Գերմանիայի կանցլերը սարսափելի է գործում․ Թրամփը կրկին քննադատել է

Գերմանիայի կանցլերը սարսափելի է գործում․ Թրամփը կրկին քննադատել է

Fri, 01 May 2026 10:00:16 +0400


Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը «սարսափելի է կատարում իր պարտականությունները», հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Նա (Գերմանիայի կանցլեր Մերցը) խնդիրներ ունի ներգաղթի, էներգետիկայի, բոլոր ոլորտներում։ Եվ նա մեծ խնդիրներ ունի Ուկրաինայի հետ, քանի որ այնտեղ լիակատար խառնաշփոթ է։ Նա քննադատեց ինձ Իրանի հետ արվածի համար, բայց ես հարցրի. «Կցանկանայի՞ք, որ Իրանը միջուկային զենք ունենա»։ Նա ասաց. «Ոչ, չէի ցանկանա»։ Ես ասացի. «Ուրեմն՝ գուցե ես ճիշտ եմ»։ Նա չկարողացավ պատասխան գտնել դրան»,-նշել է ամերիկացի առաջնորդը։

Թրամփը նաև հայտարարել է, որ քննարկում է որոշ զորքերի հնարավոր դուրսբերումը ոչ միայն Գերմանիայից, ինչպես նախկինում հայտարարել էր, այլև Իսպանիայից և Իտալիայից։ Truth Social-ին տված իր հայտարարության մեջ Թրամփը կոչ է արել Մերցին «չմիջամտել» Միացյալ Նահանգների՝ Մերձավոր Արևելքում կատարած գործերին։

«Գերմանիայի կանցլերը պետք է ավելի շատ ժամանակ հատկացնի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմի ավարտին, որտեղ նա ապացուցել է իր լիակատար անարդյունավետությունը, և վերակառուցի իր քանդված երկիրը, հատկապես միգրացիայի և էներգետիկայի հարցերում, և ավելի քիչ միջամտի այն հարցերին, որոնք վերաբերում են Իրանի միջուկային սպառնալիքին, այդպիսով աշխարհը, այդ թվում՝ Գերմանիան, դարձնելով ավելի անվտանգ վայր», – գրել է Թրամփը։

Միաժամանակ, Գերմանիայի կանցլերը կոչ է արել Իրանի կառավարությանը բանակցություններ սկսել ԱՄՆ-ի հետ՝ հակամարտությունը լուծելու համար և «ժամանակ չվատնել»։ Նա այս հայտարարությունն արել է Թրամփի քննադատությունից և Գերմանիայից որոշ ամերիկյան զորքերի դուրսբերման սպառնալիքից հետո։

Կանցլերը հիշեցրել է, որ անցյալ շաբաթ ԵՄ գագաթնաժողովի ժամանակ կոչ է արել «մեծացնել պատժամիջոցների ճնշումը Իրանի վրա, քանի որ եթե Հորմուզի նեղուցը մնա փակ, դա կարող է լուրջ տնտեսական հետևանքներ ունենալ բոլորի համար»։ «Հետևաբար, մեր ուղերձն այն է, որ Իրանը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ և դադարեցնի հապաղելը։ Նրան չի կարելի թույլ տալ շարունակել պատանդ պահել ամբողջ տարածաշրջանը, և, վերջին հաշվով, ամբողջ աշխարհը։ Իրանի ռազմական միջուկային ծրագիրը պետք է դադարեցվի։ Իսրայելի և տարածաշրջանում նրա գործընկերների դեմ այլևս հարձակումներ չպետք է լինեն», – ասել է Մերցը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Վայ, մամա ջան, Արարատ Միրզոյան ցիտեցի»

«Վայ, մամա ջան, Արարատ Միրզոյան ցիտեցի» Thu, 02 Jul 2026 13:17:49 +0400 Latest news from…

14 րոպե ago

«Հրապարակ». Սեւանում հանգիստը 350 հազար դրամ է, Քոբուլեթիում` 80 հազար

«Հրապարակ». Սեւանում հանգիստը 350 հազար դրամ է, Քոբուլեթիում` 80 հազար Thu, 02 Jul 2026 13:15:49…

16 րոպե ago

Արյունոտ Ուրսուլա….Հայաստանը մանիպուլյացիների զոհն է

Արյունոտ Ուրսուլա....Հայաստանը մանիպուլյացիների զոհն է Thu, 02 Jul 2026 13:15:30 +0400 Latest news from Secure…

16 րոպե ago

ՀՀ-ն բռնապետություն է, ղեկավարն է հրահանգ տալիս՝ ում պետք է բռնել, ում՝ չէ, ում ասֆալտին պառկեցնել

ՀՀ-ն բռնապետություն է, ղեկավարն է հրահանգ տալիս՝ ում պետք է բռնել, ում՝ չէ, ում ասֆալտին…

17 րոպե ago

Այստեղ բռնապետություն է ու այն ունի արտաքին հովանավորներ

Այստեղ բռնապետություն է ու այն ունի արտաքին հովանավորներ Thu, 02 Jul 2026 13:13:14 +0400 Կառավարության…

18 րոպե ago

Հայաստանը սահուն կերպով գլորվում է դեպի ֆաշիստական ռեժիմ. Արեգնազ Մանուկյան

Հայաստանը սահուն կերպով գլորվում է դեպի ֆաշիստական ռեժիմ. Արեգնազ Մանուկյան Thu, 02 Jul 2026 13:08:27…

23 րոպե ago