«Հրապարակ». Սեւանում հանգիստը 350 հազար դրամ է, Քոբուլեթիում` 80 հազար

«Հրապարակ». Սեւանում հանգիստը 350 հազար դրամ է, Քոբուլեթիում` 80 հազար

Thu, 02 Jul 2026 13:15:49 +0400


Ամռան ամիսներին Հայաստանի հանգստյան գոտիներում այցելուների հոսքը զգալիորեն աճում է։ Ինչ պատկեր է հանգստավայրերում այս տարի` 2026-ի ամռանը․ կապ հաստատեցինք մի շարք հանգստյան տների հետ՝ ճշտելու ծառայությունների արժեքը, ազատ տեղերի առկայությունը, այցելուների քանակը` նախորդ տարվա համեմատ: Հատկապես հուլիս-օգոստոս ամիսներին են մարդիկ արձակուրդ վերցնում եւ հանգստի մեկնում: Գաղտնիք չէ, որ Հայաստանում հանգիստը բավականին թանկ արժե: Պարզվում է` Ծաղկաձորի եւ Սեւանի հանգստի մեկօրյա արժեքով կարելի է հարեւան Վրաստանում` Սեւ ծովի ափին մեկ շաբաթ հանգստանալ:

Կապ հաստատեցինք Ծաղկաձորի Marriott Armenia հյուրանոցի ադմինիստրացիայի հետ: Տեղեկացանք, որ ստանդարտ համարի արժեքը 68 հազար դրամ է։ Գնի մեջ ներառված են նախաճաշը, լողավազանը, շոգեբաղնիքը եւ մարզասրահը: Հյուրանոցի աշխատակցի խոսքով՝ այս օրերին այցելուների մեծ հոսք դեռեւս չկա, սակայն ակնկալվում է, որ իրավիճակը կփոխվի հուլիսի 3-4-ին նախատեսված գինու փառատոնի օրերին, որը կայանալու է Ծաղկաձորում: Նիկոլ Փաշինյանի հայրական գյուղի` Ենոքավանի պոպուլյար դարձած «Լաստիվեր Ռեզորթ» հյուրանոցում հուլիսի 1-ից նկատվում է սեզոնային թանկացում։ Եթե նախկինում ստանդարտ համարը` նախաճաշով, լողավազանով եւ ջակուզիով, արժեր 35 հազար դրամ, հիմա 55 հազար է։

Դիլիջանի «Դիլի Թաուն» հյուրանոցում, ի տարբերություն Ծաղկաձորի եւ Ենոքավանի, այդ պահին ազատ տեղեր չկային, իսկ թանկացումը, ինչպես մեկնաբանեց աշխատակիցը, կախված է պահանջարկից։ «Դիլի Թաունն» առաջարկում է նաեւ առանձնացված քոթեջներ՝ նախատեսված ավելի հարմարավետ հանգստի համար։ Գնի մեջ ներառված է նաեւ նախաճաշը։ Ստանդարտ համարի արժեքը սկսվում է 58 հազարից։ Ծաղկաձորի «Էլեգանտ» հյուրանոցում ստանդարտ համարի արժեքը, նախաճաշը ներառյալ, կազմում է 34 հազար դրամ։ Լյուքս համարի արժեքը, օրինակ՝ չորս մեծահասակի դեպքում, 70 հազար դրամ է՝ նույնպես նախաճաշով։ Ցանկության դեպքում կարելի է պատվիրել նաեւ ընթրիք, որի արժեքը 1 անձի համար 6 հազար դրամ է։

Սեւանի «Հարսնաքար» հյուրանոցում ստանդարտ համարի մեկ օրն արժե 50 հազար դրամ` ներառյալ նախաճաշը: Այսինքն, 7-օրյա հանգիստը կազմում է 350 հազար դրամ: Մենք նաեւ փոքրիկ ուսումնասիրություն կատարեցինք, թե ինչ գներ են Վրաստանի Քոբուլեթի քաղաքում: Այն բավականին մատչելի հանգստավայր է` 7-օրյա հանգստի արժեքը սկսվում է 80 հազար դրամից:

Շուշան Սարիկյան

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Եթե ես ուրիշ ազգի ներկայացուցիչ լինեի, իմ առաջ շատ դռներ կբացվեին, բայց այստեղ ես սեւ ցուցակում եմ

«Հրապարակ»․ Եթե ես ուրիշ ազգի ներկայացուցիչ լինեի, իմ առաջ շատ դռներ կբացվեին, բայց այստեղ ես…

13 րոպե ago

Ապօրինի հանքի փլուզման հետևանքով զոհեր կան Կոլումբիայում

Ապօրինի հանքի փլուզման հետևանքով զոհեր կան Կոլումբիայում Tue, 20 Oct 2026 12:30:48 +0400 Կոլումբիայում ապօրինի…

28 րոպե ago

«Հրապարակ»․ Միշտ արդար պահանջներին խառնվում է կրիմինալը

«Հրապարակ»․ Միշտ արդար պահանջներին խառնվում է կրիմինալը Tue, 20 Oct 2026 12:15:02 +0400 Ֆրանսիայում կենսապայմանների…

44 րոպե ago

ՌԴ ՊՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Ուկրաինայի վրա վերջին հարձակման մասին

ՌԴ ՊՆ-ն նոր մանրամասներ է հայտնել Ուկրաինայի վրա վերջին հարձակման մասին Tue, 20 Oct 2026…

59 րոպե ago

Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է

Հանրային տրանսպորտում միջադեպի մասնակից տղամարդը ձերբակալվել է Tue, 20 Oct 2026 11:59:01 +0400 Հանրային տրանսպորտում…

60 րոպե ago

Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը

Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը Tue, 20 Oct 2026 11:52:41 +0400 Ֆրանսիայում, Բելգիայում,…

1 ժամ ago