Այդ մեկ մարդը դու ես․ 3 միլիոն վարչապետի կախարդանքը

Այդ մեկ մարդը դու ես․ 3 միլիոն վարչապետի կախարդանքը

Thu, 30 Apr 2026 10:00:10 +0400


ԵՒ այդ ՄԵԿ մարդը ԴՈՒ ես, կամ 3 ՄԻԼԻՈՆ վարչապետի կախարդանքը: Լավով «լեկցիա» համայն ընդդիմությանը. ԴԱՍ 3
Ընդդիմությունը այս ընտրությունները կարող է հաղթել 2 դեպքում:
Ա. Եթե Նիկոլը հենց ինքն է որոշել պարտվել
Բ. Եթե լինի ընտրողների ԲԱՐՁՐ մասնակցություն

Նիկոլի գործողությունները չեն խոսում նրա մասին, որ ինքը ուզում է պարտվել: Տարվա սկզբից արտաքին գործընկերների տարբեր կալիբրի պաշտոնյաների այցերն էլ խոսում են նրա մասին, որ Նիկոլը «պարտավոր է» հաղթելու:

Ընդդիմության շանսը մնում է բարձր մասնակցություն ապահովելը: Թե 2018-ին (երբ Նիկոլը գերագնահատված ու սիրված էր), թե 2021-ին (երբ Նիկոլը ԻԲՐ էլ գերագնահատված ու սիրված չէր) ընտրություններին մասնակցել է մոտավորապես նույնքան մարդ.
2018 – 1.261.105
2021 – 1.281.997

2018-ից հետո Նիկոլը հավաքել է 200.000-ով ավելի քիչ ձայն քան 2021-ին (880.000 vs 680.000), բայց կարողացել է դարձյալ ունենալ մեծամասնություն ԱԺ-ում: Ակնհայտ է, որ մասնակցության նման թիվը կոմֆորտի զոնա է նիկոլների համար, իսկ եթե մասնակցությունը ավելի ցածր լինի, ապա դա ուղղակի ֆուրոր է լինելու իշխանության համար: Այսպիսով, հարցի լուծումը տունը նստած մարդուն դուրս հանելն ու ընտրատեղամաս գալու դրդելը, հորդորելն ու ոգևորելն է:

ԴՈՒ և ՔՈ ՈՐՈՇՈՒՄԸ ԱՄԵՆԱԿԱՐԵՒՈՐՆ ԵՆ, ԱՐԻ՛ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ: Բոլոր ընդդիմադիրների հոլովակները կամ ուղերձները պետք է սկսվեն այդպես: Ընտրողը մանտրայի պես անդադար պետք է լսի, որ ՄԻՄԻԱՅՆ իր ընտրատեղամաս հասնելով է լուծվելու երկրի հարցը: Ոչ «վերջ, Պուտինը ջղայնացել է», ոչ «Տրամպի տատմերը հայ էր ու ընդդիմադիր», ոչ «Մակրոնը գիշերները նայում է Արարատի նկարին ու լացում», ոչ «այլմոլորակայինները որոշել են Մարսում ապրող հայերին բերել ընտրության» կիսաշշուքով ասվող ԱԽՄԱԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ընտրողին չեն դրդելու գնալ ընտրատեղամաս:

ԵՒ այդ մեկ մարդը ԴՈՒ ես: Մինչև ընտրողը չհասկանա, որ ինքը ձեր համար ավելի կարևոր է, քան ձեր ԸՆՏՐՎԱԾ լինելու «աստվածային առաքելությունը»՝ ձեր մոտ ոչինչ չի ստացվի: Ձեր նախընտրական ծրագրերը ճնշող մեծամասնությունը չի կարդում: Ձեր նախընտրական պաստառներում դուք եք, կամ ձեր թիմը: ԸՆՏՐՈՂԸ ԻՐԵՆ ՉԻ ԳՏՆՈՒՄ ՈՉ ՁԵՐ ԼՈԶՈՒՆԳՆԵՐՈՒՄ, ՈՉ ՁԵՐ ՊԱՍՏԱՌՆԵՐՈՒՄ:
Այսքանը: Ձեզ լավ օր, իսկ ցիլոյին մաղթում եմ մուգ կանաչ շապիկի վրա վարդագույն փողկապ:

Ռուբեն Մխիթարյանի էջից

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Պայթյուն էլեկտրակայանում․ կան տուժածներ

Պայթյուն էլեկտրակայանում․ կան տուժածներ Sat, 12 Sep 2026 04:30:26 +0400 Պայթյուն է տեղի ունեցել Շվեյցարիայի…

3 ժամ ago

61-ամյա տուրիստին հոշոտել է արջը

61-ամյա տուրիստին հոշոտել է արջը Sat, 12 Sep 2026 03:30:54 +0400 Ռուսաստանում, Բորյաթիայի Բարգուզինսկի շրջանում…

4 ժամ ago

Նախարարների եւ պատգամավորների աշխատավարձները կնվազեցվեն

Նախարարների եւ պատգամավորների աշխատավարձները կնվազեցվեն Sat, 12 Sep 2026 02:30:38 +0400 Ֆրանսիայի վարչապետ Սեբաստյան Լեքորնյուն…

5 ժամ ago

Մասկը հասարակության վրա վատ ազդեցություն ունի

Մասկը հասարակության վրա վատ ազդեցություն ունի Sat, 12 Sep 2026 02:00:46 +0400 Իլոն Մասկի՝ պաշտոնապես…

5 ժամ ago

Մահացել է աշխարհահռչակ հոքեյիստ Անդրե Պրոնովոն

Մահացել է աշխարհահռչակ հոքեյիստ Անդրե Պրոնովոն Sat, 12 Sep 2026 01:30:13 +0400 Մահացել է աշխարհահռչակ…

6 ժամ ago

Ինչով են օգտակար կանաչ բանջարեղենները

Ինչով են օգտակար կանաչ բանջարեղենները Sat, 12 Sep 2026 01:00:19 +0400 Կանաչ տերեւավոր բանջարեղենների կանոնավոր…

6 ժամ ago