշինյանի. Սամվել Կարապետյան

Փաշինյանն Ալիևի կամակատարն է, ՔՊ-ն էլ՝ Փաշինյանի. Սամվել Կարապետյան Fri, 09 Oct 2026 16:18:29 +0400…

5 րոպե ago

Սամվել Կարապետյանը խոստացել է աջակցել Շաքիի դեպքի հերոս կնոջ ընտանիքին

Սամվել Կարապետյանը խոստացել է աջակցել Շաքիի դեպքի հերոս կնոջ ընտանիքին Fri, 09 Oct 2026 16:15:35…

8 րոպե ago

Սահմանը հատել, մոր վրա կրակել է, ասում ես՝ խաղաղությո՞ւն է եկել

Սահմանը հատել, մոր վրա կրակել է, ասում ես՝ խաղաղությո՞ւն է եկել Fri, 09 Oct 2026…

8 րոպե ago

Մի հատ կգուրգուրեն, կփայփայեն այդ ադրբեջանցուն, շարադրությունը կտան, հետը կտանի. Կարապետյան

Մի հատ կգուրգուրեն, կփայփայեն այդ ադրբեջանցուն, շարադրությունը կտան, հետը կտանի. Կարապետյան Fri, 09 Oct 2026…

11 րոպե ago

Չեռնոգորիայում ձերբակալել են պրոկլեմյան Z-ալիքի հիմնադիր Զվինչուկին

Չեռնոգորիայում ձերբակալել են պրոկլեմյան Z-ալիքի հիմնադիր Զվինչուկին Fri, 09 Oct 2026 16:00:26 +0400 Չեռնոգորիայի իրավապահ…

23 րոպե ago

Կարծես ամենակոմֆորտն իրենց զգում են ադրբեջանցիները Հայաստանում

Կարծես ամենակոմֆորտն իրենց զգում են ադրբեջանցիները Հայաստանում Fri, 09 Oct 2026 15:50:02 +0400 ԱԺ նախկին…

34 րոպե ago