Ինչքան քիչ խոսեք Փաշինյանի մասին, այնքան կշահի հայ ժողովուրդը

Ինչքան քիչ խոսեք Փաշինյանի մասին, այնքան կշահի հայ ժողովուրդը

Wed, 29 Apr 2026 15:45:08 +0400


Ղեկավարները, որոնք փորձում են օրակարգում մնալ ոչ թե քաղաքական քայլերով, որոշումներով, այլ կենցաղային, պրիմիտիվ պատկերներով, շատ արագ «էժանանում» են։ Նրանք հայտնվում են քաղաքացու մամլիչի տակ, և հանրությունը քննարկում է ոչ թե երկրի համար կարևոր հարցերը, այլ ղեկավարի ընտանիքը, կենցաղը, վարքուբարքը, շարժուձևը։

Նիկոլ Փաշինյանն այսօր դրա վառ վկայությունն է։ Արհավիրքի մեջ հայտնված մեր երկիրը խոսում է ոչ թե երկրի անվտանգության կամ տնտեսական զարգացման մասին, այլ քննարկում է, թե Փաշինյանը բացվող օրվան ընդառաջ ինչ նոր լուր է գցելու հանրության մսաղաց՝ իր անձնական կյանքի ու դրա հետ առնչվող սցենարների մասին։ Մի օր՝ ում հետևից է վազելու, մյուս օրը՝ ում է «բռնելու», ինչ է ձայնագրելու կամ աթոռը պահելու համար ինչ նոր քայլ է անելու։

Այո, ժամանակակից քաղաքականության մեջ ուշադրությունը երբեմն արժեքավոր գործոն է, բայց Փաշինյանի պարագայում հանրության ուշադրությունը գերհագեցնել իր ընտանեկան դրամաներով ու մանր, կենցաղային, կարելի է ասել՝ սանհանգուցային թեմաներով, իջեցնում է հանրության գնահատականի շեմը։

Տարիներով հանրությանը պահել Աննա-Մարիամի, հեծանվային և գաստրոնոմիական օրակարգում, մի բան է հուշում․ նպատակը ոչ թե պետական օրակարգն է, այլ հանրային ուշադրության շեղումը դեպի երկրորդական, հաճախ՝ անիմաստ դաշտ։
Այսօր նա համարում է, որ մարդկանց ուղեղները վերածրագրավորել է, և բացահայտ խոսում է իր ծրագրերի մասին։ Բանը հասել է նույնիսկ մեր պատմության, Արարատ լեռան և ցեղասպանության թեմաների շուրջ վտանգավոր մեկնաբանությունների։

Ո՞րն է դեմն առնելու քայլը։

Դրա մասին խոսում է Սամվել Կարապետյանը, երբ նրան հարցնում են՝ Փաշինյանին կհաջողվի՞ Ցեղասպանության ճանաչման հարցը փակել․

«Ինչքան քիչ ուշադրություն դարձնենք Նիկոլ Փաշինյանի և իր կառավարության վրա, դրանից հայ ժողովուրդը ավելի շատ օգուտներ է ունենալու, Փաշինյանն ու իր կառավարությունը բացարձակ առնչություն չպետք է ունենան հայ ժողովրդի ապագայի հետ, ում պետք էր հարգել Ցեղասպանության փաստը, որ կուսակցություններին պետք էր, նրանք ցույց տվեցին իրենց հայրենասիրությունը»։
Սա, ըստ էության, ամենասպառիչ պատասխաններից է՝ ինչքան քիչ խոսեք Փաշինյանի մասին, այնքան կշահի հայ ժողովուրդը։
Խոսելով Փաշինյանի մասին՝ հասարակությունը ընկնում է նրա թակարդը, մտնում նրա խաղի մեջ․ մեկը փորձում է հնարավորինս արագ տարածել նրա «նոր հայտնագործությունը», մյուսը՝ հնարավորինս հաճախ արձագանքել հայհոյանքներին, ստին, շանտաժին։ Եվ այսպես ձևավորվում է մի շրջան, որտեղ բովանդակությունը աստիճանաբար զիջում է իր տեղը արձագանքին։
Ռազմավարության մեջ սա կոչվում է պաշտպանական գործունեություն․ Փաշինյանը՝ հարձակվողի, հանրությունը՝ անընդհատ պաշտպանվողի դերում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մայրենի լեզու, առաջին դաս․ Նիկոլ, ասա՝ Ար-ցա՜խ, Ա-րա՜-րատ․․․

Մայրենի լեզու, առաջին դաս․ Նիկոլ, ասա՝ Ար-ցա՜խ, Ա-րա՜-րատ․․․ Sat, 09 May 2026 13:45:21 +0400 Հաղթանակի…

34 րոպե ago

Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին

Ամաչում են գան, ո՞նց գան․ Մարուքյանը՝ Փաշինյանի՝ Եռաբլուր չայցելելու մասին Sat, 09 May 2026 13:41:32…

37 րոպե ago

Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա

Մայիսի 9-ը հնարավոր չէ ջնջել հայ ժողովրդի պատմությունից, որքան էլ փոքրիկ խմբակը ցանկանա Sat, 09…

40 րոպե ago

ՀՀ-ՌԴ հարաբերություններում խնդիրներ կան այս իշխանության պատճառով

ՀՀ-ՌԴ հարաբերություններում խնդիրներ կան այս իշխանության պատճառով Sat, 09 May 2026 13:38:08 +0400 Latest news…

41 րոպե ago

Բա որ Արցախը մերը չէր, ա'յ տղա, գլուխդ տնկած ուր էիր գնում Արցախ, տրնգի պարում․ Շարմազանովը՝ Փաշինյանին

Բա որ Արցախը մերը չէր, ա'յ տղա, գլուխդ տնկած ուր էիր գնում Արցախ, տրնգի պարում․…

44 րոպե ago

Փաշինյանի ուղերձում չկա Արցախ բառը, բայց կա Ադրբեջան բառը․ Լևոն Զուրաբյան

Փաշինյանի ուղերձում չկա Արցախ բառը, բայց կա Ադրբեջան բառը․ Լևոն Զուրաբյան Sat, 09 May 2026…

46 րոպե ago