Ով ենք մենք՝ որպես հայ, որպես ազգ, ինչ առաքելություն ունենք

Ով ենք մենք՝ որպես հայ, որպես ազգ, ինչ առաքելություն ունենք

Thu, 30 Apr 2026 20:00:12 +0400


Մխիթարյան հայրերից Օգոստինոս Սեքուլյանի մտորումները, թե ով ենք մենք՝ որպես հայ եւ որպես ազգ, այսօրվա քաոսային իրավիճակում արժանի են վերընթերցման։

««Ազգ» գաղափարը մարդկության մեջ ինքնագիտակից մշակույթով զարթոնքի շեշտված պտուղն է։ Հայը ժողովուրդ էր՝ հնդեվրոպական մեծ ցեղի մեջ մեկ ճյուղավորումը միայն, սակայն «ազգ» դարձավ իր մշակույթով, մանավանդ՝ երբ իր լեզուն զարգացրեց ու ունեցավ իր սեփական գիրն ու գրականությունը։ Ու դարերի հոլովույթում մնաց ազգ՝ ի հեճուկս բոլոր օտար եւ այլազգի բիրտ հորդաների։

Այսօր մենք ցեղ ու ժողովուրդ չենք միայն, այլ առավելապես ազգ ենք, քանի որ ունենք մեր սեփական ազգային լեզուն, մեր սեփական գիրը եւ մեր պանծալի մշակույթը: Եվ քանի որ որեւէ ժողովուրդ, հավաքականություն միայն իր սեփական մշակույթով, լեզվով կարող է ազգ կոչվել, ուրեմն մենք որպես մարդ, կարող ենք հայ ազգին պատկանել այնքան ժամանակ, քանի դեռ մեր շուրթերից հնչում է մեր ազգային լեզուն՝ հայերենը։ Եվ երբ մեր սքանչելի լեզվից հրաժարվենք, սկսենք խոսել միայն օտար լեզվով, ապա կդադարենք հայ ազգի զավակ լինել եւ կդառնանք միայն ծագումով հայ, բայց մասնիկը մարդկային խառնափնթոր բազմության։

Այսօր ազգն ու ազգայինը ջնջելու շեփորահարում կա, այն մտայնությամբ, թե միայն այդ ժամանակ կարող է աշխարհի վրա իրական խաղաղություն լինել, երբ իսպառ աշխարհի երեսից վերացած լինեն ազգերը՝ իրենց ինքնահատուկ լեզվով ու այլազան հատկանիշներով։ Խաղաղությունը, սակայն, հոգեկան ազնվության արգասիքն է, իսկ այլազանությունը՝ բնության գեղեցկությունը։
Մեր բազմաբյուր նահատակներից նվիրական ավանդ ունենք, վեհ պարտավորություն՝ մնալու միշտ ազնիվ, ինքնագիտակցված մաքուր հայ քրիստոնյա։ Ու այս համոզումը պարտավոր ենք փոխանցել սերունդներին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ». Նյարդերիս, կյանքիս հաշվին փորձում եմ ինչ-որ մի բան անել

«Հրապարակ». Նյարդերիս, կյանքիս հաշվին փորձում եմ ինչ-որ մի բան անել Tue, 07 Jul 2026 12:15:53…

15 րոպե ago

Երկրի ղեկավար կարող է դառնալ նաև այն ուժը, որը չի հավաքել ընտրողների ձայների ավելի քան 50 տոկոսը

Երկրի ղեկավար կարող է դառնալ նաև այն ուժը, որը չի հավաքել ընտրողների ձայների ավելի քան…

19 րոպե ago

«Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան»

«Իշխանությունն իր արտաքին հովանավորներից ստացել է ազդանշան» Tue, 07 Jul 2026 12:06:30 +0400 «Իշխանությունն անցել…

24 րոպե ago

Եթե շոու չկա, բա սա ի՞նչ է

Եթե շոու չկա, բա սա ի՞նչ է Tue, 07 Jul 2026 12:03:04 +0400 Դերասանուհի Գայանե…

28 րոպե ago

Թուրքիայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը․ ինչ է սպասվում

Թուրքիայում մեկնարկում է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը․ ինչ է սպասվում Tue, 07 Jul 2026 12:00:04 +0400 Այսօր՝…

31 րոպե ago

Առաջինը հենց այդ կենդանիներին եք վնասում, ոչ թե նրանց տիրոջը

Առաջինը հենց այդ կենդանիներին եք վնասում, ոչ թե նրանց տիրոջը Tue, 07 Jul 2026 11:58:40…

32 րոպե ago