Ռուս լրագրողի յութուբյան ալիքն արգելանքի տակ է

Ռուս լրագրողի յութուբյան ալիքն արգելանքի տակ է

Fri, 01 May 2026 18:30:06 +0400


Բելառուսի դատարանը ռուս վտարանդի լրագրող Յուրի Դուդի «вДудь» յութուբյան ալիքը ճանաչել է ծայրահեղական։ Այս մասին հայտնում է Բելառուսի Տեղեկատվության նախարարությունը։ Որոշումը կայացվել է Վիտեբսկի Ժելեզնոդորոժնայա շրջանի դատարանի կողմից՝ ապրիլի 27-ին։

Հիշեցնենք, որ ուկրաինական ծագմամբ ռուս լրագրող Յուրի Դուդին Ռուսաստանում 22 թվականի ապրիլին ճանաչել էին «օտարերկրյա գործակալ»։

Լրագրողը փորձել էր վիճարկել այդ որոշումը, սակայն Գերագույն դատարանը մերժել էր վերանայել այդ որոշումը։ 22 թվականին էլ նա հեռացել է Ռուսաստանից։ Անցյալ տարվա հուլիսին Մոսկվայի Բասմաննու շրջանային դատարանը Յուրի Դուդի հանդեպ հեռակա կալանքի որոշում էր կայացրել։ Նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ։ Նրան դատապարտել էին 1 տարի 10 ամիս ազատազրկման հեռակա եւ արգելել զբաղվել կայքերի ադմինիստրացիայով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Hraparak.am

Share
Published by
Hraparak.am

Recent Posts

Աշխարհահռչակ թենիսիստին ներառել են Փառքի սրահում

Աշխարհահռչակ թենիսիստին ներառել են Փառքի սրահում Mon, 31 Aug 2026 23:00:26 +0400 Շվեյցարացի աշխարհահռչակ թենիսիստ…

12 րոպե ago

Վարժական հավաքները` որպես պատժի միջոց

Վարժական հավաքները` որպես պատժի միջոց Mon, 31 Aug 2026 22:45:35 +0400 Ընտրությունների շրջանում Հայաստան ժամանողների…

26 րոպե ago

1700 տարվա սարկոֆագն օգտագործվել է որպես ծաղկաման

1700 տարվա սարկոֆագն օգտագործվել է որպես ծաղկաման Mon, 31 Aug 2026 22:30:50 +0400 Բլենխեյմի դղյակում,…

41 րոպե ago

Որ դիետան է բարելավում լյարդի աշխատանքն ու նյութափոխանակությունը

Որ դիետան է բարելավում լյարդի աշխատանքն ու նյութափոխանակությունը Mon, 31 Aug 2026 22:15:52 +0400 Գիտնականները…

56 րոպե ago

Ընտրությունների նախաշեմին փորձո՞ւմ են ճնշել

Ընտրությունների նախաշեմին փորձո՞ւմ են ճնշել Mon, 31 Aug 2026 22:07:45 +0400 Քիչ առաջ լրատվամիջոցները տարածել…

1 ժամ ago

Հայտնաբերվում է Արարատ գյուղում

Հայտնաբերվում է Արարատ գյուղում Mon, 31 Aug 2026 22:00:02 +0400 Օգոստոսի 11-ին ստացվել էր հաղորդում,…

1 ժամ ago