Համբարձումյանին կզրկե՞ն ընտրություններին մասնակցելու հնարավորությունից

Համբարձումյանին կզրկե՞ն ընտրություններին մասնակցելու հնարավորությունից

Thu, 26 Nov 2026 13:35:32 +0400


Մասիսի համայնքապետի ընդդիմադիր թեկնածու Դավիթ Համբարձումյանի փաստաբան Գայանե Պապոյանը մտահոգություն է հայտնել, որ Վճռաբեկ դատարանը կարող է այնպիսի որոշում կայացնել, որի հետևանքով իր պաշտպանյալը չի կարողանա մասնակցել դեկտեմբերի 13-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններին։

Ասուլիսի ժամանակ Պապոյանը նշել է, որ դատարանի որոշման հրապարակման ժամկետը՝ նոյեմբերի 27-ը, ինքնին մտահոգությունների տեղիք է տալիս, քանի որ այն համընկնում է ընտրական գործընթացի վճռորոշ փուլի հետ։ Նրա խոսքով՝ վճռաբեկ բողոքներն ընդունվել են վարույթ հոկտեմբերի 19-ին և քննվել արտասովոր արագությամբ։

Փաստաբանը պարզաբանել է, որ Համբարձումյանի՝ ընտրություններին մասնակցելու իրավունքը սահմանափակելու համար Վճռաբեկ դատարանը պետք է բավարարի գլխավոր դատախազի տեղակալի բողոքը և ուժի մեջ թողնի առաջին ատյանի դատարանի դատավճիռը։ Այդ դեպքում Համբարձումյանը կհամարվի դատապարտված և պատիժ կրող անձ։

Պապոյանի գնահատմամբ՝ եթե անձը կալանավորված է միայն խափանման միջոցի շրջանակում, դա ինքնին չի կարող հիմք հանդիսանալ նրա ընտրական իրավունքը սահմանափակելու համար։

Հիշեցնենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Ժորա Չիչոյանը Դավիթ Համբարձումյանին դատապարտել էր 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման։ Սակայն Վերաքննիչ դատարանը մասնակի բավարարել էր պաշտպանության կողմի բողոքը և բեկանել դատական ակտը՝ չհամաձայնելով Համբարձումյանի արարքին տրված քրեաիրավական գնահատականին և արձանագրելով, որ համապատասխան ապացույցներ առկա չեն։

Փաստաբանը հայտարարել է, որ իր պաշտպանյալի իրավունքների խախտման վերաբերյալ որոշման դեպքում իրենք դիմելու են Մարդու իրավունքների եվրոպական դատարան։ Նրա խոսքով՝ Վճռաբեկ դատարանի դատավորները պետք է գիտակցեն նման որոշման հնարավոր իրավական հետևանքները։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Որ դեպքերում կարող են քաղաքացուն զրկել քաղաքացիությունից

Որ դեպքերում կարող են քաղաքացուն զրկել քաղաքացիությունից Thu, 26 Nov 2026 13:48:24 +0400 Արդարադատության նախարար…

12 րոպե ago

Սկսվել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումը

Սկսվել է «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության 5-րդ հանդիպումը Thu, 26 Nov 2026 13:46:03 +0400 «Խաղաղության կամուրջ»…

15 րոպե ago

Նիկոլի սահմանադրությունը խոտան է, «բրակ»

Նիկոլի սահմանադրությունը խոտան է, «բրակ» Thu, 26 Nov 2026 13:45:59 +0400 Նոր Սահմանադրության նախագծին ծանոթանալու…

15 րոպե ago

«Նիկոլ, դուրս արի». ի՞նչ է կատարվում Կառավարության մոտ

«Նիկոլ, դուրս արի». ի՞նչ է կատարվում Կառավարության մոտ Thu, 26 Nov 2026 13:42:25 +0400 Այսօր…

18 րոպե ago

Ինչ են խոսում ՔՊ շտաբում

Ինչ են խոսում ՔՊ շտաբում Thu, 26 Nov 2026 13:38:20 +0400 Մասիսի ընդդիմադիր թեկնածու Դավիթ…

23 րոպե ago

Աշխարհի ամենահարուստ մարդը երեխաներին խոշոր նվեր է անում

Աշխարհի ամենահարուստ մարդը երեխաներին խոշոր նվեր է անում Thu, 26 Nov 2026 13:30:54 +0400 Մոլորակի…

30 րոպե ago