Մանկապարտեզը նվիրել է համայնքապետի՝ Տյումենում ապրող եղբայրը, շահում է Փաշինյանը

Մանկապարտեզը նվիրել է համայնքապետի՝ Տյումենում ապրող եղբայրը, շահում է Փաշինյանը

Thu, 30 Apr 2026 23:45:50 +0400


Երեկ Նիկոլ Փաշինյանը Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքներով էր շրջում, ստուգում էր համայնքներում ամիսներ առաջ կառուցված մանկապարտեզներն ու դպրոցները:

Պարզ է, որ դա արվում էր ընտրությունների շեմին քարոզչության շրջանակներում, որպեսզի ցույց տա, թե Գեղարքունիքում ինչ «հզոր» բանակ է իրեն աջակցում:

Նա այցելեց նաև Գեղարքունիքի մարզի Վարդենիկ համայնքի մանկապարտեզ, որը կառուցվել էր 2025 թվականին: Մանկապարտեզի բակում Փաշինյանին մի քանի շարքով դիմավորեցին դպրոցական երեխաները՝ պայուսակներն ուսերին: Երեխաների հետեւում շարք էին կանգնել նաեւ ուսուցիչները, դպրոցների տնօրենները:

Ինչու են աշխատանքի ժամին, թողել աշխատանքը և եկել Փաշինյանին դիմավորելու, հարց ուղղեցինք Վարդենիկ գյուղի Ա. Օհանյանի անվան N2 hիմն. դպրոցի տնօրեն՝ Արգամ Բադալյանին. «Պլանավորած այց էր, համագյուղացիները դիմավորել են, ես աշխատանքի եմ եղել»:

Բայց կադրերում պարզ երևում է, որ Դուք այդտեղ ներկա եք. «Հա, մի պահ ներկա եմ գտնվել, ողջունել եմ, հետո իմ աշխատանքին գնացել»:

Աշակերտներին ուղղորդե՞լ էիք, որ Փաշինյանին դիմավորեն. «Աշակերտներին մենք չենք հրահանգել, եթե ուշադիր լինեք, ցածր դասարանի աշակերտներ են եղել, դասերից հետո գնացել են տուն, բայց ճանապարհին տեսել են հավաքված մարդիկ՝ գնացել են էնտեղ, համայնքի մանկապարտեզի բացումն էր, մենք երկար տարիներ մանկապարտեզ չենք ունեցել»:

«Ամբողջ կոլեկտիվով և աշակերտները գնացել էինք դիմավորելու վարչապետին, ովքեր որ դասի են եղել, չեն եկել»,- մեզ հետ զրույցոււմ ասաց Վարդենիկի Ռ. Հովհաննիսյանի անվան N1 հիմնական դպրոցի տնօրեն Թաթուլ Ալոյանը:

Աշակերտներն ավելի շատ էին, քան գյուղացիները. «Դրանք իմ երեխաները չէին, մի 20 մետր հեռավորության վրա էլի դպրոց կա՝ այդ դպրոցի երեխաներն էին: Իմ դպրոցի երեխաներից մի քանի հոգի են ներկա եղել, իմ երեխաները իրենց դասին են եղել»:

Վարդենիկը Մարտունու համայնքապետ Հովհաննես Հովեյանի ծննդավայրն է: Հովհաննես Հովեյանը 2000-2005թթ. եղել է Վարդենիկի գյուղապետարանի բաժնի ղեկավար, 2005 թվականից ղեկավարել է Վարդենիկ համայնքը: 2021 թվականի խոշորացումից հետո դարձել է Մարտունի խոշորացված համայնքի ղեկավար, իսկ իր փեսային՝ Արմեն Ավետիսյանին նշանակել է Վարդենիկ վարչական համայնքի ղեկավար: Արմեն Ավետիսյանին հարցրինք, թե ով է այդ բարերարը որ մանկապարտեզի շենքը գնել է ու նվիրել համայնքին. «Առաջին սեփականատերը էլի դրսի անձնավորություն ա եղել, նախկին սեփականատիրոջից անցել է Աբրահամ Հովեյանին՝ քաղաքապետ Հովհաննես Հովեյանի եղբորը, նա էլ նվիրել է համայնքին: Նա Տյումենի հայ համայնքի ղեկավարն է, այնտեղ ունի հայկական դպրոց, մշակույթ, եկեղեցի»:

Հարց է առաջանում, ինչու տարիներ շարունակ լինելով Վարդենիկ համայնքի ղեկավար, Հովհաննես Հովեյանը չի մտածել մանկապարտեզի շենքի վերակառուցման մասին, ինչու հենց ընտրություններից առաջ վերակառուցեց մանկապարտեզի շենքը: 2005-ից նախկին «թալանչիների» համար աշխատած, ՀՀԿ-ին ուրացած, ՔՊ-ի «կրոնն» ընդունած Հովեյանն իր ծննդավայրում բուռն գործունեություն է ծավալել, որ ընտրությունների շեմին արժանանա վարդենիկցիների վստահությանը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Գողությունից հետո՝ բորսայի ֆինանսական տնօրենը պաշտոնաթող է եղել

Գողությունից հետո՝ բորսայի ֆինանսական տնօրենը պաշտոնաթող է եղել Sun, 08 Nov 2026 23:50:36 +0400 Binance…

5 ժամ ago

Սիրուշոն հուզիչ տեսանյութ է հրապարակել․ Ոչ մի սահմանափակում չպիտի խանգարի ընկերությանը

Սիրուշոն հուզիչ տեսանյութ է հրապարակել․ Ոչ մի սահմանափակում չպիտի խանգարի ընկերությանը Sun, 08 Nov 2026…

5 ժամ ago

Տուգանվել է ռուսերեն խոսելու համար

Տուգանվել է ռուսերեն խոսելու համար Sun, 08 Nov 2026 23:45:48 +0400 Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար…

5 ժամ ago

Հնդիկ օդաչուները ռեկորդ են սահմանել

Հնդիկ օդաչուները ռեկորդ են սահմանել Sun, 08 Nov 2026 23:30:15 +0400 Հնդկական Ռազմա-Օդային ուժերին պատկանող…

5 ժամ ago

Իսկ եթե գազի գինը թանկանա, պարզ է, թե դա ում դավադրությունն է․ պատգամավոր

Իսկ եթե գազի գինը թանկանա, պարզ է, թե դա ում դավադրությունն է․ պատգամավոր Sun, 08…

5 ժամ ago

Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը

Bloomberg. Եվրոպան հրաժարվել է քննարկել անվտանգության վերաբերյալ Ռուսաստանի պահանջները մինչև Ուկրաինայում պատերազմի դադարեցումը Sun, 08…

6 ժամ ago