Եկեք ասենք ուղիղ․ սա ZEYRO-ի նախաձեռնությունն էր

Եկեք ասենք ուղիղ․ սա ZEYRO-ի նախաձեռնությունն էր

Fri, 01 May 2026 13:16:04 +0400


Այսօր համացանցը խոսում է զեբրի մասին։ Ոմանք վստահ են, որ դա զեբր էր, ոմանք՝ որ ոչ։ Ոմանք ժպտում են, ոմանք՝ անհանգստանում։

Եկեք ասենք ուղիղ․ սա ZEYRO-ի նախաձեռնությունն էր։ Մեր նպատակն էր խոսեցնել մարդկանց այն կերպարի մասին, որը մեր բրենդի գլխավոր խորհրդանիշն է՝ զեբրի մասին։

Միևնույն ժամանակ ուզում ենք հստակ ընդգծել․ նկարահանումների ընթացքում ոչ մի կենդանի չի տուժել։ Ամեն ինչ իրականացվել է կենդանու տիրոջ համաձայնությամբ, վերահսկվող պայմաններում և օգտագործվել են կենդանու համար անվտանգ, էկոլոգիական ներկեր։
Մենք հասկանում ենք, որ նման նախաձեռնությունը կարող է տարբեր արձագանքներ առաջացնել։ Հենց դրա համար էլ ուզում ենք, որ այս պատմությունը չմնա միայն քննարկումների և մեմերի մակարդակում։

ZEYRO-ն հրապարակային առաջարկով դիմում է Երևանի կենդանաբանական այգուն՝ ստանձնելու այգում ապրող զեբրերի խնամքի աջակցությունը՝ կերի, անհրաժեշտ պայմանների և նրանց հարմարավետ կյանքի ապահովման ուղղությամբ։
Եթե այսօր բոլորը խոսում են զեբրերի մասին, մենք ուզում ենք, որ այդ ուշադրությունը վերածվի իրական հոգատարության։

ZEYRO. իրական զեբրերի կողքին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Recent Posts

«Հրապարակ»․ Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել

«Հրապարակ»․ Որոշել է Արցախի վերջին ինստիտուտները ոչնչացնել Sat, 04 Jul 2026 08:45:30 +0400 Շուրջ մեկ…

7 րոպե ago

«Հրապարակ»․ Պաշտոնանկություններ են սպասվում

«Հրապարակ»․ Պաշտոնանկություններ են սպասվում Sat, 04 Jul 2026 08:15:01 +0400 Խորհրդարանական ընտրություններից հետո իշխանական վերնախավի…

38 րոպե ago

«Հրապարակ»․ «Ստուկաչների ինստիտուտ» է ձեւավորվել

«Հրապարակ»․ «Ստուկաչների ինստիտուտ» է ձեւավորվել Sat, 04 Jul 2026 08:10:53 +0400 ՊՆ մեր աղբյուրներից տեղեկացանք,…

42 րոպե ago

«Հրապարակ»․ ՊՆ-ում վհուկների որս է սկսվել

«Հրապարակ»․ ՊՆ-ում վհուկների որս է սկսվել Sat, 04 Jul 2026 08:05:59 +0400 Օրերս պաշտպանական գերատեսչության…

47 րոպե ago

«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն՝ անորոշ

«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն՝ անորոշ Sat, 04 Jul 2026 08:00:28 +0400 ԵԿՄ նախագահ…

53 րոպե ago

Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին

Բագրատ սրբազանը դատարանում հաղթել է Անի Խաչատրյանին Sat, 04 Jul 2026 01:20:18 +0400 Բագրատ սրբազանը…

8 ժամ ago