Մայքլ Ջեքսոնը՝ կինոյում

Մայքլ Ջեքսոնը՝ կինոյում

Fri, 01 May 2026 01:00:18 +0400


Համաշխարհային փոփ լեգենդ Մայքլ Ջեքսոնը թեեւ մահացել է 2009 թվականին, սակայն, որպես անձ եւ որպես երգիչ, դեռ շարունակում է մնալ հասարակության ուշադրության տիրույթում եւ ժամանակ առ ժամանակ հիշատակվում է մամուլի առաջին էջերում։ Ինչպիսին էր Ջեքսոնը կինոյում եւ, առհասարակ, աուդիովիզուալ մշակույթում։ Նա հանդես է եկել գեղարվեստական կինոնկարներում, երաժշտական ֆիլմերում, նրա մասին ֆիլմեր են նկարահանվել՝ խաղարկային գեղարվեստական կամ վավերագրական փաստագրական։ Առաջինը The Wiz կինոնկարն է, որն էկրան է բարձրացել հեռավոր 1978 թվականին։ Ջեքսոնը հանդես է եկել Scarecrow-ի կերպարում։ Սա «Օզ․ կախարդական աշխարհի» երաժշտական ադապտացիան է։ Ջեքսոնն այստեղ ի ցույց է դրել իր պարային եւ դերասանական կարողությունները։ Հաջորդը 1986-ին թողարկված Captain EO-ն է՝ կարճամետրաժ կինոնկար՝ նկարահանված Disney-ի համար։

Նախագծում համադրված են երաժշտությունը եւ հատուկ էֆեկտները։ 1988-ին արդեն էկրաններին հայտնվում է հիբրիդային երաժշտական Moonwalker կինոնկարը, որտեղ զուգորդված են սյուժետային դրվագներ եւ տեսահոլովակներ։ Մասնագետներն այն հաճախ համարում են երաժշտական կինոյի էքսպերիմենտ։ 1992-ին թողարկվում է Ջեքսոնների ընտանիքի եւ Մայքլի կարիերայի վաղ շրջանի մասին պատմող սերիալը՝ The Jacksons: An American Dream, 2002-ին արդեն անձամբ Մայքլ Ջեքսոնի կյանքին նվիրված կինոնկարը՝ Man in the Mirror: The Michael Jackson Story։ Սպասվում է, որ այս տարի էկրան կբարձրանա Michael կինոնկարը, որը ներկայացնելու է Ջեքսոնի կարիերայի սկզբնական շրջանը։ Վավերագրական կինոնկարները, որոնք նկարահանվել են փոփ-արքայի մասին, շատ են։ Չենք թվարկի դրանք, սակայն ընդհանուր բնութագրով կասենք միայն, որ առանձին համերգային շրջագայությունների, դրանց նախապատրաստության, Ջեքսոնի ստեղծագործական կայացման եւ կյանքի ուղու մասին վավերագրական նկարահանումներ կան։ Իհարկե, կան նաեւ ֆիլմ-հետաքննություններ, որոնք վերաբերում են արդեն այս կամ այն ասպեկտի հետաքննությանը։ Հատկապես պետք է նկատել նրա մահվան հանգամանքների մասին պատմող ֆիլմ-հետաքննությունները։ Ու եթե խաղարկային եւ գեղարվեստական կինոնկարները չեն գերազանցում 10-ը, ապա վավերագրական փաստագրական կինոնկարները 20-30-ն են, գուցե՝ մի փոքր ավելի շատ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

19-ամյա տղային կալանքի են տանելու

19-ամյա տղային կալանքի են տանելու Wed, 06 May 2026 15:41:21 +0400 Նախօրեին համացանցում տարածվել էր…

1 րոպե ago

Ահաբեկված եմ հետևել

Ահաբեկված եմ հետևել Wed, 06 May 2026 15:36:31 +0400 «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանի…

6 րոպե ago

Արի հանդիպման. «Ուժեղ Հայաստան»-ի գրաֆիկը

Արի հանդիպման. «Ուժեղ Հայաստան»-ի գրաֆիկը Wed, 06 May 2026 15:20:43 +0400 «Ուժեղ Հայաստանը» հրապարակել է…

22 րոպե ago

Միքայել սրբազանը` Գյումրիի երեկվա հավաք-համերգի մասին

Միքայել սրբազանը` Գյումրիի երեկվա հավաք-համերգի մասին Wed, 06 May 2026 15:12:33 +0400 Latest news from…

30 րոպե ago

#Ուղիղ․ Միքայել սրբազանը Գյումրիից գալիս է դատի. ինչ է սպասվում

#Ուղիղ․ Միքայել սրբազանը Գյումրիից գալիս է դատի. ինչ է սպասվում Wed, 06 May 2026 15:02:58…

40 րոպե ago

Ժողովու՜րդ… Մակրոն եմ բերել… եկե՜ք… լցրե՜ք հրապարակը…

Ժողովու՜րդ… Մակրոն եմ բերել… եկե՜ք… լցրե՜ք հրապարակը… Wed, 06 May 2026 14:45:40 +0400 2018-ին Նիկոլ…

57 րոպե ago