Թափանցիկության ու հաշվետվողականության ոլորտում աննախադեպ քայլ

Թափանցիկության ու հաշվետվողականության ոլորտում աննախադեպ քայլ

Thu, 30 Apr 2026 18:15:19 +0400


Ապրիլի 28-29 Երևանում անցկացվել է Կենտրոնական Ասիայի երկրների Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) շահառուների կլոր – սեղան աշխատաժողովը։ Մասնակիցների թվում էին ԱՃԹՆ-ի շահառուներ Հայաստանից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոնղոլիայից, Տաջիկստանից, Ուզբեկստանից, ինչպես նաև ԱՃԹՆ-ի Միջազգային քարտուղարության ներկայացուցիչներ։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ներկայացուցիչներին հրավիրվել էին ներկայացնելու թափանցիկության և հաշվետվողականության ընկերության մոտեցումները։ Գլխավոր տնօրենի տեղակալ / Կայուն զարգացման տնօրեն Արմեն Ստեփանյանը ներկայացրեց ընկերության վերջին հինգ տարիների ճանապարհը՝ կայուն զարգացման հաշվետվողականության ոլորտում։ Մասնավորապես մասնակիցներն ու հյուրերը տեղեկացան, որ ԶՊՄԿ-ն մի քանի տարի շարունակ հրապարակվող Կայուն զարգացման զեկույցներում այս տարի արդեն ներդրած կլինի հաշվետվողականության միջազգային գրեթե բոլոր առաջատար ստանդարտները։ Սա թափանցիկության ու հաշվետվողականության ոլորտում զգալի քայլ է՝ աննախադեպ Հայաստանի համար։

Գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանը պատասխանեց Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի և դրա ներուժի վերաբերյալ հյուրերի բազմաթիվ հարցերին՝ առանձնապես ընդգծելով ոլորտի ընդլայնման, նոր, որակյալ ներդրումների ներգրավման և երկրաբանահետախուզական ներդրումներին պետական աջակցության անհրաժեշտությունը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները

Լատինաամերիկացի ընտրողների 59%-ը նախընտրում է, որ Կոնգրեսը վերահսկեն դեմոկրատները Tue, 03 Nov 2026 23:30:07 +0400…

5 րոպե ago

ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամ

ԱՄՆ նախագահի կուսակցությունը 92 տարվա ընթացքում Կոնգրեսում տեղեր է կորցրել ընդամենը երեք անգամ Tue, 03…

12 րոպե ago

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատը, Փաշինյանի այցը Բրյուսել․ Օրվա թոփ թեմաները

ՄԻԵԴ-ը մերժել է Ադրբեջանի գանգատը, Փաշինյանի այցը Բրյուսել․ Օրվա թոփ թեմաները Tue, 03 Nov 2026…

21 րոպե ago

Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ նոր մանրամասներ․ կան զոհեր

Ուշիի ոլորաններում վթարի հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է․ նոր մանրամասներ․ կան զոհեր Tue,…

31 րոպե ago

Ավիավթարը մի ամբողջ ընտանիքի կյանք է խլել

Ավիավթարը մի ամբողջ ընտանիքի կյանք է խլել Tue, 03 Nov 2026 23:00:30 +0400 ԱՄՆ Ֆլորիդա…

35 րոպե ago

ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորում

ChatGPT-ն զարգանում է՝ գնումներից մինչև ընտանեկան բյուջեի պլանավորում Tue, 03 Nov 2026 22:52:54 +0400 OpenAI-ը…

42 րոպե ago