Փաշինյանի կոճակը պոկվել է, բարեբախտաբար՝ շալվարինը չէ

Փաշինյանի կոճակը պոկվել է, բարեբախտաբար՝ շալվարինը չէ

Wed, 29 Apr 2026 14:15:43 +0400


Թատրոնի վարագույրը բացվում, ու Փաշինյանը մտնում է կարի ատելյե՝ սովորական քաղաքացու պես։ Աշխատակցուհին ասեղ ու մկրատ էր դասավորում , երբ նա իրավիճակը վերցնում է իր ձեռքը։
-Բարև ձեզ,- ասում է նա՝ ցույց տալով կոստյումի կոճակը։ Կոճակս պոկվել է։

Աշխատակցուհին մի պահ մտածում է՝ սա սոցիալական հա՞րց է, թե՞ պետական պատվեր, կտրոն ուզելու՞ է, թե՝ չի ուզելու․․․ Բայց դե պատվեր է, ասում է․
– Վա՜յ… կարեմ։

Եվ սկսվում է պետական-կենցաղային արագացված ծրագիրը․ ասեղը մտնում է գործի մեջ՝ ինչպես բարեփոխման նախագիծ ԱԺ-ում։ Թելը ձգվում է՝ ինչպես երկար քննարկում բյուջեի շուրջ։ Վերջում նա հագնում է բաճկոնը, մի պահ ստուգում կոճակը, ու դուրս գալիս՝ թողնելով հետևում նոր ինստիտուցիոնալ եզրույթ՝ «կոճակային բարեփոխում»։ Կոճակը վերադառնում է իր տեղը՝ իբր երբեք չի պոկվել։
Փաշինյանը նայում է ու գլխով հաստատում է
-Սա է իրական կայուն զարգացումը։ Սա է համակարգային վերանորոգումը։

Աշխատակցուհին լռում է, բայց ներսում մտածում է՝ «եթե սա էլ քաղաքական ուղերձ է, ուրեմն ես արդեն միջազգային փորձագետ եմ»։
Վերջում նա հագնում է բաճկոնը, մի պահ ստուգում կոճակը, ու դուրս գալիս՝ թողնելով հետևում նոր ինստիտուցիոնալ եզրույթ՝ «կոճակային բարեփոխում»։
Բարեբախտաբար (կամ դժբախտաբար՝ կախված քաղաքական ճաշակից) լավ է, որ շալվարի կոճակը չի պոկվել։ Եվ այդպես , կոճակը վերականգնվեց, երկիրը մնաց նույն վիճակում։ Բայց կարևորն այն է, որ շալվարի կոճակը՝ այս անգամ դարձավ ազգային անվտանգության երաշխիք։
Վարագույրը փակվում է։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ

11 արտադրողի կաթնամթերքը լաբորատոր փորձաքննության արդյունքում հայտնաբերվել են մի շարք անհամապատասխանություններ Sat, 31 Oct 2026…

2 ժամ ago

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել

Մասկը կույրերի համար նախատեսված հատուկ գաջեթ է ստեղծել Sat, 31 Oct 2026 23:30:08 +0400 Ամերիկացի…

2 ժամ ago

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել

Հայտնի երգչուհու նախկին ամուսինը ֆինանսական խնդիրների առաջ է կանգնել Sat, 31 Oct 2026 23:13:57 +0400…

3 ժամ ago

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ

Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ Sat, 31 Oct 2026 22:59:03 +0400 Հոկտեմբերի 31-ին…

3 ժամ ago

Հայ մարզիկները մեդալներ են շահել

Հայ մարզիկները մեդալներ են շահել Sat, 31 Oct 2026 22:45:14 +0400 Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեում ընթացող…

3 ժամ ago

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ

«Շուտով գործարք կկնքենք»․ Թրամփ Sat, 31 Oct 2026 22:30:50 +0400 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, թե…

3 ժամ ago