Արարատից հրաժարվողը ո՞նց է խոսում ազգի անունից․․․

Արարատից հրաժարվողը ո՞նց է խոսում ազգի անունից․․․

Wed, 29 Apr 2026 13:15:17 +0400


Խոր Վիրապը («Խորը ջրհոր») Հայ առաքելական եկեղեցու վանք է, որը գտնվում է Թուրքիայի հետ սահմանի մոտ՝ Արարատի մարզում։ Արարատ հսկայական լեռը նույնիսկ մշուշոտ օրերին վեր է խոյանում Խոր Վիրապի վրա։ Խոր Վիրապի՝ որպես վանքի և ուխտատեղիի նշանավոր լինելը պայմանավորված է նրանով, որ Գրիգոր Լուսավորիչը, ով հետագայում դարձավ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, 13 տարի բանտարկված էր այստեղ Հայոց թագավոր Տրդատ III-ի կողմից, նախքան հիվանդությունից նրան բժշկելը։ Այս իրադարձությունը ստիպեց կրոնափոխ լինել թագավորին, իսկ Գրիգոր Լուսավորիչը հետագայում դարձավ նրա կրոնական ուսուցիչը։ Հետագայում նրանք միասին էին ղեկավարում կրոնափոխման գործունեությունը երկրում: 301 թվականին Հայաստանը դարձավ առաջին պետությունը աշխարհում, որը պետականորեն հռչակվեց քրիստոնյա ժողովուրդ։

Մինչ օրս կա ստորգետնյա զնդանը, որում բանտարկված է եղել Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Վերջինս գտնվում է Սուրբ Գևորգ մատուռում՝ գլխավոր եկեղեցուց զատ։

․․․ Արարատը համայն հայության սրբությունն է, բիբլիական Սուրբ լեռը, հայոց պատմությունը։ Արարատ անունը առաջին անգամ գրավոր աղբյուրներում հիշատակվել է մ. թ. ա. VII դարում Աստվածաշնչում (Գիրք ծննդոց) և հետագայում ենթարկվել զանազան ստուգաբանությունների՝ «Արայի արատ», «Հուր-արտա», «Հարա-հարա» (Լերինք լերանց), «Արիա-վարդա» (Արիաց երկիր) և այլն: Այստեղից է նաև «Ուրարտու» թագավորության անունը։ Առաջին անգամ Մասիսի գագաթը փորձել է բարձրանալ Հակոբ Մծբինեցի ճգնավորը՝ Նոյան տապանը տեսնելու և նրանից որևէ մասունք բերելու նպատակով: Սակայն ճանապարհին նա հոգնել է և ննջել: Այդ ժամանակ Աստծո հրեշտակը նրան տապանից մի խաչաձև փայտ է ուղարկել: Հենց նույն տեղում, որտեղ նա ննջել էր բխել է մի աղբյուր, որը կոչվեց Հակոբա աղբյուր: Մասիսի հյուսիսարևելյան լանջին՝ Ակոռի գյուղում, IV դարում հիմնվել էր Ս. Հակոբ վանքը։

Ու հիմա պատմության ինչ-որ կածանում հայտնվել է Նիկոլ Փաշինյան անունով մեկը, որը փորձում է Արարատից հրաժարվել՝ ինչպես բարուրից։ Ասում է՝ չպիտի լինի, հայը կապ չունի լեռան հետ։ Հարց՝ իսկ դու ի՞նչ կապ ունես հայի հետ, երբ հրաժարվում ես հայոց պատմությունից, հայ ազգի սրբություններից ու արժեքներից։ Արարատից հրաժարվողը ո՞նց է խոսում ազգի անունից․․․
Ընդամենը երկու փոքրիկ պատմական փաստ ներկայացրի, որպեսզի հասկանալի լինի՝ ինչու է այսօր թիրախ դարձել հայոց Եկեղեցին։ Որովհետև մեր պատմությունը պարզապես գրքերում չէ․ այն Եկեղեցու, մեր ինքնության մեջ է։

Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը ներկայացվում է որպես «նոր Հայաստան», «նոր արժեքներ», բայց հարցը բաց է մնում ՝ հնարավո՞ր է արդյոք նորը կառուցել՝ կտրելով հինը։ Պատմությունը ցույց է տալիս՝ ոչ։ Ազգերը, որոնք փորձել են հրաժարվել իրենց արմատներից, չեն դարձել ավելի ուժեղ, այլ կորցրել են իրենց դիմագիծը, կործանվել են։ Արարատը պարզապես լեռ չէ։ Այն գաղափար է, հիշողության առանցք, ազգային ինքնագիտակցության խորհրդանիշ։ Խոր Վիրապը պարզապես վանք չէ։ Այն պատմության կենդանի վկայություն է՝ երբ հավատքը հաղթեց բռնությանը, երբ զնդանը դարձավ լուսավորության սկիզբ։ Այս ամենից հրաժարվելը կամ դրանք «վերաիմաստավորելու» անվան տակ նսեմացնելը նույնն է, ինչ հրաժարվել հայ մնալուց։ Հարցը գոյաբանական է։ Ո՞վ ենք մենք առանց մեր պատմության, առանց մեր սրբությունների, առանց մեր խորհրդանիշների։ Եվ եթե այս հարցին չկա հստակ պատասխան, ապա ցանկացած «նոր ճանապարհ» անդունդ, խորխորատ է․․․

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Կապվել է կնոջս հետ ու պահանջել, եկել եմ, նոր իմացել եմ էդ ամենի մասին․ Գևորգ Սուջյան

Կապվել է կնոջս հետ ու պահանջել, եկել եմ, նոր իմացել եմ էդ ամենի մասին․ Գևորգ…

19 րոպե ago

2027 թվականի ֆինանսական հորոսկոպը բոլոր կենդանակերպի նշանների համար

2027 թվականի ֆինանսական հորոսկոպը բոլոր կենդանակերպի նշանների համար Sun, 18 Oct 2026 19:15:57 +0400 Խոյ…

34 րոպե ago

Որքա՞ն արժե ձեր կյանքը

Որքա՞ն արժե ձեր կյանքը Sun, 18 Oct 2026 19:00:40 +0400 «Մեր սահմանները փոքրանում են, ձեր…

49 րոպե ago

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն

Էմմա Պողոսյանը դարձավ Եվրոպայի երիտասարդների առաջնության չեմպիոն Sun, 18 Oct 2026 18:45:12 +0400 Էմմա Պողոսյանը…

1 ժամ ago

«Սա սկիզբն է, ձեզ խայտառակ եմ անելու». Միլենա Պետրոսյանի ամուսնու քրոջ նոր բացահայտումները

«Սա սկիզբն է, ձեզ խայտառակ եմ անելու». Միլենա Պետրոսյանի ամուսնու քրոջ նոր բացահայտումները Sun, 18…

1 ժամ ago

Պորտուգալիայում զանգվածային բողոքի ցույցեր են՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով

Պորտուգալիայում զանգվածային բողոքի ցույցեր են՝ բնակարանային ճգնաժամի և գների աճի պատճառով Sun, 18 Oct 2026…

2 ժամ ago