Հինգշաբթի , 18 Հունիսի 2026

Ռուս լրագրողի յութուբյան ալիքն արգելանքի տակ է

Ռուս լրագրողի յութուբյան ալիքն արգելանքի տակ է

Fri, 01 May 2026 18:30:06 +0400


Բելառուսի դատարանը ռուս վտարանդի լրագրող Յուրի Դուդի «вДудь» յութուբյան ալիքը ճանաչել է ծայրահեղական։ Այս մասին հայտնում է Բելառուսի Տեղեկատվության նախարարությունը։ Որոշումը կայացվել է Վիտեբսկի Ժելեզնոդորոժնայա շրջանի դատարանի կողմից՝ ապրիլի 27-ին։

Հիշեցնենք, որ ուկրաինական ծագմամբ ռուս լրագրող Յուրի Դուդին Ռուսաստանում 22 թվականի ապրիլին ճանաչել էին «օտարերկրյա գործակալ»։

Լրագրողը փորձել էր վիճարկել այդ որոշումը, սակայն Գերագույն դատարանը մերժել էր վերանայել այդ որոշումը։ 22 թվականին էլ նա հեռացել է Ռուսաստանից։ Անցյալ տարվա հուլիսին Մոսկվայի Բասմաննու շրջանային դատարանը Յուրի Դուդի հանդեպ հեռակա կալանքի որոշում էր կայացրել։ Նրա նկատմամբ հարուցվել էր քրեական գործ։ Նրան դատապարտել էին 1 տարի 10 ամիս ազատազրկման հեռակա եւ արգելել զբաղվել կայքերի ադմինիստրացիայով։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Այնտեղ փակում են այդ դռները, Հայաստանում՝ բացում

Այնտեղ փակում են այդ դռները, Հայաստանում՝ բացում Wed, 17 Jun 2026 13:23:54 +0400 «Հունգարիայի խորհրդարանը …