«Հրապարակ». Ճիճու-միճու, ոջիլ, ինչ ասես՝ բոլորի մասին ասել է, ինչո՞ւ պետք է սիրեն իրեն

«Հրապարակ». Ճիճու-միճու, ոջիլ, ինչ ասես՝ բոլորի մասին ասել է, ինչո՞ւ պետք է սիրեն իրեն

Wed, 29 Apr 2026 11:15:56 +0400


Երկուշաբթի վարչապետի կինը` «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն Աննա Հակոբյանը, «հրատապ ասուլիս» էր հրավիրել՝ «Անկախ դիտորդ» դաշինքի կողմից ապրիլի 22-ին իր ղեկավարած հիմնադրամի դեմ Վարչական դատարան ներկայացված հայցադիմումի վերաբերյալ խոսելու։ Ասուլիսի սկզբում Աննա Հակոբյանը հանդես եկավ հայտարարությամբ. ««Անկախ դիտորդը»… քարոզչության ուղղակի փաստեր չի հայտնաբերել, սակայն հիմնադրամի բարեգործական ծրագրերն ու Աննա Հակոբյանի կերպարն ասոցացրել են իշխող քաղաքական ուժի հետ»: Ընտրությունների նախաշեմին Հակոբյանը որոշել էր հասարակությանը համոզել, որ ինքը Նիկոլ Փաշինյանի եւ «Քաղպայմանագիր» կուսակցության հետ չի ասոցացվում, ինքը ոչ մեկի օգտին քարոզչություն չի անում, եւ իր գործունեությունը քննարկելն ու Վարչական դատարան դիմելն իր իրավունքների ոտնահարում է, ոչ ավել, ոչ պակաս` խոշտանգում: Սակայն պարզ չէ, թե «ասոցացվել» ասելով ինքն ինչ նկատի ունի, եւ ինչպես կարող է Աննա Հակոբյանը չասոցացվել Նիկոլ Փաշինյանի, ՔՊ-ի եւ իշխանության հետ: Նախկին լրագրող Աննա Հակոբյանն ասուլիսի ընթացքում լրագրողների հետ նաեւ լեզվակռվի մեջ էր մտնում, փորձում վերջիններիս դասեր տալ, իսկ ասուլիսի սկզբում հայտարարեց, որ պատասխանելու է բացառապես իր համար նախընտրելի հարցերին։ «Հրապարակը» զրուցել է «Չորրորդ իշխանություն» կայքի խմբագիր Շողեր Մաթեւոսյանի հետ։

– Աննա Հակոբյանն ասուլիսից առաջ հայտարարել է, որ պատասխանելու է բացառապես իրեն որպես «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի տնօրեն ուղղված հարցերին եւ Դանիել Իոաննիսյանի ներկայացրած հայցին վերաբերող հարցերին։ Եթե նա պատրաստ չէ պատասխանելու բոլոր տեսակի հարցերին, եթե պատրաստ չէ լսելու քննադատական խոսք, այդ դեպքում ինչո՞ւ է ասուլիսով հանդես գալիս, այլ ոչ թե, օրինակ, հայտարարությամբ։

– Նա ուղղակի պատրաստ չէր ասուլիսի։ Պարզապես փորձում էր մեկ ուղերձ տեղ հասցնել, սակայն եղավ հակառակը։ Նա խուսափեց խոսելուց, քանի որ վախեցավ, որ կարող է նորից ու նորից սխալվել։

– Իսկ ի՞նչ կասեք լրագրողների հանդեպ Հակոբյանի արհամարհական վերաբերմունքի մասին։

– Իրենք պարզապես խոցված են։ Եղել է այն, որ եկել են սիրո մեջ, իսկ այժմ ատելությունը չեն կարողանում պարզապես ընդունել։ Համընդհանուր սիրո եւ համընդհանուր ատելության շրջապտույտի մեջ են ընկել։

– Անգամ Փաշինյանին համակրող մարդիկ երբեմն ասում են, որ ատում են նրա կնոջը։ Ինչո՞ւ։

– Ճիճու-միճու, ոջիլ, ինչ ասես՝ բոլորի մասին ասել է, ինչո՞ւ պետք է մարդիկ սիրեն իրեն։ Ի վերջո, եթե չես կարողանում քեզ տիրապետել, ապա մի արա ընդհանրապես հրապարակավ հայտարարություններ։ Ամեն բան անում են հրապարակային, բայց կարող են, չէ՞, զսպել իրենց, նույն բաները խոսել նեղ շրջապատում, բայց ոչ թե դա անել տեսանյութերի կամ գրառումների տեսքով։ Խորհուրդ կտամ՝ կատաղած ժամանակ մինչեւ տասը հաշվել՝ հետեւանքներից խուսափելու համար։

