«Հրապարակ»․ Հայաքվեից՝ «Դեմ եմ բոլորին». Քերոբյանը ընդգրկվել է ցուցակ

«Հրապարակ»․ Հայաքվեից՝ «Դեմ եմ բոլորին». Քերոբյանը ընդգրկվել է ցուցակ

Thu, 30 Apr 2026 08:00:02 +0400


ՀՀ ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ, «Հայաքվե» միավորման անդամ Ավետիք Քերոբյանը, մեր տեղեկություններով, ընդգրկվել է «Դեմ եմ բոլորին» քաղաքական ուժի ցուցակում, որն ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել։

Դեռ շաբաթներ առաջ տեղեկություն ունեինք, որ Քերոբյանը դուրս է գալիս «Հայաքվեից», բայց նա ո՛չ հաստատել, ո՛չ հերքել էր այդ տեղեկությունը՝ ասելով, որ սպասում է որոշ զարգացումների։ Հիմա, երբ «Հայաքվեն» որոշել է չառաջադրվել, այլ աջակցել ընդդիմադիր ուժերին, ըստ ամենայնի` «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը, Քերոբյանը վերջնական որոշում է կայացրել եւ մտել ցուցակ։

Մեզ հետ զրույցում Ավետիք Քերոբյանն ասաց. «Երեւի թե գիտեք, թե ինչ է «Բոլորին դեմ եմ»-ը, եւ ինչ նշանակություն ունի այդ ցուցակը: Ընդամենը տեխնիկական միջոց է` ընտրություններին մասնակցելու, այդ ցուցակում որեւէ մեկը ԱԺ-ում պատգամավոր դառնալու մտադրություն, կարիք կամ հնարավորություն չունի»:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ով ենք մենք՝ որպես հայ, որպես ազգ, ինչ առաքելություն ունենք

Ով ենք մենք՝ որպես հայ, որպես ազգ, ինչ առաքելություն ունենք Thu, 30 Apr 2026 20:00:12…

8 րոպե ago

Ովքե՞ր են հանցավոր «սխալների» հեղինակները. Նուբարաշենի աղբավայր, «Նաիրիտ» գործարան

Ովքե՞ր են հանցավոր «սխալների» հեղինակները. Նուբարաշենի աղբավայր, «Նաիրիտ» գործարան Thu, 30 Apr 2026 19:45:53 +0400…

22 րոպե ago

Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա

Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա Thu, 30 Apr 2026 19:30:18 +0400 Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն…

37 րոպե ago

«Դեբոշ»՝ ԿԸՀ-ում․ քաղաքական ուժերը 48 ժամ ունեն

«Դեբոշ»՝ ԿԸՀ-ում․ քաղաքական ուժերը 48 ժամ ունեն Thu, 30 Apr 2026 19:26:31 +0400 Այսօր Կենտրոնական…

41 րոպե ago

Կիևի դիվանագիտական նոր աշխարհագրությունը․ ի՞նչ տեղ է զբաղեցնելու Հայաստանը

Կիևի դիվանագիտական նոր աշխարհագրությունը․ ի՞նչ տեղ է զբաղեցնելու Հայաստանը Thu, 30 Apr 2026 19:15:06 +0400…

53 րոպե ago

Ինչպե՞ս խնդիրը վերածել առավելության․ Արման Թաթոյանն առաջարկում է Մադինան դարձնել տուրիստական կենտրոն

Ինչպե՞ս խնդիրը վերածել առավելության․ Արման Թաթոյանն առաջարկում է Մադինան դարձնել տուրիստական կենտրոն Thu, 30 Apr…

56 րոպե ago