Հինգշաբթի , 28 Մայիսի 2026

Գևորգ Պապոյանն ադրբեջանական մամուլի «աստղն» է դարձել

Գևորգ Պապոյանն ադրբեջանական մամուլի «աստղն» է դարձել

Fri, 01 May 2026 18:15:57 +0400


Ադրբեջանական Haqqin.az-ը ժամեր առաջ հրապարակում է արել, որտեղ մեջբերել է Հայաստանի Էկոնոմիակայի նախարար Գևորգ Պապոյանի հայտարարությունը` հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին:

Հրապարակման վերնագիրն է. «Պապոյան. Ադրբեջանական վառելիքը օգնեց Հայաստանին»։

«ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է, որ Ադրբեջանից վառելիքի մատակարարումները նպաստել են Հայաստանում բենզինի գների աճի զսպմանը: Նախարարն այս հայտարարությունն արել է Աշխատանքի օրվան նվիրված միջոցառման ժամանակ: Բենզինի գները աշխարհի մեծ մասում մի քանի անգամ բարձրացել են, իսկ Հայաստանում՝ մի քանի տոկոսով։ Թույլ տվեք շատ հստակ և ուղղակիորեն բացատրել, թե ինչու է դա այդպես։ Եթե ադրբեջանական բենզինն ու դիզելային վառելիքը չլինեին, մեր գները մի քանի հարյուր դրամով ավելի բարձր կլինեին, քան հիմա են։ Մենք պետք է պահպանենք որքան հնարավոր է շատ դիվերսիֆիկացիա, որպեսզի աշխարհաքաղաքական գործոնները մեզ համար պակաս նկատելի լինեն, – ասել է Պապոյանը։

Հիշեցնենք, որ տարանցիկ փոխադրումից բացի, Ադրբեջանը շարունակում է նավթամթերք արտահանել Հայաստան: Մինչ օրս Ադրբեջանը Հայաստան է արտահանել ավելի քան 8500 տոննա դիզելային վառելիք, 979 տոննա AI-92 բենզին և 2955 տոննա AI-95 բենզին», – գրել է Haqqin.az-ը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երբ մարդն ինքը անկախ ու ինքնիշխան չէ, նրա ղեկավարած երկիրը չի կարող այդպիսին լինել

Երբ մարդն ինքը անկախ ու ինքնիշխան չէ, նրա ղեկավարած երկիրը չի կարող այդպիսին լինել Sat, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով