Ես չեմ ուզում նման բան կրկին գրել 2026-ի հունիսի 9-ին

Ես չեմ ուզում նման բան կրկին գրել 2026-ի հունիսի 9-ին

Wed, 29 Apr 2026 13:31:13 +0400


Սա գրել եմ 2021-ի հունիսի 22-ին: Ընտրություններից երկու օր հետո: Ես չեմ ուզում նման բան կրկին գրել 2026-ի հունիսի 9-ին:
…………………………………………………………
«Սթրեսը, հիասթափությունը, զայրույթը կանցնեն, օրգանիզմն ու գիտակցությունը կադապտանան իրողություններին և կհավասարկշռեն ձեզ: Դրանից հետո խնդրում եմ կշռադատված մտածել հետևյալի մասին: Ստորև «Դուք» բառի փոխարեն օգտագործելու եմ «Մենք» , «Մեր» բառերը, չնայած նրան, որ այն ինչն ասում եմ՝ աշխատել եմ չանել, գիտակցելով դրա քաղաքական և հանրային վնասները:

Երբ մենք մարդկանց ասում էինք ժեխ, Ճկունը նրանց ասում էր հպարտ քաղաքացի և ստանում նրանց ձայնը:
Երբ մենք մարդկանց ասում էինք անգիտակից, Ճկունը նրանց կոչում էր սիրելի քաղաքացիներ և ստանում նրանց ձայնը:
Երբ մենք խոսում էինք մարդկանց մեդիագրագիտության պակասից և անգրագիտությունից Ճկունը այդ մարդու աչքն էր մտցնում Perfect TV նյութերը և ստանում նրա ձայնը:

Երբ մենք մարդկանց կոչում էինք անհայրենիք ու թուրք, ճկունը նրանց շնորհակալութուն էր հայտնում իրենց որդիների ծառայության և զոհողության համար և ստանում նրանց ձայնը:

Երբ մենք մարդկանց կոչում էինք զոմբի տարածելով և ի ցույց դնելով նրանց մտավոր և ֆիզիկական արատները , Ճկունը նրանց կոչում էր սիրելի ժողովուրդ և ստանում նրանց ձայնը:

Երբ մենք աշխատում էինք մեր ընտրազանգվածի հետ և գովերգում նրան, Ճկունը աշխատում էր իր ընտրազանգվածի հետ և փառաբանում նրանց և ստանում նրանց ձայները, իսկ այդ ընտրազանգվածները ի սկզբանե նույնաթիվ և նույնաքանակ չէին:
Երբ մենք Facebook-ում կոչելով մարդկանց ժեխ, զոմբի,անգիտակից մասսա, անգրագետ, թուրք, մտավոր հետամնաց և անհայրենիք զբաղված էինք մեր այդպիսինը չլինելու ապացուցմամբ և զայրութի արտահայտմաբ, Ճկունը հենց իրական կյանքում սիրով և խնամքով հավաքում էր իր կողմից ստեղծված սոցիալական բևեռացվածության և մեր կողմից օտարված և անկյուն քշված այդ ընտրազանգվածին և հենց քաղաքական որոշիչ միջոցառման ՝ այն է ընտրության ժամանակ, դա վերածում էր ՁԱՅՆԻ: Սիրով ընդունում մեր կողմից քշվածներին, ստորադասվածներին, վիրավորվածներին, ստորացվածներին և նրանց կոչելով հպարտ, առաքինի, արդար և ուժեղ արժևորում և ստանում էր նրանց ՁԱՅՆԵՐԸ: Իսկ ՁԱՅՆԸ ՁԱՅՆ Է , ումը ուզում է լինի, այն անհասցե է, անդեմ, այն թիվ է , որը բերում է իշխանության:

Պետք է վերջ տալ այս «էլիտար Facebook -յան քաղաքական ժամանցին», այն ավելի քան վնասեց իրական քաղաքական կյանքին: Դրա դիվիդենտը տարավ միայն և միայն Ճկունը: Նա մեզ հոշոտման տվեց մի ընտրազանգված, որին մենք «գեղեցիկ փաթեթավորած» և գլխին էլ ժապավեն կապած նվիրեցինք նրան որպես ընտրողի ձայն: Սա ձերդ գերազանցություն ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ է որն ունի հետևանքներ, այլ ոչ թե ընդամենը Facebook -յան ժամանց և նյարդերի լիցքաթափություն»:

Վլադիմիր Մարտիրոսյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Իշխանական քարոզչամեքենան Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածում

Իշխանական քարոզչամեքենան Ամենայն Հայոց կաթողիկոսի մասին հերթական ապատեղեկատվությունն է տարածում Fri, 29 May 2026 22:20:51…

28 րոպե ago

Ինչու է Գյումրին կարեւոր Փաշինյանի համար

Ինչու է Գյումրին կարեւոր Փաշինյանի համար Fri, 29 May 2026 22:15:05 +0400 Հայաստանում պառլամենտական ընտրություններին…

34 րոպե ago

Կարեն Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է

Կարեն Պետրոսյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվել է Fri, 29 May 2026 22:03:49 +0400 Հայաստանի պետական տնտեսագիտական…

45 րոպե ago

Փախել է ոստիկաններից եւ ընկել գնացքի տակ

Փախել է ոստիկաններից եւ ընկել գնացքի տակ Fri, 29 May 2026 22:00:43 +0400 Մեծ Բրիտանիայում…

48 րոպե ago

Մեզ պետք է Հայաստանի շահով առաջնորդվող ղեկավար. «Միասնության թեւերի» թիմը Դավիթ Անանյանի ղեկավարությամբ քարոզարշավ է իրականացնում Սիսիանում

Մեզ պետք է Հայաստանի շահով առաջնորդվող ղեկավար. «Միասնության թեւերի» թիմը Դավիթ Անանյանի ղեկավարությամբ քարոզարշավ է…

55 րոպե ago

Ինչքա՞ն կարող է Հայաստանը նստել «երկու աթոռի» վրա․ Պուտինի արձագանքը

Ինչքա՞ն կարող է Հայաստանը նստել «երկու աթոռի» վրա․ Պուտինի արձագանքը Fri, 29 May 2026 21:48:43…

1 ժամ ago