Viva-ի աջակցությամբ «Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնը ձեռք է բերել ուրոլոգիական էնդոսկոպիկ գործիքակազմ

Thu, 30 Apr 2026 19:05:17 +0400

Viva-ն, հավատարիմ մնալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր քաղաքականությանը, «Զինվորի
տուն» վերականգնողական կենտրոնին այս անգամ էլ աջակցել է ժամանակակից ուրոլոգիական էնդոսկոպիկ
գործիքակազմ ձեռք բերելու հարցում։

Այս առիթով վերականգնողական կենտրոն է այցելել Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, ով շրջել է
բուժկենտրոնով, ծանոթացել գործիքակազմի կիրառման հնարավորություններին և շփվել բուժանձնակազմի ու
վիրավորում ստացած զինվորների հետ։

««Զինվորի տունն» առանցքային դեր ունի վիրավորում ստացած զինվորների առողջության վերականգնման և
վերաինտեգրման գործընթացում, իսկ Viva-ում մենք կարևորում ենք, որ մեր աջակցությունը լինի նպատակային և
իրական ազդեցություն ունենա մարդկանց կյանքի որակի վրա։ Վստահ ենք, որ տրամադրված ժամանակակից սարքերն ու գործիքները կօգնեն մեր բժիշկներին ավելի արդյունավետ իրականացնել իրենց աշխատանքը՝ ապահովելով անվտանգ և բարձրակարգ բուժում, իսկ բուժառուներին՝ արագ և լիարժեք վերականգնում»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Էնդոսկոպիկ վիրաբուժությունն այսօր ժամանակակից բժշկության կարևորագույն ուղղություններից մեկն է։
Փոխարինելով բաց վիրահատություններին՝ այս մեթոդն ապահովում է նվազագույն ինվազիվություն և առավելագույն
արդյունավետություն, իսկ բուժառուի համար՝ ավելի կարճ վերականգնողական փուլ և հետվիրահատական
բարդությունների ցածր ռիսկ։

«Viva ընկերության աջակցությամբ մեր վերջին նախագիծը մեկ ամբողջական շենք էր, որի կառուցումը
ֆինանսավորեց առաջատար օպերատորը և որն այժմ ծառայում է որպես շատ կարևոր ծրագրի իրականացման
տարածք՝ «Կյանքի սենյակի» և տղաների նոր ճաշարանի տարածքներն են դրանք: Եվ առհասարակ Viva
ընկերությունը պարբերաբար ձեռք է մեկնում «Զինվորի տանը»՝ տարբեր ծրագրերի իրականացման հարցում: Այս
անգամ ընկերությունը մեզ աջակցեց ձեռք բերել կարևորագույն սարքավորումներ, որոնց անհրաժեշտությունը մեր
զինվորները շատ ունեին: Ուրոլոգիական վիրահատությունները մեր տղաների դեպքում ոչ պակաս կարևոր են, քան
բուն վերականգնողական բուժումը, քանի որ տարբեր վիրավորումների հետևանքով անշարժ կամ նստակյաց կյանքով ապրող մարդկանց մոտ բազմաթիվ ուրոլոգիական խնդիրներ են առաջանում»,- ասել է «Զինվորի տան» տնօրեն Հայկուհի Մինասյանը:

«Օլիմպուս» ընկերության (էնդոսկոպիկ վիրաբուժության մեջ համարվում է ամենաբարձրակարգը) ուրոլոգիական
էնդոսկոպիկ միջամտությունների վերջին սերնդի սարքավորումների շնորհիվ «Զինվորի տունը» հնարավորություն
կունենա բարձրացնելու բուժառուների ախտորոշման ճշգրտությունը, բարելավել շահառուների բուժման և
վիրահատության որակը՝ խիստ կրճատելով հետվիրահատական հիվանդանոցային օրերը և նվազագույնի հասցնելով
բարդությունների ռիսկերը:

«Նստակյաց կամ անշարժ կյանքի, այսպես կոչված, բարդ կողմը միայն անշարժությունը չէ. եթե չլինի ճիշտ
ապրելակերպ, պարբերական վերականգնողական բուժում, հատուկ սարքավորումներով մարդու մարմնի ճիշտ
շարժումների ապահովում, կարող են նոր բազմաթիվ առողջական խնդիրներ առաջանալ՝ ներքին օրգանների հետ
կապված: Ինչ խոսք, «Զինվորի տունը» հոգում է և ունի բոլոր այն սարքավորումներն ու մասնագիտական թիմը,
որպեսզի տղաների առողջությունը անշարժության պատճառով չտուժի, սակյան երբեմն բարդություններն
անխուսափելի են: Այդ բարդություններից են ուրոլոգիական խնդիրները: Դրանք մեծապես ազդում են կյանքի որակի վրա:

