«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն՝ անորոշ

«Հրապարակ»․ Սասուն Միքայելյանի եւ ԵԿՄ-ի ճակատագիրն՝ անորոշ

Sat, 04 Jul 2026 08:00:28 +0400


ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանի մերձավոր շրջապատից տեղեկացանք, որ մտադիր է վերցնել պատգամավորական մանդատը:

Հիշեցնենք, որ նա ՔՊ նախընտրական ցուցակում 28-րդն է: Ասում են` լուրեր են շրջանառվում, թե առաջիկայում Երկրապահ կամավորականների միությունը, որի նախագահը Սասուն Միքայելյանն է, լուծարվելու է, կառույցը վերանվանվելու է վետերանների միություն: Սա եւս, ըստ էության, ադրբեջանական պահանջների կատարման շարքում է։ Միքայելյանը երեկ մեզ հորդորեց չշտապել: «Ժամանակը կգա՝ կիմանաք` վերցնո՞ւմ եմ մանդատը, թե՞ չէ»,- ասաց նա, իսկ ԵԿՄ-ն փակվելու լուրերի առնչությամբ էլ ասաց, որ լուրջ չվերաբերվենք․ 4 տարի է՝ խոսում են այդ մասին։

Հիշեցնենք․ ՔՊ քասթինգի ժամանակ, երբ վարչությունը քննում ու ցուցակագրում էր առաջին 50-յակում ընդգրկված թեկնածուներին, փակ նիստի ժամանակ 20 հոգանոց վարչությունից որեւէ մեկը հարց չէր տվել Միքայելյանին, միայն Նիկոլ Փաշինյանն էր հետաքրքրվել. «Եթե պետք լինի, կհրաժարվե՞ս մանդատից, կամանդիր»: Միքայելյանը պատասխանել էր․ «Կարամ հիմա էլ հրաժարվեմ, մանդատ նե տակ դառագոյ»։ Որից հետո ձայների մեծամասնությամբ հավանություն էին տվել Միքայելյանի թեկնածությանը: Հավանաբար, հիմա «կամանդիրը» սպասում է, թե ինչ կպահանջի իրենից «գլավնակամանդույուշչին»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Ովքե՞ր են կործանել Տրոյան

Ովքե՞ր են կործանել Տրոյան Sat, 25 Jul 2026 19:45:27 +0400 Ամերիկա-բրիտանական կինոռեժիսոր, սցենարիստ և պրոդյուսեր…

24 րոպե ago

Հայաստանը պարտավոր է այնպես կառավարել ռիսկերը, որ արտաքին ցնցումը չվերածվի ներքին ճգնաժամի

Հայաստանը պարտավոր է այնպես կառավարել ռիսկերը, որ արտաքին ցնցումը չվերածվի ներքին ճգնաժամի Sat, 25 Jul…

37 րոպե ago

Կարևորը վճարելն ու մի կերպ տուն հասնելն է

Կարևորը վճարելն ու մի կերպ տուն հասնելն է Sat, 25 Jul 2026 19:15:45 +0400 Կարևորը`…

54 րոպե ago

Սպասվող թայֆունի պատճառով վտանգի «բարձր» աստիճան է սահմանվել

Սպասվող թայֆունի պատճառով վտանգի «բարձր» աստիճան է սահմանվել Sat, 25 Jul 2026 19:00:11 +0400 Չինաստանում՝…

1 ժամ ago

Դուրս են գալիս Միջազգային քրեական դատարանի կազմից

Դուրս են գալիս Միջազգային քրեական դատարանի կազմից Sat, 25 Jul 2026 18:30:29 +0400 Վենեսուելան վերջնական…

2 ժամ ago

Օր օրի ավելացող հարկերի, տուրքերի թեման չի բարձրաձայնվում

Օր օրի ավելացող հարկերի, տուրքերի թեման չի բարձրաձայնվում Sat, 25 Jul 2026 18:14:21 +0400 Փաստաբան…

2 ժամ ago