Գերմանիայի կանցլերը սարսափելի է գործում․ Թրամփը կրկին քննադատել է

Գերմանիայի կանցլերը սարսափելի է գործում․ Թրամփը կրկին քննադատել է

Fri, 01 May 2026 10:00:16 +0400


Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը «սարսափելի է կատարում իր պարտականությունները», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նա (Գերմանիայի կանցլեր Մերցը) խնդիրներ ունի ներգաղթի, էներգետիկայի, բոլոր ոլորտներում։ Եվ նա մեծ խնդիրներ ունի Ուկրաինայի հետ, քանի որ այնտեղ լիակատար խառնաշփոթ է։ Նա քննադատեց ինձ Իրանի հետ արվածի համար, բայց ես հարցրի. «Կցանկանայի՞ք, որ Իրանը միջուկային զենք ունենա»։ Նա ասաց. «Ոչ, չէի ցանկանա»։ Ես ասացի. «Ուրեմն՝ գուցե ես ճիշտ եմ»։ Նա չկարողացավ պատասխան գտնել դրան»,-նշել է ամերիկացի առաջնորդը։

Թրամփը նաև հայտարարել է, որ քննարկում է որոշ զորքերի հնարավոր դուրսբերումը ոչ միայն Գերմանիայից, ինչպես նախկինում հայտարարել էր, այլև Իսպանիայից և Իտալիայից։ Truth Social-ին տված իր հայտարարության մեջ Թրամփը կոչ է արել Մերցին «չմիջամտել» Միացյալ Նահանգների՝ Մերձավոր Արևելքում կատարած գործերին։

«Գերմանիայի կանցլերը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտին, որտեղ նա ապացուցել է իր լիակատար անարդյունավետությունը, և վերակառուցի իր քանդված երկիրը, հատկապես միգրացիայի և էներգետիկայի հարցերում, և ավելի քիչ միջամտի այն հարցերին, որոնք վերաբերում են Իրանի միջուկային սպառնալիքին, այդպիսով աշխարհը, այդ թվում՝ Գերմանիան, դարձնելով ավելի անվտանգ վայր», – գրել է Թրամփը։

Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը կոչ է արել Իրանի կառավարությանը բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ՝ հակամարտությունը լուծելու համար և «ժամանակ չվատնել»։ Նա այս հայտարարությունն արել է Թրամփի քննադատությունից և Գերմանիայից որոշ ամերիկյան զորքերի դուրսբերման սպառնալիքից հետո։

Կանցլերը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ ԵՄ գագաթնաժողովի ժամանակ կոչ է արել «մեծացնել պատժամիջոցների ճնշումը Իրանի վրա, քանի որ եթե Հորմուզի նեղուցը մնա փակ, դա կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ բոլորի համար»։ «Հետևաբար, մեր ուղերձն այն է, որ Իրանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ և դադարեցնի հապաղելը։ Նրան չի կարելի թույլ տալ շարունակել պատանդ պահել ամբողջ տարածաշրջանը, և, վերջին հաշվով, ամբողջ աշխարհը։ Իրանի ռազմական միջուկային ծրագիրը պետք է դադարեցվի։ Իսրայելի և տարածաշրջանում նրա գործընկերների դեմ այլևս հարձակումներ չպետք է լինեն», – ասել է Մերցը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են

Ավելի քան 720 հազար ավտոմեքենա խոտանել են Sat, 14 Nov 2026 23:55:33 +0400 Գերմանական BMW-ն…

7 ժամ ago

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին

Բրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին Sat, 14 Nov 2026 23:45:34 +0400 Անգլիայի բանկի…

8 ժամ ago

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս

Հիշում եմ Արսենի պատասխաններից մեկը, գլխիցս դուրս չի գալիս Sat, 14 Nov 2026 23:45:27 +0400…

8 ժամ ago

Կհանդիպեն երիտասարդների հետ

Կհանդիպեն երիտասարդների հետ Sat, 14 Nov 2026 23:35:22 +0400 Նոյեմբերի 17-ին Նարեկ Կարապետյանը, Աննա Գրիգորյանը…

8 ժամ ago

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը

Բացահայտել են Ալցհեյմերի հիվանդության առաջացման պատճառներից մեկը Sat, 14 Nov 2026 23:30:52 +0400 Ամերիկացի մոլեկուլյար…

8 ժամ ago

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի

Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի Sat, 14 Nov 2026 23:23:26 +0400 Քիմ Քարդաշյանը կրկին…

8 ժամ ago