Viva ընկերությունն այսօր «Զինվորի տանն» աջակցում է, որ տեղում, հենց մեր վիրահատարաններում
կարողանանք լապարոսկոպիկ վիրահատություններ կատարել: Միջամտության այս տեսակը, նախ՝ զգալիորեն
կրճատում է հետվիրահատական վերականգնման շրջանը, կատարվում է նվազագույն տրավմայով, բացի այդ՝
վիրահատություններն այսուհետև, փաստորեն կկատարվեն հաշմանդամություն ունեցող մարդկանց ամբողջովին
հարմարեցված՝ մեր վիրահատարաններում: Հենց այսօր կատարվել է առաջին միջամտությունը, բուժառուն 44-օրյա
պատերազմի մասնակից է»,- ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Այցի շրջանակում Viva-ի գլխավոր տնօրենը շրջել է վերջերս ընկերության աջակցությամբ կառուցված նոր
մասնաշենքով, որտեղ ոչ միայն զինհաշմանդամները, այլև քաղաքացիական անձինք ստանում են սոցիալ-կենցաղային վերականգնողական բուժում: Իսկ երկրորդ հարկը «Զինվորի տան» շահառուների համար ծառայում է որպես ճաշարան և տարբեր միջոցառումների իրականացման սրահ:

Այցի ավարտին Viva ընկերության գլխավոր տնօրենը և այլ աշխատակիցներ զինհաշմանդամների հետ միասին
բեկորներ տեղադրեցին Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավի խճանկարին: Սա «Հայաստան 301» ծրագրի մի
մաս է, որը խորհրդանշում է տարբեր կազմակերպությունների, հիմնադրամների և անհատների աջակցությունը
զինվորներին, իսկ խճանկարը միասնաբար հավաքել-գունավորելը խորհրդանշում է զինվորանվեր այս գործը միասին
կատարելը:

Համագործակցության այս փուլում՝ ուրոլոգիական էնդոսկոպիկ գործիքակազմի ձեռքբերման նպատակով, Viva-ն
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին տրամադրել է 25 միլիոն դրամի աջակցություն։

Viva-ն, հավատարիմ մնալով կորպորատիվ սոցիալական պատասխանատվության իր քաղաքականությանը, «Զինվորի
տուն» վերականգնողական կենտրոնին այս անգամ էլ աջակցել է ժամանակակից ուրոլոգիական էնդոսկոպիկ
գործիքակազմ ձեռք բերելու հարցում։
Այս առիթով վերականգնողական կենտրոն է այցելել Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, ով շրջել է
բուժկենտրոնով, ծանոթացել գործիքակազմի կիրառման հնարավորություններին և շփվել բուժանձնակազմի ու
վիրավորում ստացած զինվորների հետ։
««Զինվորի տունն» առանցքային դեր ունի վիրավորում ստացած զինվորների առողջության վերականգնման և
վերաինտեգրման գործընթացում, իսկ Viva-ում մենք կարևորում ենք, որ մեր աջակցությունը լինի նպատակային և
իրական ազդեցություն ունենա մարդկանց կյանքի որակի վրա։ Վստահ ենք, որ տրամադրված ժամանակակից սարքերն
ու գործիքները կօգնեն մեր բժիշկներին ավելի արդյունավետ իրականացնել իրենց աշխատանքը՝ ապահովելով
անվտանգ և բարձրակարգ բուժում, իսկ բուժառուներին՝ արագ և լիարժեք վերականգնում»,- ասել է Viva-ի գլխավոր
տնօրեն Արմեն Ավետիսյանը:
Էնդոսկոպիկ վիրաբուժությունն այսօր ժամանակակից բժշկության կարևորագույն ուղղություններից մեկն է։
Փոխարինելով բաց վիրահատություններին՝ այս մեթոդն ապահովում է նվազագույն ինվազիվություն և առավելագույն
արդյունավետություն, իսկ բուժառուի համար՝ ավելի կարճ վերականգնողական փուլ և հետվիրահատական
բարդությունների ցածր ռիսկ։
«Viva ընկերության աջակցությամբ մեր վերջին նախագիծը մեկ ամբողջական շենք էր, որի կառուցումը
ֆինանսավորեց առաջատար օպերատորը և որն այժմ ծառայում է որպես շատ կարևոր ծրագրի իրականացման
տարածք՝ «Կյանքի սենյակի» և տղաների նոր ճաշարանի տարածքներն են դրանք: Եվ առհասարակ Viva
ընկերությունը պարբերաբար ձեռք է մեկնում «Զինվորի տանը»՝ տարբեր ծրագրերի իրականացման հարցում: Այս
անգամ ընկերությունը մեզ աջակցեց ձեռք բերել կարևորագույն սարքավորումներ, որոնց անհրաժեշտությունը մեր
զինվորները շատ ունեին: Ուրոլոգիական վիրահատությունները մեր տղաների դեպքում ոչ պակաս կարևոր են, քան
բուն վերականգնողական բուժումը, քանի որ տարբեր վիրավորումների հետևանքով անշարժ կամ նստակյաց կյանքով
ապրող մարդկանց մոտ բազմաթիվ ուրոլոգիական խնդիրներ են առաջանում»,- ասել է «Զինվորի տան» տնօրեն
Հայկուհի Մինասյանը:
«Օլիմպուս» ընկերության (էնդոսկոպիկ վիրաբուժության մեջ համարվում է ամենաբարձրակարգը) ուրոլոգիական
էնդոսկոպիկ միջամտությունների վերջին սերնդի սարքավորումների շնորհիվ «Զինվորի տունը» հնարավորություն
կունենա բարձրացնելու բուժառուների ախտորոշման ճշգրտությունը, բարելավել շահառուների բուժման և
վիրահատության որակը՝ խիստ կրճատելով հետվիրահատական հիվանդանոցային օրերը և նվազագույնի հասցնելով
բարդությունների ռիսկերը:
«Նստակյաց կամ անշարժ կյանքի, այսպես կոչված, բարդ կողմը միայն անշարժությունը չէ. եթե չլինի ճիշտ
ապրելակերպ, պարբերական վերականգնողական բուժում, հատուկ սարքավորումներով մարդու մարմնի ճիշտ
շարժումների ապահովում, կարող են նոր բազմաթիվ առողջական խնդիրներ առաջանալ՝ ներքին օրգանների հետ
կապված: Ինչ խոսք, «Զինվորի տունը» հոգում է և ունի բոլոր այն սարքավորումներն ու մասնագիտական թիմը,
որպեսզի տղաների առողջությունը անշարժության պատճառով չտուժի, սակյան երբեմն բարդություններն
անխուսափելի են: Այդ բարդություններից են ուրոլոգիական խնդիրները: Դրանք մեծապես ազդում են կյանքի որակի

