Զելենսկին Ադրբեջանում էր, շուտով կայցելի Հայաստան

Զելենսկին Ադրբեջանում էր, շուտով կայցելի Հայաստան

Thu, 30 Apr 2026 12:15:13 +0400


Ապրիլի 23-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ադրբեջան էր այցելել։ Այցը, ըստ պաշտոնական տեղեկատվության, եղել է պաշտոնական։ Բաքվում այդ այցի ընթացքում հնչեց հայտարարություն, որ Ադրբեջանը պատրաստ է դառնալ ռուս-ամերիկյան բանակցությունների վայր եւ հյուրընկալող երկիր։ Դա մի ֆորմատ է, որն արդեն կիրառվել է Թուրքիայում եւ Շվեյցարիայում։ Հնարավոր է, որ Ադրբեջանն էլ առաջիկայում այդ երկխոսության շարունակման համար հարթակ դառնա։ Այցի շատ դրվագներ պարզապես կարելի է համարել քարոզչական էֆեկտի համար արված։ Հենց այցն իսկ արդեն քարոզչական բնույթի կարելի է համարել, քանի որ վերջին անգամ Զելենսկին Բաքու այցելել էր 2019 թվականին։ Կիեւը հիմա կարծես թե սկսել է հետաքրքրություն ցուցաբերել Արեւելքի հանդեպ։ Այցերի աշխարհագրությունը դա է վկայում՝ Թուրքիա, Սիրիա, Սաուդյան Արաբիա եւ Ադրբեջան։

Բաքուն այն երկիրն է, որը նպատակ չի դնում անդամակցելու ո՛չ ՆԱՏՕ-ին, ո՛չ Եվրամիությանը։ Սակայն փորձում է բալանսավորել իր արտաքին քաղաքականությունը՝ հատկապես դա որպես հակակշիռ օգտագործելով Ռուսաստանի հետ հարաբերությունների ներկայիս փուլում, երբ Մոսկվա-Բաքու հարաբերությունները դեռ նոր-նոր են հաղթահարում «սառեցվածության փուլը»։ Զելենսկու այցից մեկուկես շաբաթ առաջ Մոսկվան եւ Բաքուն արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով համատեղ հայտարարություն տարածեցին՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների փորձաքար դարձած AZAL-ի խոցված օդանավի հետ կապված։ Երկուստեք ընկալում կա, որ հարաբերությունները պետք է նորմալանան։ Սակայն Իլհամ Ալիեւը կարծես փորձում է առիթն օգտագործել՝ հավելյալ ինչ-որ բանի հասնելու համար, եթե դրա հնարավորությունը կա, եւ հյուրընկալել է Ուկրաինայի նախագահին նաեւ այդ հաշվով։ Թե իրականում Բաքուն ինչ նպատակներ ունի, դժվար է ասել։ Ամեն դեպքում, փորձագետները միանշանակ չեն իրենց դիրքորոշումներում, եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանը փորձում է լավ հարաբերություններ ունենալ թե՛ Իսրայելի եւ թե՛ Թուրքիայի հետ, չնայած Իսրայել-Թուրքիա հարաբերություններում եղած լարվածությանը, եւ այդպես շարունակ։ Հնարավոր է, որ սա ուղղակի բալանսավորված արտաքին քաղաքականության կուրսի համատեքստում է պետք դիտել, հնարավոր է, որ կան «մեսիջներ», որոնք ուղարկվում են համապատասխան հասցեատերերին, հնարավոր է, որ այս ամենով Բաքուն փորձում է իր «դիվիզիոնը» բարձրացնել։ Ցույց կտա ժամանակը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Փաշինյանի յուրահատուկ նվերները Մեհրիբան Ալիևային

Փաշինյանի յուրահատուկ նվերները Մեհրիբան Ալիևային Tue, 25 Aug 2026 23:48:00 +0400 Փաշինյանի յուրահատուկ նվերները Մեհրիբան…

9 րոպե ago

Սա նոնսենս է, աշխարհում չլսված բան, Նիկոլ Փաշինյանի նոու հաուն քաղաքագիտության մեջ

Սա նոնսենս է, աշխարհում չլսված բան, Նիկոլ Փաշինյանի նոու հաուն քաղաքագիտության մեջ Tue, 25 Aug…

23 րոպե ago

Կոչ է արել քաղաքացիական բնակչությանը չթիրախավորել

Կոչ է արել քաղաքացիական բնակչությանը չթիրախավորել Tue, 25 Aug 2026 23:30:00 +0400 ՄԱԿ Գլխավոր քարտուղար…

27 րոպե ago

Քոչարյանների մասին այսօր 450 հրապարակում է եղել, բանակում զոհերի մասին 320

Քոչարյանների մասին այսօր 450 հրապարակում է եղել, բանակում զոհերի մասին 320 Tue, 25 Aug 2026…

39 րոպե ago

Ամենից շատ տիտղոսներ նվաճած ֆուտբոլիստը

Ամենից շատ տիտղոսներ նվաճած ֆուտբոլիստը Tue, 25 Aug 2026 23:15:15 +0400 Գերմանիայի ֆուտբոլի Սուպերգավաթի եզրափակիչ…

41 րոպե ago

«Ասես ռումբ պայթեր»․ BMW-ն պայթել է Գյումրու կենտրոնում

«Ասես ռումբ պայթեր»․ BMW-ն պայթել է Գյումրու կենտրոնում Tue, 25 Aug 2026 23:12:07 +0400 Գյումրու…

44 րոպե ago