«Հրապարակ». Նա մրցակցության մեջ է մտել Տեր-Պետրոսյանի հետ

«Հրապարակ». Նա մրցակցության մեջ է մտել Տեր-Պետրոսյանի հետ

Wed, 29 Apr 2026 10:45:06 +0400


Նիկոլ Փաշինյանն իր էջում տեսանյութ է հրապարակել ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի մասնակցությամբ՝ ՀՀ նոր կենսաչափական անձնագրի մասին։ «Նոր կենսաչափական անձնագիրն արտացոլում է մեր ինքնությունը, պատմամշակութային ժառանգությունը եւ պետականությունը»,- տեսանյութին կից՝ գրել է վարչապետը։ Նոր նմուշի կենսաչափական անձնագրերը եւ նույնականացման քարտերը 2026-ի աշնանից կլինեն շրջանառության մեջ։ Ներկայացրել են նոր կենսաչափական անձնագրի արտաքին տեսքը, այն դառնալու է կարմիր։ Փաշինյանը նշել է, որ կարմիրը միջազգային պրակտիկայում ամենատարածված գույներից է։

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է․ «Այս ամենը, ինչպես որ ես կարծում էի, կապված է վիզաների ազատականացման հետ։ Իմ վերջին հանդիպման ժամանակ՝ Քյոլնում, տարբեր պաշտոնյաների հետ, ինձ վրա այնպիսի տպավորություն թողեց, որ Հայաստանում վիզաների ազատականացման հարցը լուծվելու է կայծակնային արագությամբ։ Ինձ հասած տեղեկություններով՝ մինչեւ 2028 թվականը մենք ունենալու ենք վիզաների ազատականացման ռեժիմ, եթե որեւէ բան չխանգարի նախքան այդ։ Ինչ վերաբերում է սիմվոլիկաների փոփոխությանը, Արարատ լեռան պատկերը հանելուն եւ այլն, այստեղ կա մեկ այլ կոմպոնենտ՝ վիզաների ազատականացումից զատ, առկա է նաեւ Նիկոլի հոգեբանական գործոնը։ Նա անդադար խոսում է ինչ-որ չորրորդ հանրապետության մասին։ Նա մրցավազքի մեջ է մտել Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ։ Իր ընտանիքի անդամը անգամ «գիտնական ոջիլ» էր անվանել նրան։ Քաղաքական սլենգում առաջին նախագահին ՀԱԿ-ի ներկայացուցիչներն անվանում են հիմնադիր նախագահ, ես տպավորություն ունեմ, որ եթե Նիկոլը վերընտրվեց, ապա չի լինելու այլեւս երրորդ հանրապետություն, իսկ չորրորդ հանրապետություն ասվածը պաշտոնապես լեգիտիմացվելու է՝ սահմանադրությամբ, Նիկոլ Փաշինյանն իրեն հռչակելու է չորրորդ հանրապետության հիմնադիր վարչապետ։ Նրա ներկայացրած սիմվոլիկաները՝ հոգի, հավատք եւ այլն, լինելու են իր նոր հանրապետության ատրիբուտիկան։ Նա ուզում է լինել ամեն ինչի կնքահայրն ու նախաստեղծը, այդ թվում՝ անձնագրի դիզայնի, գույնի եւ այլն։ Նա անդադար ուզում է ինչ-որ մի բանով մնալ հայ ժողովրդի պատմության մեջ, սակայն իրականում մնացել է պատմության մեջ՝ տխրահռչակ ձեւով։ Եթե նույնիսկ իրեն հաջողվի վերարտադրվել, իսկ նայելով ընդդիմության ոչ հաջող մարտավարությանը, կվերարտադրվի, իրեն հաջողվելու է գնալ դեպի չորրորդ հանրապետություն։ Նա մի անգամ հարցրեց․ «Այս թերմա՞ցքն եք համարում հայրենիք»։ Նա իր ամբիցիաների ու փառասիրության հարցն է լուծում, դրան էլ գումարած՝ վիզաների ազատականացման հարցը։ ԵՄ-ն, որպես բոնուս, Հայաստանին ուզում է արագացված կերպով վիզաների ազատականացման հասցնել՝ ի հեճուկս Վրաստանի, որ կզրկենք ձեզ բոնուսից եւ այն կտանք Հայաստանին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում

«Հրապարակ»․ Նիկոլի հետ սեղան-սուփրա նստած մարդիկ էսօր ընդդիմադիր են ներկայանում Wed, 28 Oct 2026 09:15:18…

18 րոպե ago

Լավ օրինակ

Լավ օրինակ Wed, 28 Oct 2026 09:00:05 +0400 Մեր ընդդիմության խնդիրները գալիս են ծուլությունից եւ…

33 րոպե ago

«Հրապարակ». Աշխատանքից ազատեն, գործ սարքեն, ասֆալտին փռեն՝ ընդդիմություն ո՞նց կձեւավորվի

«Հրապարակ». Աշխատանքից ազատեն, գործ սարքեն, ասֆալտին փռեն՝ ընդդիմություն ո՞նց կձեւավորվի Wed, 28 Oct 2026 08:45:48…

48 րոպե ago

«Հրապարակ»․ Ստիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել

«Հրապարակ»․ Ստիպում են Շաթիրյանին՝ չառաջադրվել Wed, 28 Oct 2026 08:15:10 +0400 Սահմանադրական դատարանի նախագահի ընտրությունների…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին

«Հրապարակ»․ Փաշինյանը խուճապի է մատնել թիմակիցներին Wed, 28 Oct 2026 08:10:49 +0400 Արտահերթ ընտրությունների թեմայով…

1 ժամ ago

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը

«Հրապարակ»․ Արմեն Գրիգորյանը չի թաքցնում դժգոհությունը Wed, 28 Oct 2026 08:05:43 +0400 Անվտանգության խորհրդի նախկին…

1 ժամ ago