վրա: Viva ընկերությունն այսօր «Զինվորի տանն» աջակցում է, որ տեղում, հենց մեր վիրահատարաններում
կարողանանք լապարոսկոպիկ վիրահատություններ կատարել: Միջամտության այս տեսակը, նախ՝ զգալիորեն
կրճատում է հետվիրահատական վերականգնման շրջանը, կատարվում է նվազագույն տրավմայով, բացի այդ՝
վիրահատություններն այսուհետև, փաստորեն կկատարվեն հաշմանդամություն ունեցող մարդկանց ամբողջովին
հարմարեցված՝ մեր վիրահատարաններում: Հենց այսօր կատարվել է առաջին միջամտությունը, բուժառուն 44-օրյա
պատերազմի մասնակից է»,- ասել է ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը:
Այցի շրջանակում Viva-ի գլխավոր տնօրենը շրջել է վերջերս ընկերության աջակցությամբ կառուցված նոր
մասնաշենքով, որտեղ ոչ միայն զինհաշմանդամները, այլև քաղաքացիական անձինք ստանում են սոցիալ-կենցաղային
վերականգնողական բուժում: Իսկ երկրորդ հարկը «Զինվորի տան» շահառուների համար ծառայում է որպես
ճաշարան և տարբեր միջոցառումների իրականացման սրահ:
Այցի ավարտին Viva ընկերության գլխավոր տնօրենը և այլ աշխատակիցներ զինհաշմանդամների հետ միասին
բեկորներ տեղադրեցին Մարտիրոս Սարյանի «Հայաստան» կտավի խճանկարին: Սա «Հայաստան 301» ծրագրի մի
մաս է, որը խորհրդանշում է տարբեր կազմակերպությունների, հիմնադրամների և անհատների աջակցությունը
զինվորներին, իսկ խճանկարը միասնաբար հավաքել-գունավորելը խորհրդանշում է զինվորանվեր այս գործը միասին
կատարելը:
Համագործակցության այս փուլում՝ ուրոլոգիական էնդոսկոպիկ գործիքակազմի ձեռքբերման նպատակով, Viva-ն
«Զինվորի տուն» վերականգնողական կենտրոնին տրամադրել է 25 միլիոն դրամի աջակցություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Նավթային ընկերությունների համար հավելյալ հարկ կսահմանեն

Նավթային ընկերությունների համար հավելյալ հարկ կսահմանեն Tue, 25 Aug 2026 02:30:05 +0400 Եվրոպական վեց երկրներ…

4 ժամ ago

Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ

Կառավարության ծրագիր-2026-2031 | Պետրոս Ղազարյանի հարցազրույցը ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ Source: USAArmenia

5 ժամ ago

ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ. տարիներ շարունակ նույն սերիալն է.Արիս Քարամյան

ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ (սերիալ, որի սցենարիստը վաղուց թոշակի է անցել, բայց դերասանները դեռ չեն հասկացել)։Տարիներ…

5 ժամ ago

Թրամփը գիրացել է․ բժիշկները լուրջ ռիսկ են տեսնում

Թրամփը գիրացել է․ բժիշկները լուրջ ռիսկ են տեսնում Tue, 25 Aug 2026 01:30:34 +0400 ԱՄՆ…

5 ժամ ago

Մեգան Մարքլը Գայ Ռիչիի սերիալում չի նկարահանվի

Մեգան Մարքլը Գայ Ռիչիի սերիալում չի նկարահանվի Tue, 25 Aug 2026 01:00:32 +0400 Բրիտանական արքայազն…

6 ժամ ago

Զելենսկին դեմ է ընտրություններին

Զելենսկին դեմ է ընտրություններին Mon, 24 Aug 2026 23:45:59 +0400 Պատերազմի ժամանակ ընտրությունների անցկացումը կարող…

7 ժամ ago