– Ամուսինն էլ ոչ պակաս տգեղ բառապաշար ունի։

– Դե, դրա համար ամուսնուն էլ չեն սիրում, ուղղակի տարբերությունն այն է, որ Աննա Հակոբյանն ավելի արտահայտիչ ձեւերով է գործում ու ավելի ցածր դիրքերից է «խփում», դրա համար էլ արժանանում է դրան։ Նա, առհասարակ, լավ կանի՝ քիչ խոսի կամ ընդհանրապես չխոսի։ Ուղղակի իրենց էությունից շոուն անպակաս է։ Գիտելիք եւ ասելիք չունեն այս մարդիկ, ողջ խնդիրը սա է։

– Բայց լրագրողներին խորհուրդ տվեց կրթվել, ասաց, որ ինքն այժմ չինական փիլիսոփայություն է ուսումնասիրում եւ ցանկանում է թեզ պաշտպանել այդ թեմայով։

– Շատ լավ, որքանով ես եմ տեղյակ՝ չինական փիլիսոփայության մեջ խիստ կարեւորվում են զսպվածությունն ու իմաստնությունը եւ այլն։ Չինական փիլիսոփայությունը լավ կանի՝ խոր ուսումնասիրի, եթե, իհարկե, ի վիճակի է։

– Աննա Հակոբյանն ասում է, որ իր իրավունքները՝ որպես կնոջ, ոտնահարվում են։ Ձեր կարծիքով՝ ինչպե՞ս են իր իրավունքները ոտնահարում լրագրողները, թե՞ հակառակը՝ այդ իրենք են շատ կանանց իրավունքներ ոտնահարում։

– Կանայք ու կանանց իրավունքներն ի՞նչ կապ ունեին առհասարակ այդ թեմայի հետ։ Գուցե որպես կին հալածյալ՝ ցանկանում է արտագաղթե՞լ Հայաստանից, Եվրոպայում հալածված կանանց ընդունում են, կարող է դիմել եվրոպական կառույցներին եւ հեռանալ Հայաստանից, ի՞նչ ասեմ։ Իրականում՝ նա ասում է, հետո ստանում է պատասխան, բայց լրագրողներն այդտեղ ոչ մի կապ չունեն։ Անգամ ինձ թվում է՝ նա ուզում է, որ իրեն որպես կին վիրավորեն, որպեսզի չխոսեն կոռուպցիայի եւ այլ երեւույթների մասին։ Ամեն ինչ վերագրում է իր՝ կին լինելուն, փորձում է թեման խոցելի դարձնել, երեւալ խիստ ժամանակակից։

– Նա լրագրողներից մեկին խորհուրդ տվեց, օրինակ, «մուծվել» բառը չօգտագործել։ Դուք ի՞նչ վատ բան եք տեսնում այդ բառի մեջ։

– Մուծվելը երբվանի՞ց է բառարանից դուրս ընկած բառ համարվում։ Հավանաբար, որ իրեն մուծվում են, այդտեղ ենթատեքստ է տեսնում։ Նա այդ ասուլիսով իզուր հանդես եկավ, քանի որ բացահայտեց իր բազմաթիվ վախերը։

– Ինչո՞ւ է իշխանական ընտանիքն այդքան ատում լրագրողներին։

– Դե, ինքն արդեն տիկին է։ Տիկին է, էլի, ընդամենը տիկին, ու վերջ։ Տիկիններով շրջափակված ենք։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նավի վրա հարձակման հետեւանքով 5 մարդ է զոհվել

Նավի վրա հարձակման հետեւանքով 5 մարդ է զոհվել Tue, 05 May 2026 18:30:34 +0400 Միացյալ…

10 րոպե ago

Մակրոնը չայցելեց Գյումրու թիվ 10 դպրոց և շրջանցեց բողոքի ակցիա իրականացնողներին

Մակրոնը չայցելեց Գյումրու թիվ 10 դպրոց և շրջանցեց բողոքի ակցիա իրականացնողներին Tue, 05 May 2026…

21 րոպե ago

Մակրոնն ինչքան ուզում է՝  մայկա-տրուսիկով վազի, մեկ է՝ Նիկոլը չի ընտրվելու

Մակրոնն ինչքան ուզում է՝  մայկա-տրուսիկով վազի, մեկ է՝ Նիկոլը չի ընտրվելու Tue, 05 May 2026…

25 րոպե ago

Մանրամասներ Վեդի քաղաքում անչափահաս քույրերի հետ կապված դեպքից

Մանրամասներ Վեդի քաղաքում անչափահաս քույրերի հետ կապված դեպքից Tue, 05 May 2026 18:12:09 +0400 Վեդի…

29 րոպե ago

Պատրիկ Ֆիորին ամենապարտաճանաչն է. մեկ ժամից ավելի է` Վարդանանց հրապարակում է․ (լուսանկարներ)

Պատրիկ Ֆիորին ամենապարտաճանաչն է. մեկ ժամից ավելի է` Վարդանանց հրապարակում է․ (լուսանկարներ) Tue, 05 May…

37 րոպե ago

Պաշտոնից կհեռանա 8-9 տարի անց

Պաշտոնից կհեռանա 8-9 տարի անց Tue, 05 May 2026 18:00:51 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը…

40 րոպե ago