Ամերիկյան զորքն ամբողջությամբ դուրս բերել ռեգիոնից

Ամերիկյան զորքն ամբողջությամբ դուրս բերել ռեգիոնից

Thu, 30 Apr 2026 18:30:51 +0400


Եգիպտոսում Իրանի դեսպան Մոջթաբա Ֆիրդուսի Փուրը հայտարարել է, որ Միացյալ Նահանգների հետ հակամարտության ավարտից հետո թույլ չի տա, որպեսզի Մերձավոր Արեւելքում տեղակայված լինեն ամերիկյան զորքեր։ Այս մասին հայտնում է TACC լրատվական գործաալությունը։ Համաձայն իրանցի դիվանագետի, ամերիկյան ռազմաբազաները պետք է դուրս բերվեն Մերձավոր Արեւելքից։ Միաժամանակ, դեսպանն ասել է, որ Թեհրանը հույս ունի, որ կկարողանա վերականգնել ու ամրապնդել Ծոցի ավազանի արաբական երկրների հետ հարաբերությունները։ «Կարծում եմ, որ Մերձավոր Արեւելքի քարտեզը կփոխվի, սակայն ոչ այնպես, ինչպես կուզենար Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Մենք կամրացնենք մեր տնտեսական հարաբերությունները մեր ռեգիոնալ հարեւանների հետ եւ դրանով կհասնենք բարգավաճման եւ համերաշխության»,- ասել է դեսպան Փուրը։

Վերջինս նաեւ հավելել է, որ ապագայում Թեհրանն ու Ծոցի արաբական երկրները կարող են ստեղծել համատեղ կոմիտեներ՝ ուսումնասիրելու համար պատերազմի հետեւանքները, փոխանակելով տեղի ունեցածի մասին հավաստի տեղեկություններ։ Դեսպանը նաեւ ասել է, որ Ֆորդոյի, Սպահանի եւ Նաթանզի միջուկային օբյեկտները լրիվությամբ գտնվում են իրանական իշխանությունների հսկողության ներքո, չնայած որ անցյալ տարի հարձակման էին ենթարկվել ամերիկա-իսրայելական տանդեմի ուժերի կողմից։ Թեհրանն ունի հնարավորություններ կետային ճշգրիտ հարվածներ հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին, սակայն առայժմ զերծ է մնում դա անելուց։ «Մենք ուզում ենք, որ Մերձավոր Արեւելքը դառնա առանց միջուկային զենքի եւ առանց զանգվածային ոչնչացման զենքի ռեգիոն»։ Ինչպես եւ կարելի էր սպասել, ըստ Ֆիրդուսի Փուրի՝ Միացյալ Նահանգները պարտվել է Իրանի հետ դիմակայությունում թե ռազմական, թե տնտեսական, թե էներգետիկ եւ արժութային ոլորտներում, իսկ Իրանն ունի իրավունք չվարելու բանակցություններ, այլ հակառակ կողմին ներկայացնելու իր պահանջները։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Զանգվածային թունավորման դեպք՝ Ադրբեջանում

Զանգվածային թունավորման դեպք՝ Ադրբեջանում Fri, 06 Nov 2026 19:00:30 +0400 Ադրբեջանի շրջաններից մեկում հինգ մարդ…

11 րոպե ago

Կրկեսը գնացել՝ ծաղրածուն ոտը կախ է գցել

Կրկեսը գնացել՝ ծաղրածուն ոտը կախ է գցել Fri, 06 Nov 2026 18:45:13 +0400 Փաշինյանի Բրյուսելը…

26 րոպե ago

Մինչև հիմա չեն հասկացել՝ շանտաժի լեզվով Սամվել Կարապետյանի հետ խոսելն իմաստ չունի

Մինչև հիմա չեն հասկացել՝ շանտաժի լեզվով Սամվել Կարապետյանի հետ խոսելն իմաստ չունի Fri, 06 Nov…

33 րոպե ago

Մեզ օդից կախած վիճակում են դնում, հետո ասեն դուք Խորհրդային Հայստանի իրավահաջորդը չեք

Մեզ օդից կախած վիճակում են դնում, հետո ասեն դուք Խորհրդային Հայստանի իրավահաջորդը չեք Fri, 06…

37 րոպե ago

Նոր երկաթուղու կառուցման փաստաթղթերն են ստորագրել

Նոր երկաթուղու կառուցման փաստաթղթերն են ստորագրել Fri, 06 Nov 2026 18:30:57 +0400 Ռուսաստանն ու Իրանը…

41 րոպե ago

Հենց այս միասնության ձևաչափից է իշխանությունը ցայտնոտի մեջ

Հենց այս միասնության ձևաչափից է իշխանությունը ցայտնոտի մեջ Fri, 06 Nov 2026 18:25:42 +0400 Latest…

46 րոպե ago