«Դեբոշ»՝ ԿԸՀ-ում․ քաղաքական ուժերը 48 ժամ ունեն

«Դեբոշ»՝ ԿԸՀ-ում․ քաղաքական ուժերը 48 ժամ ունեն

Thu, 30 Apr 2026 19:26:31 +0400


Այսօր Կենտրոնական ընտրական հանձնաժողովում թեժ էր․ հանձնաժողովի կոմիտեի կազմը արտահերթ նիստ էր հրավիրել, որտեղ հայտարարվեց, թե որ քաղաքական ուժերն են խնդիրներով փաստաթղթեր ներկայացրել։ 2026թ. հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական ուժ։ 17-ը` կուսակցություն, 2-ը՝ դաշինք:

ԿԸՀ-ն ուսումնասիրել է փաստաթղթերը եւ 8 քաղաքական ուժի փաստաթղթերում սխալներ գտել։ ԿԸՀ-ն 48 ժամ է տալու կուսակցություններին` փաստաթղթերի թերությունները շտկելու համար։ Դրանից հետո նոր հայտնի կլինի, թե որ քաղաքական ուժերն են գրանցվել, որոնք՝ ոչ։

Այսինքն, եթե տվյալ ուժը չհասցնի 48 ժամում թերությունները շտկել` նրա հայտը չի գրանցվի:

«Հրապարակ»-ը ներկայացնում է 8 քաղաքական ուժերին, որոնց փաստաթղթերում խնդիրներ է գտել ԿԸՀ-ն։

1.Ազգային ժողովրդական բեւեռ համահայկական կուսակցություն

2.Հայ ազգային կոնգրես կուսակցություն

3.«Հանրապետություն» կուսակցություն

4․ «Բոլորին դեմ եմ» կուսակցություն

5. «Ալյանս» կուսակցություն

6. «Դեմոկրատիա, օրենք, կարագապահություն» կուսակցություն (ԴՕԿ)

7. «Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» կուսակցություն

8. «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանության դաշինք» կուսակցություն։

Մենք հետաքրքրվեցին, թե ինչ թերություններ են դրանք։ Օրինակ, «Ալյանս» կուսակցության դեպքում, ընտրական ցուցակի մի քանի անձինք չէին ներկայացրել հայերենին տիրապետելու վերաբերյալ փաստաթուղթ, նրանց տրվեց 48 ժամ՝ համապատասխան փաստաթուղթը ներկայացնելու, «ԴՕԿ» կուսակցության դեպքում պարզվել է, որ ընտրական ցուցակում ընդգրկված թեկնածուներ Վարդան Ղուկասյանի ներկայացրած փաստաթղթերից բացակայում է վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու եւ վեջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու վերաբերյալ փաստաթուղթը, Վալոդյա Հովհաննիսյանի դեպքում եւս բացակայում էր նույն փաստաթուղթը։

Թեժ քննարկում ընթացավ «Քոչարի ազգային վերածնունդ եւ ազգի զարթոնք» կուսակցության դեպքում։ Ժամանակին «Սրբազան շարժմանն» աջակցող հայտնի «Արթուր Բրադերզ»-ի եղբայրներից մեկը՝ Արտակ Սարգսյանը, այս կուսակցության ընտրական ցուցակի առաջին համարն է։ Սկանդալային պատմություններով, մասնավորապես Քենիայում և Մալդիվներում, հայտնի Արտակ Սարգսյանը իսկական «դեբոշ» սարքեց ԿԸՀ նիստերի դահլիճում, գոռգոռաց ԿԸՀ անդամների եւ նախագահ Վահագն Հովակիմյանի վրա, ասաց՝ 4 տարբեր դրվագներով իրենց հարցում սխալվել են։ Խնդիրն այն էր, որ «Քոչարին» չէր վճարել ընտրությանը մասնակցելու համար նախատեսված ընտրագրավը՝ 7,5 միլիոն դրամի չափով։ Սարգսյանն ասաց, որ հանձնաժողովի անդամ Արմեն Սմբատյանն իր հարցին ի պատասխան ասել է, թե՝ եթե իր անձնական հաշիվներից վճարի, դա կդիտարկվի կոռուպցիա, ինքն էլ չի վճարել։ Սմբատյանը հերքեց Սարգսյանի խոսքերը, լեզվակռիվը թեժացավ, Հովակիմյանը ոստիկանություն հրավիրեց՝ Արտակ Սարգսյանին դուրս հանելու համար։ «Իմ տված հարկերից եք սնվում»,-հայտարարեց նա, նշեց՝ պահանջում ենք հավելյալ ժամանակ, որպեսզի կարողանանք վճարումը կատարել՝ առջեւում ոչ աշխատանքային օրեր են, բանկերը չեն աշխատում։ ԿԸՀ անդամները մատնանշեցին բանկեր, որոնք աշխատում են նաեւ ոչ աշխատանքային օրերին եւ կարող են այնտեղ իրենց հարցերը լուծել, պահանջը չբավարարվեց։
Փաստաթղթերը, հիշեցնենք, կարող են շտկվել մինչ մայիսի 2-ը ժամը 18։00-ն, իսկ մայիսի 3-ին պարզ կլինի, թե որ ուժերն են մտնում ընտրապայքարի մեջ։ Հարկ է նշել նաեւ, որ խոշոր քաղաքական ուժերի, օրինակ՝ «Քաղաքացիական պայմանագրի», «Հայաստան» դաշինքի, «Ուժեղ Հայաստանի» փաստաղթղթերում թերություններ եւ սխալներ չեն հայտնաբերվել։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Մայքլ Ջեքսոնը՝ կինոյում

Մայքլ Ջեքսոնը՝ կինոյում Fri, 01 May 2026 01:00:18 +0400 Համաշխարհային փոփ լեգենդ Մայքլ Ջեքսոնը թեեւ…

2 ժամ ago

Մանկապարտեզը նվիրել է համայնքապետի՝ Տյումենում ապրող եղբայրը, շահում է Փաշինյանը

Մանկապարտեզը նվիրել է համայնքապետի՝ Տյումենում ապրող եղբայրը, շահում է Փաշինյանը Thu, 30 Apr 2026 23:45:50…

3 ժամ ago

Անգլիական «Տոտենհեմի» դարպասապահը տեղափոխվում է իտալական «Ինտեր»

Անգլիական «Տոտենհեմի» դարպասապահը տեղափոխվում է իտալական «Ինտեր» Thu, 30 Apr 2026 23:30:59 +0400 Իտալական «Ինտերի»…

4 ժամ ago

21 ժամ ջուր չի լինի

21 ժամ ջուր չի լինի Thu, 30 Apr 2026 23:26:11 +0400 «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում…

4 ժամ ago

Մեկի կովը խփում ա, մյուսի ցուլին մի կերպ ենք սրսկում ու դրա դիմաց կոպեկներ ստանում

Մեկի կովը խփում ա, մյուսի ցուլին մի կերպ ենք սրսկում ու դրա դիմաց կոպեկներ ստանում…

4 ժամ ago

Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևերը» կուղարկի ԵՄ-ին

Ընտրություններին ադրբեջանական միջամտության մասին տեղեկությունները «Միասնության թևերը» կուղարկի ԵՄ-ին Thu, 30 Apr 2026 23:11:09 +0400…

4 ժամ ago